Եվրոպական երկրները ճնշում են Սաուդյան ռեժիմին
Եմենի դեմ Սաուդյան ռեժիմի պատերազմական ոճրագործությունները շարունակվում են: Եվ Սաուդյան Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու կապակցությամբ եվրոպական որոշ երկրների վրա գործադրվող ներքին ու արտաքին ճնշումները խստացվում են:
«Ամնեսթի ինթերնեյշընըլ» կազմակերպությունը Իսպանիայի Ֆիլիպ վեցերորդ թագավորի Սաուդյան Արաբիա կատարելիք այցի սեմին նրան կոչ է արել հրաժարվել Արաբիային այնպիսի սպառազինություն վաճառելուց, որը կարող է օգտագործվել Եմենի դեմ պատերազմում: Սա Իսպանիայի թագավորի առաջին ուղևորությունն է Սաուդյան Արաբիա : Այցի շրջանակներում թագավորը սաուդցի պաշտոնատարների հետ կբանակցի մեկ միլիարդ դոլար ընդհանուր արժեքով «Ավանթե 2200» հինգ ռազմանավերի վաճառքի շուրջ: Հարկ է նշել, որ Իտալիայի ընդդիմադիր կուսակցությունները պահանջել են Արաբիային սպառազինության վաճառքի շուրջ հետաքննություն անցկացնել:
Չնայած Արաբիային զենքի վաճառքը դադարեցնելու կապակցությամբ քաղաքական անկախ գործիչների և քաղաքացիական ակտիվիստների ծավալուն բողոքներին, եվրոպական երկրները դրան հակառակել են: «Ամնեսթի ինթերնեյշընըլ» կազմակերպությունը 2016 թվականի մայիսի վերջերին հայտարարեց, որ գտել է ապացույցներ, որոնք վկայում են, որ Եմենի դեմ Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ավիահարվածների ժամանակ օգտագործվել են ԱՄՆ-ի ու Բրիտանիայի արտադրության կասետային ռումբեր:
Արևմտյան պետություններն, այդ թվում` ԱՄՆ-ն, Բրիտանիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան ու Ֆրանսիան, իրենց խոշոր շահույթ ստանալու և զենքի արդյունաբերության ոլորտում աշխատատեղեր ապահովելու նպատակով լռոմ են Եմենի 19-ամյա ռմբակոծությունների ընթացքում Սաուդյան ռեժիմի գլխավորած կոալիցիայի կողմի ցիրականացվող ոճրագործությունների կապակցությամբ:
Սա արտացոլում է մարդու իրավունքների հարցի հանդեպ արևմտյան երկակի կողմնորոշումը: Այդ երկրներն անտեսելով եմենցի խաղաղ քաղաքացիների կոտորածի և Սաուդյան ռեժիմի ու նրա դաշնակիցների ռազմական ինքնաթիռների միջոցով քաղաքացիական կառույցների ու վայրերի ռմբակոծման մասին բազմաթիվ զեկույցներն ու նաև մարդու իրավունքները ոտնահարելու պատճառով Սաուդյան ռեժիմի դատապարտումը, շարունակում են պահպանել Ռիադի հետ ռազմական ու սպառազինական սերտ հարաբերությունները:
Ներկայումս եվրոպական որոշ երկրներում, այդ թվում` Իտալիայում ու Գերմանիայում, ընդդիմադիր կուսակցությունները բողոքում են Սաուդյան ռեժիմին սպառազինության վաճառքը շարունակվելու դեմ: Իսկ Իտալիայում պահանջոմ են այդ կապակցությամբ հետաքննություն անցկացնել: Միևնույն ժամանակ Սաուդյան ռեժիմին զենքի վաճառքը շարունակելու պատճառով եվրոպական երկրներին ուղղված իրավապաշտպան կազմակերպությունների, այդ թվում «Ամնեսթի ինթերնեյշընըլ» կազմակերպության բողոքների շարունակվելը կարող է հանգեցնել այդ կապակցությամբ եվրոպական երկրների հանրային կարծիքի իրազեկմանն ու այս մահաբեր գործարքի դադարեցմանը: