Հատուկ թողարկում՝ Մոհամմադ մարգարեի Մեքքայից Մեդինա պատմական գաղթի առիթով
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i44677-Հատուկ_թողարկում_Մոհամմադ_մարգարեի_Մեքքայից_Մեդինա_պատմական_գաղթի_առիթով
Իսլամական Լուսնային օրացույցի երրորդ ամսվա ՝ «Ռաբի ալ-ավվալ»-ի առաջին օրը մեկնարկեց Մեծ մարգարեի Մեքքայից Մեդինա գաղթը: Այս առիթով ներկայացնում ենք հատուկ թողարկում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2016 16:51 Asia/Tehran
  • Հատուկ թողարկում՝ Մոհամմադ մարգարեի Մեքքայից Մեդինա պատմական գաղթի առիթով

Իսլամական Լուսնային օրացույցի երրորդ ամսվա ՝ «Ռաբի ալ-ավվալ»-ի առաջին օրը մեկնարկեց Մեծ մարգարեի Մեքքայից Մեդինա գաղթը: Այս առիթով ներկայացնում ենք հատուկ թողարկում:

َԱյսօր Իսլամական Լուսնային օրացույցի «Ռաբի  ալ-ավվալ» ամսվա առաջին օրն է: Այս ամիսը համարվում է  ամիսների գարունը երկու պատճառով: Նախ, քանի որ այդ ամսվա ընթացքում ի հայտ եկավ Աստծո շնորհը և Աստծո լույսն իջավ երկրի վրա: Եվ երկրորդ`որովհետև Աստծո մարգարե Մոհամմադը ծնվել է հենց այս ամսին և կարելի  է ասել, որ երկրի արարումից հետո նման շնորհ չի եղել:

Մոհամմադը որպես բարության ու գթութան մարգարե

 

Մոհամմադն Աստծո ամենախելացի և լավագույն արարածներից էր: Նա ամենամոտիկն էր Աստծուն և նրա սիրելին: Մոհամմադն Աստծո ուղարկած վերջին մարգարեն էր, ում նպատակն էր փրկել մարդկությանը տգիտությունից ու սնոտիապաշտությունից: Պատմությունը վկայում է, որ այս ընտրյալ մարդն իր առաքելությունը կատարեց լավագույն կերպով: Աստծո մարգարեն պատմության մեծ ճատարապետ էր ու աշխարհը լուավորող մարգարե, ով օժտված էր հավատքի լույսով ու մարդկային արժանիքներով:  Նա լուսավոր արև էր, որը մշտապես լուսավորում էր, չնայած երբեմն ամպերը սքողում էին նրան: Հենց այդ պատճառով, Մոհամմադի ծննդյան օրը համարվում է  շնորհաշատ օր և նշվում  մեծ շուքով: Իսկ «Ռաբի ալ ավվալ» ամիսը համարվում է  ուրախության ու զարգացման ամիս: «Ռաբի ալ-ավվալ» ամսվա առաջին օրը համընկնում է  Մոհամմադ մարգարեի պատմական գաղթին: Մարգարե հռչակվելուց 13 տարի անց, Մոհամմադը գաղթում է  Մեդինա քաղաք: Եվ այս գաղթն ու դրանից բխող իրադարձություններն այնքան կարևոր էին, որ դրանք համարվում են մուսուլմանների պատմության սկիզբը:

Մարգարեի գաղթը Մեքքայից Մեդինա

 

Մարգարեի գաղթից առաջ, այն տարին, երբ Աբրահեն փղերի բանակով մտավ Մեքքա` Քյաբեն քանդելու համար, արաբական պատմության սկիզբն է: Սակայն չնայած մարգարեի ծնունդը հենց նույն տարում էր, մուսուլմաններն այդ տարին  չնշանակեցին որպես առաջին տարի: Քանի որ այդ ժամանակ Իսլամը և իսլամական հավատքը չէին ձևավորվել և մուսուլմանների քանակը չէր հասնում երեքի: Դրա փոխարեն, մուսուլմանները մարգարեի գաղթը հռչակեցին որպես իսլամական պատմության սկիզբ: Եվ հենց այդ ժամանակ էլ Մեդինայում ստեղծվեց անկախ իշխանություն: Ղոռեյշի գլխավորները մտածում էին, որ կարող են Աստծո մարգարեին ու նրա հետևորդներին, պարտության մատնել տանջելով: Սակայն մուսուլմանների քանակը մեծացավ: Նրանք համախմբվեցին  ու որոշեցին, որ յուրաքանչյուր ցեղից մի քաջ երիտասարդ ընտրվի ու գիշերով հարձակվելով մարգարեի տան վրա, երիտասարդները սպանեն նրան: Եվ այդ ժամանակ մարգարեի սպանության համար պատասխանատու կլինեն բոլոր ցեղերը և մուսուլմանները չեն կարողանա պայքարել Ղոռեյշի դեմ: Իսկ եթե արյան գին պահանջեն, իրենք կվճարեն այն: Աստծո մարգարեն ներշնչանքով տեղեկացավ այս սադրանքի մասին : Նա հրաման ստացավ գաղթել Յասրեբ: Երբ Մոհամմադը տեսավ, որ Մեքքայում ստեղծված իրավիճակը բարեփոխելու իր քայլերն ապարդյուն են և ինքը չունի բախվելու ուժ, գաղթեց, որպեսզի հեղափոխական շարժման համար նոր էջ բացի և իսլամը ներկայացնի ավելի ազատ ու համաշխարհային մթնոլորտում:

Գաղթ Մեքքայից Մեդինա

 

Երբ «Ռաբի ալ-ավվալ» ամսվա առաջին գիշերը Ղոռեյշի ուժերը շրջապատեցին մարգարեի տունը, իմամ Ալին քնեց մարգարեի անկողնում: Իսկ մարգարեն հեռացավ տնից ու գնաց Մեքքայի հարավ: Նա Աբու Բաքրի հետ մտավ «Սուր» քարանձավը: Կռապաշտները հավաքեցին իրենց ողջ ուժը` մարգարեին ոչնչացնելու համար: Նրանք հայտարարեցին, որ մարգարեին գտնողը կպարգևատրվի 100 ուխտով: Իսկ այն ժամանակ 100 ուխտը մեծ հարստություն էր: Շատ մարդիկ ոգևորվեցին պարգևից ու ընկան Մեքքայի լեռներն ու դաշտերը` փնտրելու մարգարեին: Սակայն Աստված  չեզոքացրեց այդ բոլոր սադրանքները, քանի որ երբ մարգարեն մտել էր քարանձավ, Աստված քարանձավի մուտքի վրա սարդոստայն էր հյուսել: Եվ տեսնելով սարդոստայնը, մարգարեի թշնամիները մտածեցին, որ այդ քարանձավ ոչ ոք մուտք չէր գործել: Այդպիսով, Աստված սարդոստայնով փոխեց մարդկության պատմությունը: Ղուրանի Իսրա սուրայի 76-րդ այայում  ասվում է. «Քիչ էր մնացել, որ նրանք քեզ հեռացնեին այդ տարածքից: Եվ այդ դեպքում նրանք էլ մնալու էին կարճ ժամանակով: Հիշիր, որ երբ անհավատները սադրանք էին նյութում քո դեմ, որպեսզի քեզ գերեն կամ սպանեն, կամ էլ Մեքքայից վտարեն,  Աստված ելքը գտավ: Աստված լավագույն պահապանն է»:

«Սուր» քարանձավի մասին, որը գտնվում է Թաեֆ-Մեքքա ճանապարհին

 

Երեք օր անց, անահավատները նահանջեցին: Մարգարեն քարանձավում մնաց չորս օր և չորրորղ գիշերը գնաց դեպի Յասրեբ: Այդ ժամանակ Յասրեբի անունը փոխվել  էր: Այն կոչվում էր Մարգարեի քաղաք: Մարգարեն այնտեղ գնեց մի հողակտոր ու վրան մզկիթ կառուցեց: Նա գաղթած ու տեղացի մուսուլմանների միջև ստեղծեց եղբայրական կապ ու շատ կարճ ժամանակում ձևավորեց իսլամական նորակառույց իշխանությունը: Թեև մարգարեն գաղթի պատճառով կրեց և' նյութական և' բարոյական վնասներ՝ հեռանալով իր սիրելիներից, սակայն քանի որ ուներ մեծ նպատակներ, շատ կարճ ժամանակում հաղթելով թշնամիներին ու գրավելով Մեքքան, նորից հնարավորություն ունեցավ վերադառնալ այդ քաղաք: Աստծո մարգարեն Մեքքա գաղթելուց հետո շատ անգամներ պարտավոր եղավ կռվել անհավատների դեմ: Նա ականատես եղավ և՛ լավ և՛ դառն օրերի, մինչև որ ապավինելով Աստծուն, նվաճեց  Մեքքան:

Իմամ Սաջջադն այս կապակցությամբ ասում է. «Աստծո մարգարեն քո կրոնը քարոզելու և միաստվածություն տարածելու համար փառավոր Մեքքայից գաղթեց ու գնաց դեպի օտար քաղաքներ: Նա այս գործն արեց հանուն քո կրոնի և թշնամիներին հաղթելու համար»:

Մեքքայի նվաճումը

 

Ընդհանրապես գաղթը նշանակալից դեր է կատարել մարդկության զարգացման ու քաղաքակրթությունների առաջացման հարցում: Իսլամը, որպես աստվածային վերջին կրոն, տարբեր առիթներով ներակայացրել է գաղթի խնդիրը: Ղուրանը 14 այաներում արձակել է գաղթի հրաման: Երբեմն նախատելով . «Միթե Աստծո երկիրը մեծ չէր: Ինչու չգաղթեցիք»: Մեկ այլ տեղ գաղթը որպես պարգև  ներկայացնելով. «Նրանք, ովքեր հավատացին ու գաղթեցին և իրենց կյանքի գնով պայքարեցին հանուն Աստծո, բարձր դիրքում են գտնվում Աստծո մոտ և փրկվելու են»:

Գաղթը արդյունավետ շարժում է: Նա, ով պայքարում է  հանոն Աստծո, երկրի վրա գտնում է ապահով վայրեր, որտեղ կարող է նոր կյանք սկսել: Ղուրանի Նեսա սուրայի 100-րդ այայում ասվում է. «Նա, ով պայքարի հանուն Աստծո, մեծ տարածքներ կգտնի երկրի վրա»:

Գաղթը բազմաբնույթ երևոյթ է: Երբեմն մարդիկ փախչում են բռնապետից ազատվելու կամ գիտելիք ձեռք բերելու համար: Բազմաթիվ պատմական աղբյուրներում մուսուլմաններին կոչ է արվում հանուն գիտություն ձեռք բերելու,   ճամփորդել տարբեր վայրեր, ինչպես օրինակ Չինաստան: Իսլամի մարգարեն ասում է. «Գիտություն  ձեռք բերեք, եթե այն նույնիսկ լինի Չինաստանում»:

Գիտություն  ձեռք բերեք եթե այն նույնիսկ լինի Չինաստանում

 

Մարգարեն ասում է. «Նա, ով հեռանա  տնից` գիտություն ձեռք բերելու համար, որպես ուղեկից կունենա 70 հազար հրեշտակների»:

Այսպիսով. իսլամի մեծ  մարգարեի պատմական գաղթը պարզապես պատմական դեպք չէ: Սա ապացույցն է այն իրողության, որ մարդը, ամենադժվար պայմաններում, կարող է գաղթել իր հավատքը տարածելու և պահպանելու , բռնատիրությունից փրկվելու համար և հանուն խաղաղության: Իսկ դա արժեքավոր քայլ է համարվում: Աստված այս մարդկանց ասում է. «Նրանք, ովքեր հավատքի եկան ու գաղթեցին և  հանուն Աստծո նվիրեցին իրենց հարստությունն ու կյանքը, Աստծո սիրելիներն են և կարևոր տեղ են զբաղեցնում Աստծո մոտ: Նրանք փրկվածներ են: Արարիչը շնորհներ է ընծայելու նրանց: Նրանք  լինելու են այնպիսի այգիներում, որտեղ բարիքները մշտական են: Եվ նրանք այնտեղ մնալու են հավիտենական, քանի որ Աստծո մոտ է մեծագույն պարգևը»: