Թրամփն անդրադարձել է իր գերակայություններին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i42214-Թրամփն_անդրադարձել_է_իր_գերակայություններին
ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Կոնգրեսի մի խումբ հանրապետական ղեկավարների հետ հանդիպումից հետո հայտարարել է իր ապագա գերակայությունները: Թրամփը նշել է, որ նպատակ ունի զբաղվել էմիգրացիայի հարցով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2016 14:21 Asia/Tehran
  • Թրամփն անդրադարձել է իր գերակայություններին

ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Կոնգրեսի մի խումբ հանրապետական ղեկավարների հետ հանդիպումից հետո հայտարարել է իր ապագա գերակայությունները: Թրամփը նշել է, որ նպատակ ունի զբաղվել էմիգրացիայի հարցով:

Թրամփի ընդգծմամբ, ինքը մտադիր է համապարփակ կերպով քննարկել բուժման ու առողջապահության հետ կապված հարցերն ու նաև անդրադառնալու է զբաղվածությանն ու աշխատատեղերի ստեղծմանը:

 Թրամփն առաջնահերթություն է տվել ԱՄՆ-ի ներքին գլխավոր բարդությունները համարվող էմիգրացիայի, բուժման ու առողջապահության և աշխատատեղերի ստեղծման հարցերին: Նա Կոնգրեսի հանրապետական ղեկավարների հետ խորհրդակցելով նպատակ ունի հստակեցնել իր նկատի ունեցած նախագծերի գործադրման փուլերն ու ընթացակարգը: Անկասկած Թրամփի գերակայություններից մեկն անօրինական էմիգրացիայի հանդեպ վերաբերմունքն է: Նա ավելի վաղ խոստացել էր, որ արտաքսելով բոլոր անօրինական էմիգրանտներին, պատնեշ է կառուցելու Մեքսիկայի հետ սահմանին: Այդ հայտարարությունը մտահոգել է մեքսիկացիներին ու ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում բնակվող լատինաամերիկացիներին: Այդուհադերձ փաստերը վկայում են, որ  Թրամփը չափազանց լուրջ է տրամադրված: Ավելի վաղ նա առաջ էր քաշել նաև մուսուլմանների մուտքն ԱՄՆ արգելելու հարցը, ինչից հրաժարվել է ընտրություններում հաղթանակ արձանագրելուց հետո:

Թրամփի երկրորդ գերակայությունը «Օբամաքեյր» անունով հայտնի Օբամայի բուժման ու առողջապահության ծրագրի ճակատագրի հստակեցումն է, որը երկու թրիլիոն դոլար ծախս է առաջացրել: Թվում է, որ հանրապետականները համակարծիք են այս նախագծին, հետևաբար հանրապետական ղեկավարների խոստումներից մեկը լինելու է այս նախագծի չեղարկումը:

Թրամփի երրորդ գերակայությունը ԱՄՆ-ի տնտեսական պայմանների բարելավումն ու հատկապես երկրում զբաղվածության տոկոսի բարձրացումն է: Այս կապակցությամբ Թրամփը պաշտպանում է հատկապես հարուստ ու դրամատեր խավի հարկերի կրճատումը: Այդպիսով նա նպատակ ունի դրամատերերին խրախուսել ներդրում կատարել ԱՄՆ-ում և պահպանել ու մեծացնել ամերիկյան աշխատատեղերի թիվը: Նա նաև ցանկացել է կրկին բանակցության թեմա դարձնել այլ երկրների հետ առևտրական պայմանագրերը:

 Թրամփի նախընտրական պայքարը վկայեց, որ  նա ոչ միայն իրատեսական ընկալում ունի սպիտաամորթ ամերիկացիների մտահոգություններից, այլև ծավալուն հակառակությունների հանդիպելիս հեշտությամբ փոխում է իր դիրքորոշումները:

Թրամփը   փառավոր Ամերիկա կերտելու կարգախոսով կարողացավ ձեռք բերել ԱՄՆ-ի հասարակության դժգոհ խավերի հովանավորությունը: Նրանք հույս ունեն, որ Թրամփը կկարողանա երկրում վերականգնել անցյալի քաղցր օրերը : Հատկապես որ նա հայտարարել էր, որ 2016 թվականի նոյեմբերի ընտրություններն ԱՄՆ-ի փրկության համար վերջին առիթն են լինելու: Հետևաբար զարմանալի չէ, որ ժողովուրդն իրեն ու իր երկիրը փրկելու համար նրան փրկչի աչքով նայի, ով կարող է իրականություն դարձնել իր երազանքներն ու իդեալները: Այդուհանդերձ կարելի է կանխատեսել, որ էմիգրացիայի, ինչպես նաև «Օբամաքեյր»-ից հրաժարվելու Թրամփի նախագծերը ԱՄՆ-ում լուրջ ընդդիմության հանդիպեն: