Թուրքիան քննարկում է ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i42589-Թուրքիան_քննարկում_է_ԵՄ_ին_անդամակցելու_հարցով_հանրաքվե_անցկացնելու_հնարավորությունը
Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններում տիրող լարվածությունը սրվել է: Թուրքիայի խորհրդարանում մահապատժի հարցն օրակարգում ներառվելուց հետո սեղանին է դրվել ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման տարբերակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2016 11:09 Asia/Tehran
  • Թուրքիան քննարկում է ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվե անցկացնելու հնարավորությունը

Թուրքիա-Եվրամիություն հարաբերություններում տիրող լարվածությունը սրվել է: Թուրքիայի խորհրդարանում մահապատժի հարցն օրակարգում ներառվելուց հետո սեղանին է դրվել ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման տարբերակը:

 

Նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հայտարարել է.-«Թուրքիայի իշխանությունները քննարկում են Եվրամիությանն անդամակցելու հարցով համաժողովրդական հանրաքվե անցկացնելու հնարավորությունը»: «Եվրամիությունը մեզանից պահանջում է դուրս գալ բանակցային գործընթացից:  Մենք չենք կարող հավերժորեն հանդուրժել, թե ինչպես են մեզ վերաբերվում»,- հայտարարել է Էրդողանը:

Ավելի վաղ Ռեջեբ Թայիբ Էրդողանն ընդգծել էր,որ Թուրքիայում մահապատժի վերաբերյալ որոշումը դրված է Անկարայի կառավարության օրակարգում և արևմուտքն իրավունք չունի միջամտել այս հարցում : ԵՄ-ն Անկարայի կառավարությանը զգուշացրել է, որ եթե Թուրքիայում գործադրման հանձնվի մահապատիժը թույլատրող օրենքը, ԵՄ-ին  այդ երկրի անդամակցության գործընթացը կասեցվելու է :

2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում պետական հեղաշրջման փորձից և 246 հոգու սպանվելուց հետո, Թուրքիայի կառավարությունը ցանկանում է մահապատժի ենթարկել հեղաշրջման հեղինակներին ու մասնակիցներին: Թուրքիան 1964 թվականից ի վեր ջանքեր է գործադրում ԵՄ-ին անդամակցելու համար: Չնայած ավելի քան հինգ տասնամյակ անցել է այդ թվականից, սակայն Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները շարունակվում են, որի վերջին փուլը մեկնարկել է 2005 թվականին: Անկարայի պաշտոնյաների խոսքերով՝ ԵՄ որոշ  անդամ երկրներ  այդ գործընթացում խոչընդոտներ են հարուցում և թույլ չեն տալիս իրականանա  Էրդողանի կառավարության ցանկությունը:

ԵՄ որոշ հզոր անդամներ ,այդ թվում Ֆրանսիան և Գերմանիան, փորձում են այդ միությունը վերածել քրիստոնյաների ակումբի: Փարիզի և Բեռլինի պաշտոնյաները ավելի վաղ Թուրքիայի իսլամական լինելն էին  նշել՝ որպես խոչընդոտ ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհին:

Անկախ այն բանից թե Թուրքիան արևմտյան  կամ մուսուլմանական երկրների հետ համգործակցությունից շահում է թե տուժում,  պետք է ասել ,որ Անկարան փորձում է ներգրավվել արևմտյան երկրների շարքում,ինչը խորհելու տեղիք է տալիս: Կակսած չկա ,որ մի երկիր ,որը ավելի քան հինգ տասնամյակ ջանքեր է գործադեել ԵՄ-ին ինտեգրվելու համար, եթե չմիանա այդ միությանը, դրանից կտուժեն Անկարայում իշխող դիվանագետները: Ժողովրդի մոտ կիջնի Էրդողանի վարկանիշը: Այդ իսկ պատճառով Էրդողանը առաջադրել է հանրաքվեի անցկացումը:

Այլ խոսքով Թուրքիայի նախագահը փորձում է գնդակը նետել ժողովրդի դաշտը, որպեսզի վերջնական որոշում ընդունողները Թուրքիայի իշխանությունները չլինեն:

Եվրոպական երկրները Թուրքիայի ԵՄ-ին միանալու համար պատրաստ չեն  ամենաչնչին արտոնությունը տալ այդ երկրի ժողովրդին: