Սաուդյան Արաբիան և Էմիրություններն ՄԱԿ-ում Իրանի դեմ քայլեր են ձեռնարկել
ՄԱԿ-ում սաուդցիներ Իրանի դեմ ճնշումների խստացմանն ուղղված քայլեր են նախաձեռնել:
Սաուդյան Արաբիան, Արաբական միացյալ Էմիրությունները և պարսիցծոցյան համագործակցության խորհրդի անդամ մյուս երկրները, նաև Եգիպտոսը, Մարոկոն, Սուդանը, Հորդանանը և Եմենը շաբաթ օրը ՄԱԿ-ի Գլխավոր ասմաբլեային հղած նամակում Իրանին մեղադրել են տարածաշրջանում լարվածություն հարուցելու և զավթողական քաղաքականություն որդեգրելու մեջ: Նամակում Իրանի դեմ ներկայացվել են ահաբեկչությանն աջակցելու, իրանական երեք կղզիների կապակցությամբ Էմիրությունների անհիմն հայատարարության նման հարցեր: Նամակը փաստորեն վկայում է սաուդցիների մտահոգությունների և տարածաշրջանում արաբ շեյխերի որդեգրած քաղաքականության տապալման մասին: Սաուդյան Արաբիան հայտնվել է Եմենի իր սանձազերծած պատերազմի թակարդում: Իսկ Բահրեյնում ռազմական միջամտության հետևանքը եղել է այդ երկրում մարդու իրավունքների հարցում սաուդցիների խայտառակությունը: Սաուդյան Արաբիայի ղեկավարությունը ցանկանում է լարվածություն հարուցել ողջ տարածաշրջանում: Մինչդեռ այդ լարվածությունը չի բխում Իրանշահերից: Սաուդցիները սատարելով ծայրահեղական ահաբեկիչներին, քաղաքական նպատակներն են հետապնդում: Սակայն Իրաքում, Սիրիայում և Եմենում այս ծրագիրը ձախողվել է : Սաուդական իշխանությունները փորձում են կոծկել իրենց սադրիչ քայլերը և սկանդալային քայլերի դիմելով, իրենց ուսերից թոթափել տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների աջակցելու և Եմենի ժողովրդին կոտորելու պատասխանատվությունը:
2011 թվականին Սաուդյան Արաբիան իր զորքերն ուղարկեց Բահրեյն` Խալիֆայի ռեժիմի ընդդիմադիրներին ճնշելու նպատակով: Սաուդցիների կարծիքով, ծայրահեղական ահաբեկիչներին սատարելը և տարածաշրջանի անվտանգությունը խաթարելու նպատակով նրանց ֆինասավորելն արդարացված քայլեր են: Սաուդյան Արաբիան և պարսիցծոցյան համագործակցության խորհրդի մյուս երկրներն Իրանի դեմ Սադդամի կողմից պարտադրված պատերազմի տարիներին , նավթային դոլարները ծախսեցին հակաիրանական քաղաքականության համար: Սակայն երբ Սադդամը հարձակվեց Քուվեյթի վրա, այդ նույն երկրները զջղացին նրանմին աջակցելու համար : Այսօր այդ երկրներն ըստ երևույթին մոռացել են իրենց անցյալը և իրենց տեսնում են հեղինակավոր դիրքում: Նրանք կարծում են, որ սպառնալով Իրանին, կարող են հավաքական որոշումներ ընդունել: Այս քաղաքականությունն ամբողջությամբ վկայում է Իրանի և տարածաշրջանի երկրների հարաբերությունները սառեցնելու նպատակով ծրագրված քայլերի մասին: Այդ առումով բացառություն չի նաև ՄԱԿ-ին ուղղված նամակը : Սա կարող է որոշ ժամանակ լինել ԶԼՄ-ների քննարկվող թեման, սակայն քաղաքական նման դիրքորոշումները լի են հակասություններով և հեռու ՝ միջազգային նորմերից: Իսկ այս քաղաքական խաղի պարտվողներն անատարակույս նրանք են լինելու: