ԱՄն-ում Թրամփի հաղթանակը. զայրացած զանգվածներն ընդվզում են
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i41953-ԱՄն_ում_Թրամփի_հաղթանակը._զայրացած_զանգվածներն_ընդվզում_են
Դոնալդ Թրամփն ընտրվել է ԱՄՆ նախագահ: Այն ժամանակ Երբ հայտարարվեց, որ  ԱՄՆ-ում փլուզվել է «ամերիկյան երազանքը» և քաղաքական կառույցների, այդ թվում նախագահության ու Կոնգրեսի նկատմամբ հանրության վստահությունը կտրուկ նվազել է , սպասելի էր ,որ այդ ցասումը մի օր կպոռթկա  ու դա տեղի ունեցավ հենց 2016 թվականի նոյեմբերի 8-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2016 16:21 Asia/Tehran
  • ԱՄն-ում Թրամփի հաղթանակը. զայրացած զանգվածներն ընդվզում են

Դոնալդ Թրամփն ընտրվել է ԱՄՆ նախագահ: Այն ժամանակ Երբ հայտարարվեց, որ  ԱՄՆ-ում փլուզվել է «ամերիկյան երազանքը» և քաղաքական կառույցների, այդ թվում նախագահության ու Կոնգրեսի նկատմամբ հանրության վստահությունը կտրուկ նվազել է , սպասելի էր ,որ այդ ցասումը մի օր կպոռթկա  ու դա տեղի ունեցավ հենց 2016 թվականի նոյեմբերի 8-ին:

Հակառակ ԱՄՆ-ի նախորդ շրջանների ընտրություններին, 2016 թվականի ընտրությունները կուսակցությունների միջև  վեճեր  չէին այդ երկրի նախագահի աթոռը գրավելու համար: Այդ աթոռը մեծ կարևորություն ունի ԱՄՆ-ի քաղաքական կուսակցությունների ու հոսանքների համար: Սակայն ամերիկացի ընտրողների տեսակետից, այն խումբը ,որ շրջանացվել էր կամ  ձայն չուներ բղավելու համար, այս ընտրությունները նրան համար դարձան կյանքի ու մահվան կռիվ:

Թրամփի կողմնակիցները հուսով են ,որ նա կկատարի իր տված խոստումները կապված երկրի տնտեսական վիճակի բարելավման, աշխատատեղերի ստեղծման   և արտերկրում ծախսատար աքաղաքականությունների նվազման հետ:

ԱՄՆ նորընտիր նախագահի կառավարության օրակարգում են լինելու՝ անօրինական էմիգրանտների երկրից վտարումը և ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ իրական պայքարի միջոցով ահաբեկչական սպառնալիքների դիմակայումը:

Այդ ծրագրերի իրականացումը կարող է զգալիորեն փոխել ԱՄՆ-ի հետագա ուղին: Այնուամենայնիվ պարզ չէ , Թրամփն իրոք ուզում է կամ կարող է կատարել իր տված խոստումները ,թե՞ ոչ:

ԱՄՆ-ում քաղաքական ավանդույթի համաձայն՝ ընտրություններում հաղթելուց հետո, նախագահները մոռանում են իրենց տված  խոստումները կամ ինչ-որ պատճառաբանությամբ հրաժարվում են դրանք իրագործել: Ուրեմն Թրամփն էլ բացառություն չի կազմում և կարող է արդեն վաղվանից մի կողմ դնել իր սկանդալային խոստումների մեծ մասը:

ԱՄՆ գործող նախագահ՝ Բարաք Օբաման 2008 թվականի ընտրարշավում  խոստացավ փակել Գուանտանամոյի տխրահռչակ բանտը, խուսափել վերտարածաշրջանային պատերազմներից և կարգավորել անօրինական էմիգրանտների հարցը: Փաստորեն նա  այդ խոստումներով հաղթեց ընտրություններում:  Բայդ նա այդ խոստումներից և ոչ մեկը չիրագործեց:

Ամեն դեպքում, եթե Թրամփը վճռակամ լինի իր խոստումների հարցում,  Վաշինգտոնի և Նյու Յորքի  քաղաքա-տնտեսական շրջանակները որոնց նա ավելի վաղ որակել է կոռումպացված, կարող են խիստ դիմադրություն ցուցաբերել:

Չի բացառվում, որ ԱՄՆ-ում իշխող օլիգարխիան գլուխ չխոնարհի զայրացած զանգվածների ընդվզման առաջ և փորձի տարբեր ձևերով ճնշել հասարակության պահանջները: Այդ դեպքում Թրամփի խոստումների չիրականանալը կարող է հասարակական բռնությունների հանգեցնել: