Ալանիայում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i45031-Ալանիայում_հանդիպել_են_Ռուսաստանի_և_Թուրքիայի_ԱԳ_նախարարները
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն հանդիպել են Թուրքիայի Ալանիա քաղաքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2016 14:10 Asia/Tehran
  • Ալանիայում հանդիպել են Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և իր թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուն հանդիպել են Թուրքիայի Ալանիա քաղաքում:

Կողմերի հանդիպումից հետո կայացել է Ռազմավարական պլանավորման համատեղ խմբի 5-րդ նստաշրջանը: Հանդիպմանը հիմնականում քննարկվել են Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում տիրող իրավիճակի, նախևառաջ Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր: Թեև Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպման  որոշումն ավելի վաղ էր ընդունվել, սակայն Ալանիայի նիստի արդյունքների վրա իր ազդեցությունն էր թողել Թուրքիայի նախագահի հայտարարությունն առ այն, որ Սիրիայում այդ երկրի բանակի քայլերի նպատակն է եղել  Բաշար Ասադի տապալումը: Հատկապես, որ Պուտինը խիստ պատասխան էր տվել Սիրիայի նախագահի դեմ ուղղված Էրդողանի թունդ հայտարարությանը:

Կրեմլի համար նորություն էր Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հայտարարությունը Սիրիայում Անկարայի գործողությունների իրական թիրախի վերաբերյալ։ Պուտինի պատասխանից հետո, Էրդողանը փոխեց իր հայտարարությունը: Նշանակալի էր այդ իրադարձություններին հաջորդող Ալանիայի նիստի կայացումը:

Հավանաբար Թուրքիայի նախագահի խստաոճ արտահայտությունները մեղմելու նպատակով ՌԴ-ի ԱԳ նախարարի հետ հանդիպմանը, Չավուշօղլուն հարկադրաբար խոսել է Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման և ագրեսիային վերջ դնելու մասին: Դիտորդների համոզմամբ, Սիրիայի և տարածաշրջանի իրադարձությունների նկատմամբ Թուրքիայի ղեկավարների իրարամերժ դիրքորոշումների պատճառը երևի Անկարայի պետայրերի համար ստեղծված ներքին ու արտասահմանյան դժվարին իրավիճակում պետք է գտնել: Քաղաքական շրջանակները հայտարարել են, որ միջամտողական հայտարարություններ կատարելով, Էրդողանը փորձում է պահպանել երկրի արտաքին քաղաքականության ավտորիտար բնույթը: Նշվում է , թե Թուրքիայի ղեկավարները պարտավոր են ընդունել Սիրիայի ճգնաժամի նկատմամբ միջազգային քաղաքական իրադարձությունների հետևանքով առաջացած իրողությունները: Սիրիայի հարցում Անկարայի քաղաքականությունների ձախողումը,  հրապարակային մարտերում սիրիական պետական ուժերի հաղթանակները և Եվրոպայի հետ սակարկումներում Անկարայի պարտությունը, խնդիրներ են, որոնց Թուրքիայի կառավարության քննադատ շրջանակները որակում են արտաքին քաղաքականությունում տրամաբանական մոտեցման անհրաժեշտություն:  Սիրիայի իրադարձությունների հարցում իր նախնական դիրքորոշումներից ԱՄՆ-ի նահանջին զուգահեռ տարածաշրջանային հավասարությունում Ռուսաստանի քաղաքական հաջողությունը և Սիրիայի ճգնաժամի հանդեպ տարածաշրջանի մյուս դերակատարների կողմնորոշումը, կարելի է  քննարկել նույն տեսանկյունից: ԻԼԻՊ-ի դեմ պայքարում Ռուսաստանի հետ Եգիպտոսի համակարծիք լինելը, ահաբեկչության դեմ պայքարում Մոսկվայի հետ համագործակցության համար Կահիրեի կանաչ ազդանշանը, համարվում է մյուս հարցը, որն Անկարայի ղեկավարներին հարկադրել է վերանայել տարածաշրջանային քաղաքականությունը և Սիրիայի համար քաղաքական լուծում գտնելու քաղաքականության ընդունումը: Ալանիայում ՌԴ-ի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը կարելի է վերլուծել այս տեսանկյունից: