Իրանի քաղաքականության վրա չեն ազդելու ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i42001-Իրանի_քաղաքականության_վրա_չեն_ազդելու_ԱՄՆ_ի_նախագահական_ընտրությունների_արդյունքները
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդելու Թեհրանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա և ԻԻՀ դիրքորոշումները հիմնված են ժողովրդի կամքի ու ցանկության վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 10, 2016 08:27 Asia/Tehran
  • Իրանի քաղաքականության վրա չեն ազդելու ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները չեն ազդելու Թեհրանի ներքին ու արտաքին քաղաքականության վրա և ԻԻՀ դիրքորոշումները հիմնված են ժողովրդի կամքի ու ցանկության վրա:

Չորեքշաբթի օրը նշելով, որ  ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները չեն կարսղ որևէ ազդեցություն ունենալ, Իրանի քաղաքականությունների վրա, Ռոհանին հավելել է. «Հակառակ տարածաշրջանի որոշ երկրների, Իրանի քայլերն ազդված չեն այլ երկրներում իշխանությունների փոփոխությունից, և ընթանում են ներքին պոտենցիալների, ինչպես նաև իմաստության, շահերի ու արժանապատվության հիման վրա»:

ԻԻՀ նախագահը նաև նշել է, որ ԱՄՆ-ն այլևս անկարող է իրանաֆոբիայի լծակի օգնությամբ Իրանի դեմ դաշինք ձևավորել: Նա հույս հայտնեց, որ վերջին ընտրությունները խոհեմության վրա հիմնված մեթոդներ որդեգրելու, ինչպես այլ երկրներում միջամտելուց ու պատերազմ հրահրելուց հրաժարվելու հող կնախապատրաստեն ԱՄՆ-ի պետայրերի համար:

Ամիսներ շարունակ ԱՄՆ-ի Հանրապետական ու Դեմոկրատական կուսակցությունների թեկնածուների միջև ընթացող ընտրապայքարից հետո ի վերջո չորեքշաբթի օրը Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի 45-րդ նախագահ ընտրվեց:

Մի կողմ թողած այն պարագան, թե ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներն ու Թրամփի հաղթանակն ինչ ուղերձ են պարունակում այդ երկրի ժողովրդի համար, Իրանի ժողովրդի դիտանկյունից ԱՄՆ-ի կառավարությունն իսլամական հեղափոխությանը հաջորդած չորս տասնամյակներում շարունակ թշնամական դիրքորոշումներ ընդունելով, այդ թվում Իրանի դեմ ութամյա պատերազմում Սադդամի ռեժիմին պաշտպանելով և միջուկային խաղաղանպատակ աշխատանքների պատճառով Իրանի դեմ անարդար շրջափակումներ սահմանելով, խափանել է ԻԻՀ-ի զարգացման ուղին: Այդ պատճառով էլ Իրանի ժողովուրդը վերջին տասնամյակներում դառն ու անցանկալի փորձ ունի ԱՄՆ-ի վարած քաղաքականությունից:

Բացի այդ ԻԻՀ-ի ժողովուրդն ու պատասխանատուները հավատացած են, որ ԱՄՆ-ի վարած քաղաքականությունները և տարածաշրջանի երկրներում, այդ թվում Սիրիայում, Եմենում ու Աֆղանստանում այդ երկրի միջամտությոնները բրտարարքների ու ծայրհեղականության սաստկացման և տարածաշրջանի մուսուլման ժողովրդի զգացմունքների բորբոքման պատճառ են դարձել:

Միջին Արևելքի, Պարսից ծոցի, Ադենի ծոցի ու Կարմիր ծովի ռազմավարական տարածաշրջանների անկայուն պայմանները, բրտարարքներից ու ծայրահեղականությունից ակունք առնող սպառնալիքները և ԻԼԻՊ-ի նման խմբերի ահաբեկչական ու մերժված մտածողության տարածումը, որոնց դիմակայման ճակատում է գտնվում Իրանը, պահանջում են, որպեսզի ԱՄՆ-ն լուրջ վերատեսության ենթարկի իր տարածաշրջանային քաղաքականությունները:

Այդ պատճառով էլ այն ինչը, որ մեծ նշանակություն ունի  Իրանի ժողովրդի համար և նրա գնահատումների համար հիմք է ծառայում ԱՄՆ-ի նոր կառավարության գործունեությունն է: Ինչպես մեծապատիվ առաջնորդն էլ անցած շաբաթ ընդգծեց Իրանում Համաշխարհային մեծապետականության դեմ պայքարի ազգային օրվա կապացությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ, զարգացման գլխավոր ուղին ոչ ԱՄՆ-ի հետ բանակցությունը և ոչ էլ նրան մերձենալն է, այլ ներքին ուժերին ու կարողությանը վստահելը և ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականությունների դիմաց զգաստ լինելը: