Մամուլի տեսություն 15-11-2016
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i42787-Մամուլի_տեսություն_15_11_2016
Իտալիայի ԱԳ նախարար՝ Պաոլո Ջենտիլոնին պայմանական աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2016 15:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 15-11-2016

Իտալիայի ԱԳ նախարար՝ Պաոլո Ջենտիլոնին պայմանական աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփին:

 

Ռեսալաթ

Իտալիան պայմանական աջակցություն  կցուցաբերի  Թրամփին

«Ռեսալաթ» թերթը գրում է.-Իտալիայի կառավարությունը պայմանական աջակցություն կցուցաբերի Դոնալդ Թրամփին:Իտալիայի ԱԳ նախարար՝ Պաոլո Ջենտիլոնին պայմանական աջակցություն է հայտնել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփին:  Նա ասել է.«Եթե ԱՄՆ-ի նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփը հանրապետականների կողմնորոշմանը դեմ հանդես գա և վերջ դնի այն խիստ միջոցառումներին, որ հանրապետականները կիրառում են ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, ապա այդ դեպքում Իտալիան կպաշտպանի նրան»:«Եթե Թրամփը կարողանա բարելավվել ՌԴ-ի հետ հարաբերությունները, դա շահավետ կլինի Իտալիայի համար»,ասել է նախարարն իհարկե չնշելով ,թե ինչ շահ նկատի ունի: Ամենայն դեպս Իտալիան հուսով է,որ ռուսական կողմը կփորձի վերսկսել առևտրային հարաբերություններն ու ներդրումները: Այս երկու երկրները մեծապես  տուժել են ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներից:

Նշենք որ Նախընտրական արշավի ժամանակ Թրամփը պարբերաբար գովեստի խոսքեր էր հնչեցնում Պուտինի հասցեին և խոստանում կարգավորել հարաբերությունները:

--- 

Ջամե Ջամ

Եմենում շարունակվում են ոճրագործությունները

«Ջամե Ջամ» թերթը գրում է.-Սաուդյան Արաբիան այսօր Եմենում այնպիսի անմարդկային ոճիրներ  է գործում,որը փաստորեն պատերազմական ոճրագործություն է և մարդու իրավունքների բացարձակ խախտում: Այդ երկիրը հարձակվելով ոչ-ռազմական կենտրոնների վրա մտադիր է ոչնչացնել Եմենում ոչ-ռազմական ենթակառուցվածքները: Ռիադը հայտարարում է, թե այդ դեպքը տեղի է ունեցել իրենց դաշնակիցների կողմից փոխանցված  սխալ տեղեկությունների պատճառով: Բայց արդյոք սխալ տեղեկությունների հիմամբ անմեղ մարդկանց կոտորելը նվազեցնում է նրանց հանցանքը:Իհարկե ոչ: Նրանք փաստորեն հարձակվում են անմեղ կանանց, երեխաների ու տղամարդկանց վրա: Սաուդյան կործանիչները քանի շաբաթ առաջ հարձակվեցին հուղարկավորության արարողությանը մասնակցած քաղաքացիների վրա: Դա ոչ մի արդարացում չի կարող ունենալ:

Այն ինչ այսօր տեղի է ունենում Եմենում ավելի վայրագ ու ահավոր է քան այն ինչ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին տեղի ունեցավ ԱՄՆ-ում: Այսօր լրատվամիջոցների պատասխանատվությունը շատ մեծ է : Նրանք պետք է աշխարհի ժողովուրդներին տեղյակ պահեն այս ոճրագործությունների մասին: Նրանք պետք է ճնշում գործադրեն միջազգային կառույցների ու շրջանակների վրա և ստիպեն դադարեցնել Եմենի անմեղ ժողովրդի ջարդը:

--- 

Galatv.am

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հետաձգել են Թրամփի նախագահ ընտրվելու պատճառով. Der Spiegel

Հյուսիսատլանտյան դաշինքի՝ 2017 թվականի սկզբին պլանավորված գագաթնաժողովը կկայանա ամռանը՝ կապված ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հանրապետական Դոնալդ Թրամփի տարած հաղթանակի հետ:Այդ մասին  գրում Է Der Spiegel գերմանական հանդեսը:

Ինչպես նշում Է հրատարակությունը, ՆԱՏՕ-ի անդամ երկրները Թրամփի օրոք հնարավոր են համարում ԱՄՆ-ի քաղաքականության երեք սցենար: Մասնավորապես, դաշինքում չեն բացառում Արեւելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը կրճատելու կամ այդ տարածաշրջանում ընդհանրապես զինված ուժերի ռոտացիայից (պարբերական կրկնություն) հրաժարվելու Թրամփի որոշումները:

Իրադարձությունների առավել դրական ելքը կդառնար եվրոպական երկրներից պաշտպանության համար ծախսերի ավելացման հասնելու Վաշինգտոնի ձգտումը, ընդգծում Է Der Spiegel-ը:

Դաշինքի անդամ երկրների մտահոգությունների պատճառ Է դարձել ԱՄՆ-ի կողմից ՆԱՏՕ-ի համար հատկացվող միջոցների հարցում Թրամփի դիրքորոշումը, որոնք նա ավելի վաղ անտեղի Է համարել, հաղորդել Է «Ինտերֆաքս»ը:

--- 

Galatv.am

Հնարավոր է սկսվի Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթաց

 

«Փորձագետ Քրիստոֆեր Փիթերսոնի զեկույցի համաձայն՝ կան բոլոր հիմքերը Թրամփի նկատմամբ դատական գործ հարուցելու համար, եւ կան բազմաթիվ ապացույցներ, որոնք թույլ կտան պատասխանատվության ենթարկել արդեն ընտրված նախագահին եւ հիմք կհանդիսանան նրան պաշտոնանկ անելու համար»,- Independent-ում գրում է Էնդրյու Գրիֆինը:

«Զեկույցը հիմնականում ծավալվում է Թրամփի համալսարանի շուրջ, ուսումնական հաստատության, որը հիմնադրել է Թրամփը, այնուհետեւ փակվել է նրա կողմից 2010թ.-ին: Այդ ուսումնական հաստատության գործունեության հետ կապված մի քանի գործեր են հարուցվել, դրանցից մեկի ժամանակ Թրամփը շուտով պետք է հանդես գա որպես վկա:   Խորհրդարանականները հնարավորություն կունենան իմպիչմենտ հայտնել նոր ընտրված նախագահին»,- ասվում է հոդվածում: Առնվազն այդ խնդիրները ստվեր կգցեն Թրամփի անվան վրա, կարծում է Պիտերսոնը:

«ԱՄՆ-ում անօրինական է առեւտրային ընկերությունների կողմից ստահոդ հայտարարություններ տարածելով սպառողներին սեփական ծառայություններից օգտվելու կոչեր անելը. կան ապացույցներ, որ Թրամփի համալսարանը պարբերաբար օգտագործել է նման հայտարարությունների սխեման, որպեսզի հազարավոր ընտանիքների միջոցներ ներգրավի այն ծրագրում, որը կեղծ է եղել: Դա հնարավոր է ապացուցել, իսկ խարդախությունը լուրջ հանցագործություն է, եւ ըստ օրենքի հնարավոր է սկսել իմպիչմենտի ընթացակարգ»,-նշում է Փիթերսոնը:

«Դոնալդ Թրամփի իմպիչմենտի համար կպահանջվեն մի շարք գործողություններ: Հասարակական կարծիքը եւ խորհրդարանը նրա դեմ պետք է լինեն: Գործընթացը պետք է սկսվի Ներկայացուցիչների պալատում: Եթե Դոնալդ Թրամփին իմպիչմենտ հայտնեն, հավանաբար երկրի ղեկավարությունն իր ձեռքը կվերցնի փոխնախագահ Մայք Փենսը»,- գրում է հեղինակը:

«Սովորաբար իմպիչմենտի գործընթացը տեղի է ունենում նախագահի գործողությունների հետ կապված, որոնք կատարել է պաշտոնը ստանձնելուց հետո, սակայն հնարավոր է նախագահին պաշտոնանկ անել նաեւ այն խախտումների համար, որոնք նա արել է ավելի վաղ»:

Աղբյուր՝ Independent

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան