ԵՄ-ի ակնկալիքները Թրամփից
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i42613-ԵՄ_ի_ակնկալիքները_Թրամփից
Բրյուսելում գումարված նիստում Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները կարևորել են ԱՄՆ-ի հաջորդ նախագահի կողմից այդ երկրի կառավարության ստորագրած արտաքին համաձայնությունների իրականացումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2016 13:58 Asia/Tehran
  • ԵՄ-ի ակնկալիքները Թրամփից

Բրյուսելում գումարված նիստում Եվրամիության անդամ երկրների ԱԳ նախարարները կարևորել են ԱՄՆ-ի հաջորդ նախագահի կողմից այդ երկրի կառավարության ստորագրած արտաքին համաձայնությունների իրականացումը:

Եվրամիության անդամ 25 երկրների ԱԳ նախարարների ոչ-պաշտոնական նիստում, ԱՄՆ նորընտիր նախագահ ՝ Դոնալդ Թրամփից պահանջել են հարգել այդ երկրի ստորագրած համաձայնագրերը, այդ թվում ջերմոցային գազերի կրճատման դաշինքը և Իրանի հետ ստորագրած «Համատեղ քայլերի  ծրագիր» կոչվող համաձայնագիրը: Անկախ Եվրամիության կազմում ներքին տարաձայնություններից, Եվրոպական երկրների մեծ մասին մտահոգում են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի տարած հաղթանակի հետևանքները: 70 օր հետո, ԱՄՆ-ի կառավարման ղեկն անցնելու է նախագահի ձեռքն, ով կլիմայական փոփոխությունների մասին դաշինքը և Իրանի հետ միջուկային համաձայնությունն անտեսելու խոստումներով է հասել իշխանության : Նա խոսել է ՆԱՏՕ-ն անվավեր ճանաչելու մասին: Թրամփն ի դեմ խստորեն դեմ է եվրոպացիների հետ ազատ առևտրի պայմանագրին:  Այս խոսքերը  Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերի միջև ավանդական համագործակցությունների տևակայման կապակցությամբ մտահոգության տեղիք են տվել: ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Եվրոպայի պաշտպանության հարցում ԱՄՆ-ի աջակցության թուլացման հետևանքով, Եվրոպայի դեմ ուղղված անվտանգության սպառնալիքները մեծանալու են: Հատկապես որ վերջին տարիներին Եվրոպան խիստ մտահոգված է ռուսների  աճող հեղինակության հարցով : Իսկ Թրամփը նախընտրական քարոզարշավի ժամանակ գովել էր Ռուսաստանին և նախագահ՝ Վլադիմիր Պուտինին:

Մյուս կողմից ՆԱՏՕ-ի ապագայի և Ռուսաստանի սահմաններին մոտ եվրոպացիներին պաշտպանության հարցում Վաշինգտոնի հանձնառությունը , կրկին անգամ ընդգծել է  եվրոպական միասնական բանակ ձևավարելու անհրաժեշտությունը: Եվրոպայում քաղաքական, տնտեսական ու հասարակական ինտեգրմանը զուգահեռ, Գերմանիան և Ֆրանսիան տարիներ շարունակ փորձել են միավորված բանակ ձևավորել: Այսօր Եվրամիության կազմից Բրիտանիայի վաղաժամկետ հեռացումից և Վաշինգտոնում Թրամփի նախագահ ընտրվելուց հետո, նվազելու են եվորապական միացյալ բանակ ձևավորելու ճանապարհին ծառացած խոչընդոտները: Շատերի համոզմամբ, նման կառույցն ի վերջո հանգեցնելու է ՆԱՏՕ-ի դիրքերի թուլացմանը: Հարց, որը շատ համախոհներ չունի եվրոպացիների, մասնավորապես գերմանացիների մոտ:  Եվրոպացիների համար քաղաքական ու անվտանգության հարցերից ոչ պակաս կարևոր են նաև կենսոլորտային խնդիրները: Եթե ԱՄՆ-ը ՝ որպես աշխարհում ջերմոցային գազեր արտադրող ամենամեծ երկիր, հրաժարվի փարիզյան դաշինքից, կամ չկատարի այդ կապակցությամբ իր ստանձած հանձնառությունները, մարդկությունը բախվելու է գլոբալ տաքացման և դրա ավերիչ հետևանքների հետ: Այդ իսկ պատճառով, փարիզյան կլիմայական դաշինքի հետ կապված Վաշինգտոնի հանձնառությունների իրականացումը համարվում է ԱՄՆ հաջորդ նախագահից եվրոպացիների  ակնկալիքներից մեկը: