ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչը հակադարձել է ԱՄԷ-ի անհիմն հայտարարություններին
Հակադարձելով Արաբական միացյալ էմիրությունների (ԱԷՄ) կողմից հնչեցված հակաիրանական հայտարարություններին, ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցիչ՝ Ղոլամալի Խոշռուն մի նամակ է հղել այդ կազմակերպության գլխավոր քարտուղարին: Նամակում մասնավորապես ասված է..«Զավեշտալի է, որ Սիրիայի ու Իրաքի թաքֆիրական ահաբեկիչներին ստեղծող ու աջակցող ռեժիմներն այսօր Իրանին մեղադրում են ահաբեկչությունը հովանավորելու մեջ»:
Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար՝ Պան Գի Մունին հղած նամակում, Ղոլամալի Խոշրուն պահանջել է այդ նամակը հրապարակել որպես պաշտոնական փաստաթուղթ:
Նամակում անդրադառնալով Էմիրությունների ու տասը արաբական երկրների հակաիրանական հայտարարությանը, Ղոլամալի Խոշրուն նշել է.«Ցավալին այն է, որ նամակը ստորագրողները, ովքեր Իրանին մեղադրում են արաբական երկրների ներքին գործերին միջամտելու մեջ, այսօր ռմբակոծում են Եմենի անմեղ բնակչությանը»:
Նշելով, որ Բահրեյնի ներքին հարցերին միջամտելու մեղադրանքը իրավական հիմքեր չունի, ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ասել է.«Բահրեյնի անկախ հանձնաժողովի` «Բասիունի զեկույց»-ում այդ հայտարարությունը հերքվել է»:
«Իրանի կողմից Սիրիայի Զինված ուժերին ցուցաբերվող խորհրդատվական աջակցությունն իրականանում է այդ երկրի օրինական կառավարության խնդրանքով և միջազգային իրավունքների, այդ թվում` ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի(անհատական ինքնապաշտպանության) շրջանակում: Եթե Իրանի և այլ երկրների կողմից Սիրիայի կառավարությանն աջակցություն չցուցաբերվեր, այս նամակը ստորագրած պետությունների կողմից հովանավորվող թաքֆիրական ոճրագործ խմբավորումներն այսօր իրենց սև դրոշը ծածանած կլինեին Սիրիայում և Միջինարևելյան տարածաշրջանի այլ կետերում»,ասված է նամակում:
Փաստորեն Սաուդյան Արաբիայից կախված քաղաքական շրջանակները փորձում են մի ելք գտնել Սաուդյան Արաբիային ուղղված քննադատություններից խույս տալու համար: Ուստի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում և այլ շրջանակներում Իրանի հասցեին անտեղի ու անհիմն մեղադրանքներ են հնչեցնում :
Ներկա պայմաններում տարածաշրջանում տեղի ունեցող փոփոխությունները և Սաուդյան Արաբիայի նկատմամբ ճնշումների մեծացումը այդ հակաքարոզչությունների պատճառներից են համարվում: Ներկայումս Արևմտյան Ասիայում քաղաքական ու ռազմական հավասարությունները փոփոխվում են և Ռիադի դաշնակիցները փորձում են անվտանգության խնդիրներ հարուցել Իրանի համար: Տարածաշրջանի այժմյան իրավիճակն արդյունքն է այն խաբեբայական քայլերի, որից այսօր տուժում են նաև ԱՄՆ-ի պետայրերը: Կասկած չկա, որ քանի դեռ այդ վիճակը շարունակվում է, խաբեբայական քաղաքականություններն էլ կշարունակվեն: Նման մթնոլորտում այդ նամակը ստորագրող երկրները ,որ իրենք բացահայտորեն խախտում են մարդու իրավունքները Իրանի դեմ մեղադրանքներ են հնչեցնում:
Հակառակ այդ նամակում նշված անհիմն մեղադրանքներին, Իրանը բոլորովին չի միջամտում այլ երկրների ներքին հարցերին ,սակայն լուրջ է տրամադրված հենց այդ երկրների կողմից հովանավորվող ծայրահեղական խմբավորումների դեմ մղվող պայքարում: Իրանն ապացուցել է,որ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում ամենավճռական երկիրն է: