Զարիֆն ուղևորվեց արևելյան Եվրոպա
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i41845-Զարիֆն_ուղևորվեց_արևելյան_Եվրոպա
ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը արևելյան Եվրոպա իր հերթական ուղևորության առաջին փուլում երեքշաբթի գիշեր ժամանել է Ռումինիայի մայրաքաղաք՝ Բուխարեստ: Ռումինիայից հետո Զարիֆը կուղևորվի Սլովակիա և Չեխական հանրապետություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2016 08:26 Asia/Tehran
  • Զարիֆն ուղևորվեց արևելյան Եվրոպա

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը արևելյան Եվրոպա իր հերթական ուղևորության առաջին փուլում երեքշաբթի գիշեր ժամանել է Ռումինիայի մայրաքաղաք՝ Բուխարեստ: Ռումինիայից հետո Զարիֆը կուղևորվի Սլովակիա և Չեխական հանրապետություն:

Զարիֆն ավելի վաղ այցելել է եվրոպական չորս երկրներ՝ Լեհաստան, Ֆինլանդիա, Շվեդիա և Լատվիա:

Այս այցերը հատկապես տնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ նոր հնարավորություններ են ստեղծում: Արտաքին քաղաքականության բնագավառում և հատկապես ահաբեկչության դեմ պայքարի և հավաքական կայունության ու անվտանգության հարցում ընդհանուր շահերի վրա հիմնվելով,  կարելի է ամրապնդել այդ բնագավառներում զուգամերձությունը:

Իրանի ու արևելյան Եվրոպայի հարաբերությունները մինչ օրս եղել են սահմանափակ և ուղղված են եղել առևտրական հարաբերությունների վրա: Սակայն նկատի առնելով  համաշխարհային   զարգացումներն, այս հարաբերությունները կարող են հանգեցնել տարածաշրջանային ու միջազգային ասոցացման:

Տնտեսական տեսակետից պիտի ասել, որ Իրանը հին ժամանակներից սկսած Եվրոպայից Չինաստան ապրանքի տարանցման հարցում համագործակցություն է ունեցել, սակայն այսօր նկատի առնելով Համատեղ ակտի համապարփակ ծրագրից հետո ստեղծված նոր միջավայրը  այդ երկրների մոտ նույնպես Իրանի հետ հարաբերությունները վերականգնելու ցանկություն  է նկատվում:

Զարիֆի արևելյան Եվրոպա կատարած ուղևորությունը կապերի վերականգնմանն ուղղված լինելով հանդերձ նաև տնտեսական հարաբերությունների ընդլայնման առիթ է ստեղծում: Այդ երկրների հետ համագործակցության մեծ ենթահող գոյություն ունի: Անցյալում Իրանն այդ երկրներից շատերի հետ արդյունաբերության ոլորտում համագործակցություն է ունեցել, ինչը կարող է նոր բանակցությունների հող նախապատրաստել:

Այս կապակցությամբ վերջին մեկ ամսում այդ երկրների դեսպանների մասնակցությամբ Իրանի առևտրի պալատում բանակցություններ են տեղի ունեցել : Իսկ նախնական ուսումնասիրությունների նպատակով արևելյան Եվրոպա կատարած ուղևորության ընթացքում ԻԻՀ ԱԳ նախարարին ընկերակցում է տնտեսական մի պատվիրակություն: Պատվիրակության կազմում կան բանկային, էներգետիկ, փոխադրության, բժշկության ու դեղորայքի, հանքերի, ինքնաշարժի մասերի և գյուղատնտեսական սարքերի ոլորտում Իրանի մասնավոր բաժնի գործարարներ:

Նոր մթնոլորտում կարելի է Իրանի հետ տնտեսական համագործակցությամբ հետաքրքրված երկրների հետ համաձայնագրերի կնքման ակնկալիք ունենալ: Սակայն պիտի նշել նաև, որ Իրանն իր տնտեսական համագործակցությունների զարգացման ծրագիրը ձևավորել է  դիմադրողական տնտեսության հիման վրա: Դա նշանակում է, որ Իրանի 80 միլիոնանոց շուկային առևտրական կողմերի հայացքը չի կարող սոսկ սպառողական շուկային ուղղված հայացք լինել:

Իրանն ակնկալում է, որ Եվրոպայի  շուկաներ մուտք գործելով, կապահովի  երկկողմ շահեր: Իրանը փոխադարձաբար հեշտացնում է տարածաշրջանի շուկաներին Եվրոպայի հասանելիությունը, ինչն ԻԻՀ հետ համագործակցության մյուս գրավչությունն է համարվում: Իրանը դեպի ԷԿՕ-ի, Միջի Ասիայի ու Կովկասի 400 միլիոնանոց շուկա բացվող դարպաս և դեպի Հնդկական թերակղզի ու Ասիայի հարավ-արևելք տանող ճանապարհ է համարվում: