ՄԻՆՍԿ-ի խմբի ԱՄՆ-ի ու ՌԴ-ի համանախագահների հակասական հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i46843-ՄԻՆՍԿ_ի_խմբի_ԱՄՆ_ի_ու_ՌԴ_ի_համանախագահների_հակասական_հայտարարությունները
ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել է.«ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահները Կովկասյան տարածաշրջան այցելեու և Հակաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ հանդիպելու ծրագիր չունեն»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2016 08:45 Asia/Tehran
  • ՄԻՆՍԿ-ի խմբի ԱՄՆ-ի ու ՌԴ-ի համանախագահների հակասական հայտարարությունները

ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն ասել է.«ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահները Կովկասյան տարածաշրջան այցելեու և Հակաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի հետ հանդիպելու ծրագիր չունեն»:

Ի տարբերություն Ուորլիքի, ՄԻՆՍԿ-ի խմբի ռուսաստանցի համանախագահ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնել է մոտ ապագայում Կովկասյան տարածաշրջան կատարելք այցի և Հայսատանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ կայանալիք հանդիպման մասին:

ՌԴ-ի ու ԱՄՆ-ի համանախագահների հակասական հայտարարությունները վկայում են այն մասին, որ նրանք համադրված չեն, մինչդեռ ՄԻՆՍԿ-ի խմբի համանախագահները եթե կամենում են հաշտություն հաստատել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այդ տարածաշրջան կատարելիք հաջորդական այցերով պիտի հանդարտեցնեն հակամարտող կողմերին:

Երևանի ու Բաքվի միջև տիրող անվստահության ու լարված մթնոլորտը պատճառ է դարձել երկու երկրների պետայրերը կատարվող ցանկացած հայտարարության այդ թվում մեդիայում տարածվող լուրերի դեմ թշնամական դիրք ընդունեն:

Պարզ է որ նման պայմաններում ՌԴ-ի և ԱՄՆ-ի համանախագահների կողմից կատարվող հակասական հայտարարությունները կարող են ավելի լարել խաղաղության բանակցությունների լարված գործընթացը: Միևնույն ժամանակ  ՄԻՆՍԿ-ի խմբին կատմամբ կնվազի հակամարտ կողմերի վստահությունը և տարածաշրջանային ուժերին միանալու ենթահող կստեղծվի:

Կասկած չկա, որ տարածաշրջանում ՌԴ-ի համենատությամբ ԱՄՆ-ն բարենպաստ դիրքեր չունի և անհնար է կարողանա Հարավային Կովկասի ու Կենտրանական Ասիայի հանրապետություններում մրցել ՌԴ-ի հետ: Տարածաշրջանում ՌԴ-ի ներկայությունը բարենպսատ դիրքեր է ստեղծել այդ երկրի համար: ԱՄՆ-ի մի խումբ դիավանագետներ այդ թվում Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մեթյու Բրայզան և ՄԻՆՍԿ-ի խմբի ամերիկացի նախկին համանախագահը Վշինգտոնի կառավարությանը նախազգւշացրել են, որ Ադրբեջանը կորցնելուց հետո տարածաշրջան վերադառնալու հնարավորություն չեն ունենա:

Բրայզան բացահայտ հայտարարություններով հետապնդում է Ադրբեջանին հսկողության տակ պահելու և Հայսատանին Արևվմուտքի հետ միաբանվլեու հարցում քաջալերելու նպատակները: ԱՄՆ-ի մի խումբ բարձրաստիճան պաշտոնատարներ բազմիցս շեշտել են, որ Հայաստանի և Ադրբեջանի տարածքային վեճը և Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորումը այդ երկրի արտաքին քաղաքականության ոլորտում գերակայություն չեն համարվում: Այդ իսկ պատճառով հակամարտության կողմերի հատկապես Ադրբեջանը փորձում են առավել մերձենալով ՌԴ-ի հոգուտ իրենց կարգավորել տարածքային վեճերը: Անցնող երկու տարիների ընթացքում Բաքվի պետայրերը տարբեր կերպերով հայտնել են, որ խնդրի մասին ԱՄՆ-ի անտարբերության դեպքում ՌԴ-ի կողմն են հակվելու: Չնայած որ անցյալում այդ կարգի դիրքորոշումները հակադարձվում էր ԱՄՆ-ի պետայրերի կողմից, սակայն այս անգամ կարծես թե ՌԴ-ի հետ մրցելու փոխարեն ԱՄՆ-ն փորձում է այդ երկրի հետ համագործակցելով տարածաշրջանում պաշտպանել իր շահերը: