Միջին Արևելքը ՝ ամերիկյան զորքերի թատերաբեմ
ԱՄՆ պաշտպանության նախարարը շաբաթ օրը հայտարարել է, որ Միջին Արևելքում տեղակայված են 50 հազար ամերիկացի զինծառայողներ, որոնցից հինգ հազարը ներկա են Սիրիայում և Իրաքում:
Դեկտեմբերի 10-ին «Մանամեի անվտանգության երկխոսության» համագումարում Էշթոն Քարթերն ասել է.-«Տարածաշրջանում տեղակայված են ԱՄՆ-ի հրթիռային ու ծովային պաշտպանության համակարգեր, որոնք ուղղված են Միջին Արևելքում ԱՄՆ-ի դաշնակիցների դեմ հավանական ոտնձգությունների դիմագրավմանը: Հարկ է նշել, որ ԱՄՆ-ը Արաբիայում, Քուվեյթում, Բահրեյնում , Էմիրություններում և Օմանում 21 ռազմաբազա ունի, ինչը վկայում է տարածաշրջանում նրա ակտիվ ներկայության մասին: Ամերիկյան զորակայանները համարվում են տարածաշրջանում ԱՄՆ բանակի սպառազինության ամենամեծ կենտրոնները: Քուվեյթը ԱՄՆ-ին վեց ռազմաբազա է տրամադրել: ԱՄՆ-ը ևս վեց ռազմաբազա ունի օկուպացված Պաղեստինում: ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի միջև ստորագրված պայմանագրի համաձայն, ռեժիմը կարող է ԱՄՆ-ի կառավարության թույլտվությամբ օգտվել բռնագրավված Պաղեստինում ԱՄՆ-ի պահեստավորված զենքերից: Ամեն դեպքում, Միջին Արևելքը զինանոցի վերածելու ԱՄՆ-ի քայլերի հետևանքով, տարածաշրջանում անապահովություն է առաջացել: Տարածաշրջանում իր միլիտարիստական քայլերի պատճառով ստեղծված իրավիճակից օգտվելով, ԱՄՆ-ն տարածաշրջանի երկրներին զենք է վաճառում: Քաղաքական շրջանակները բազմիցս նախազգուշացրել են, որ տարածաշրջանում ռազմամոլություն տարածելով , ԱՄՆ-ն փորձում է Միջին Արևելքում իրականացնել իր սադրիչ քայլերը և ապահովել իր շահերը: ԱՄՆ-ի քայլերը վկայում են այն մասին, որ նա միտում է նոր շունչ հաղորդել «Մեծ Միջին Արևելք» կոչվող իր ծրագրին: Ծարգիր, որում ընդգրկված են Իրաքը և Սիրիան : Ամերիկացիներն Իրաքում իրենց միջամտողական նպատականերին հասնելու համար, դիմելու են ցանկացած քայլի: Դա նկատելի է այդ երկու երկրներում այսպես կոչված ահաբեկչության դեմ միջազգային կոալիցիայի ձևավորման հարցում: Իրաքում առանց այդ երկրի կառավարության ու բանակի համաձայնության ԱՄՆ ղեկավարությամբ ահաբեկչության դեմ միջազգային կոալիցիայի օպերացիաների հետևանքով, կոալիցիայի քայլերը խոչընդոտում են ահաբեկչության դեմ բազմակողմանի ու լուրջ պայքարին : Դա այն դեպքում, երբ ԱՄՆ քաղաքական ու օրենսդիր տարբեր կառույցները տարբեր եղանակներով և ահաբեկչության դեմ պայքարի հարցում Իրաքին օգնելու նման խաբուսիկ պատճառաբանություններով, անտեսում են Իրաքի ինքնիշխանության իրավունքը և իրենց քայլերով Միջին Արևելքը նոր ճգնաժամերի մեջ են ներքաշում: Այդ պայմաններում, Միջին Արևելքում միայն այն ժամանակ կարող է խաղաղություն հաստատվել, երբ տարածաշրջանի երկրներն իրենց կառավարությունների օրակարգում դնեն համագործակցության հիմամբ անվտանգության միջոցառումների իրականացումը, որտեղ չեն լինի օտարերկրյա ուժերը: