Հատուկ թողարկում՝ Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրվա առիթով
Այսպիսինն են Աստծո խոսքերը Ղուրանում․«Աստծո մարգարեն նրա խոսքի տարածողն է երկրի վրա և նա Աստծուն հավատացողների համար պետք է բարության և գթասրտության մարմնավորում լինի»։ Այս խոսքերից հասկանում ենք, որ Մուհամմեդ մարգարեն իսկապես մարդկային ամենալավ որակների լավագույն օրինակն է։ Հարգելի՛ ռադիոլսող բարեկամներ, այսօր պատիվ ունենք ձեր դատին ներկայացնել Մուհամմեդ մարգարեի ծննդյան և նրա կողմից իսլամական միասնության ստեղծման մասին հաղորդումը:
Ղուրանում ասվում է․«Ձեր իսկ շարքերից մարգարե ծնվեց, ում համար անտանելի էին մարդկային տառապանքները և նա Աստծո օրհնությամբ որոշեց առաջնորդել բոլորին դեպի լույսը»։ Մարդիկ մինչև մեծարգո մարգարեի ծնունդը համատարած մթության մեջ երկար ժամանակ լույս ու երջանկություն էին փնտրում։ Նրա ծնունդը ասես լույս էր, որ ճառագեց հորիզոնում, փրկության լույս, որը մեկընդմիշտ ցրեց մշտնջենական խավարը և դարձավ մարդկանց կյանքի ուղեկիցը։ Մուհամմեդ մարգարեն իր հետ բերեց այն ամենն ինչ այդքան ժամանակ փնտրում էր մարդ արարածը։ Աստվածային նախախնամությունն էր, որ լույս աշխարհ բերեց մեծն մարգարեին։

Մուհամմեդ մարգարեի ծնունդը մեծ իրադարձություն էր։ Նա լույս աշխարհ եկավ քանդելու այն սին աշխարհը, որը կառուցել էին մոլորյալ մարդիկ։ Մարդիկ անհաղորդ էին իսլամական արժեքներին և չէին երկրպագում ճշմարիտ Աստծուն։ Մեծ մարգարեն ծնվեց, որպեսզի պայքարի խավարամտության դեմ և արմատախիլ անի չարն ու դաժանը մարդկանց միջից։ Նրա մեջ դեռ մանկուց արմատացած էին վեհ գաղափարները, որոնք էլ շուտով Աստծո կամոք փոխանցվեցին մյուսներին։ Մուհամմեդն էր աստվածային լույսի առաջին տարածողը երկրի վրա։
Ողջույն Մոհամմեդ Մարգարեին: Աշխարհի բոլոր մուսուլմաններին շնորհավորում ենք մեծ մարգարեի ծննդյան օրվա կապակցությամբ:

Աշխարհի մուսուլմանները տոնում են մեծ մարգարեի ծնունդը, երբ բազմաթիվ այրունահոսող վերքեր խոնչընդոտում են մուսուլման հասարակության բնականոն զարգացմանը։ Մուհամմեդ մարգարեի խոսքերով․«Հավատացյալները մեկ ընդհանուր մարմնի տարբեր մասեր են, իսկ երբ մարմնի մի մասը ցավում է, խաթարվում է նաև մյուս մասերի բնականոն գործունեությունը»։ Հազրաթ Ալին այսպես է ասում մարգարեի մասին․ «Աստված նրա միջոցով մարդկանց սրտերից հեռացրեց նախանձն ու չարությունը, մարեց նրանց սրտերում այրվող չար կրակները և օտարներին եղբայրացրեց։ Նրա միջոցով տարածվեց Աստծո խոսքը։ Նա մարդկանց փոխանցեց իսլամական առաքինության արժեքները, որպեսզի բոլորն իրենց կյանքում ունենան ճշմարիտ Աստծու լույսի շողը և ապրեն աստվածահաճո կյանքով»։
Այսպիսին են Աստծո խոսքերը Ղուրանում․«Աստծո մարգարեն նրա խոսքի տարածողն է երկրի վրա և նա Աստծուն հավատացողների համար պետք է բարության և գթասրտության մարմնավորում լինի»։ Այս խոսքերից հասկանում ենք, որ Մուհամմեդ մարգարեն իսկապես մարդկային ամենալավ որակների լավագույն օրինակն է։ Մեծ մարգարեի կյանքի ճանապարհը իր մեջ մեծ խորհուրդ է պարունակում և կարող է հիանալի դարման հանդիսանալ մարդկության ներկայիս արյունահոսող վերքերը բուժելու համար։

Ըստ Ղուրանի, միասնության ստեղծման հիմնական խոչընդոտներ են հանդիսանում ազգայնամոլությունն ու ռասիզմը։ Պատմությունը վկայում է, որ ռասիստական և ազգայնամոլական մոլեռանդ զեղումները երբեք որևէ լավ արդյունք չեն ունեցել։ Նմանատիպ գործելակերպը դեմ է Մուհամմեդ մարգարեի գաղափարախոսությանը և Ղուրանին։ Ինքնին հասկանալի է, որ Մուհամմեդ մարգարեն իր մեջ ունենալով աստվածային նախախնամության շնորհը, մշտապես հանդես է եկել միասնության և եղբայրության ստեղծման գաղափարով։ Երբ մեծ Մուհամմեդը սկսեց իր երկար և բեղումնալից ճանապարհը որպես մարգարե, հասկացավ, որ մարդկային հասարակությունը պառակտված է զանազան խտրականությունների առկայության պատճառով և ինքը՝ որպես երկնային լույսի ներկայացուցիչը երկրի վրա, պետք է միավորի այդ պառակտված հասարակությանը։ Նա մարդկանց միջև հավասարություն էր քարոզում, այդ իսկ պատճառով արագորեն ընդունվեց և սիրվեց նրանց կողմից։ Հավասարության գաղափարը այնքան արմատացած է եղել Մուհամմեդ մարգարեի ներաշխարհում, որ անգամ ուրբաթօրյա աղոթքների ժամանակ նրան դեմքով չճանաչող մարդիկ չէին կարողանում տարբերել մարգարեին մարդկանց բազմության մեջ։ Մեծ մարգարեն բոլորին հավասար էր համարում՝ անկախ ամեն ինչից։ Ըստ նրա՝ մարդկանց ստեղծել է Աստված և բնականաբար բոլորը հավասար են նրա ամենատես աչքի առաջ։ Մուհամմեդ մարգարեն բարձրյալ Աստծո ընտրյալն էր երկրի վրա, այդ իսկ պատճառով հենց սկզբից ենթարկվեց բազմաթիվ փորձությունների, ճաշակեց զանազան դառնություններ, որպեսզի հոգեպես ամրանա և ի կատար ածի Բարձրյալի կողմից իրեն վստահված սրբազան առաքելությունը։ Մեծ մարգարեն պայքարում էր ամեն տեսակ խտրականությունների դեմ՝ մարդկային հարաբերությունների հիմքում դնելով հանդուրժողականության և հավասարության սկզբունքը։ Նման օրինակելի վարք ցուցաբերելով, մեծ Մուհամեդ մարգարեն փորձում էր իր հաղթահարել պառակտում առաջացնող հիմնական խոչընդոտները՝ ռասիզմն ու ազգայնամոլությունը։ Մուհամմեդի գործունեության գլխավոր արգասիքներից մեկը եղավ իսլամական միասնության գաղափարի իրականացումը։

Երբ Իսլամի մեծ մարգարեն մտավ Մեդինա, որպեսզի իսլամական իշխանություն ստեղծի, տեղի բնակիչները կազմված էին մուսուլմաններից, հրեաներից և բազմաթիվ այլ ցեղերից, որոնց շրջանում սովորական երևույթ էին անարդարություններն ու խտրականությունները։ Մուհամմեդ մարգարեի հետ Մեդինա տեղափոխվեցին շատ թվով մարդիկ, ովքեր, մոռանալով իրենց նախկին կյանքը, միացան նրան, որպեսզի պահպանեն ճշմարիտ Աստծո կրոնը և սերնդեսերունդ փոխանցեն իսլամական արժեքները։ Մուհամմեդ մարգարեն Մեդինայի տարբեր ցեղերի միջև միասնություն ստեղծելու նպատակով առաջին հերթին հասարակական ընդհանուր օրենքների համակարգ մշակեց նրանց համար և պայմանագրային հիմքի վրա դրեց միջցեղային հարաբերությունները։ Մեդինայի հրեաները մարգարեի հետ հաշտության պայմանագիր կնքեցին, որում նշված էր, որ Մեդինայի վրա հարձակման դեպքում նրանք կկանգնեն մուսուլմանների կողքին և թշնամու հետ առևտրական կապեր չեն հաստատի։ Այս պայմանագիրը Մուհամմեդ մարգարեի բացառիկ հանդուրժողականության, խաղաղասիրության և գթասրտության փառահեղ օրինակ է։ Այն ապացուցում է, որ Իսլամում ոչ մի բռնություն և անհանդուրժողականություն չկա։
Եղբայրության պայմանագիրը իսլամական միասնության գլխավոր հիմքերից մեկն է։ Մուհամեդ մարգարեն բոլոր մուսուլմաններին հրաման տվեց, որպեսզի միմյանց միջև եղբայրական հարաբերություններ հաստատեն։ Եղբայրության պայմանագիրը շատ կարևոր ազդեցություն ունեցավ ժամանակի հասարակության վրա։ Պայմանագրից հետո վերացան ազգամիջյան միջնորմները և տարբեր ազգությունների միջև ձևավորվեցին եղբայրական հարաբերություններ։ Եղբայրացան հարուստներն ու ազքատները և նույնիսկ նախկին ստրուկներն ու նրանց առաջվա տերերը։ Մարդկանց իսլամական արժեհամակարգից հեռու պահող խավարամտության գորշ պատը փլուզվեց և մարդկանց միջև արդարություն, հավասարություն ու միասնություն հաստատվեց։ Շատ վերլուծաբաններ համոզված են, որ այս պայմանագիրը պատմության մեջ մեծագույններից մեկն է, որը միասնություն առաջացրեց ազգերի միջև մեկ ընդհանուր նպատակի հասնելու և Աստծո ճշմարտությամբ զորանալու համար։ Այժմ աշխարհի մուսուլմանները կրկին նման պայմանագրի կարիք ունեն։
Մուհամմեդ մարգարեի միասնություն ստեղծելու ջանքերը դարեր շարունակ օրինակ են ծառայել շատ ու շատ մարդկանց և պատմական կերպարների վրա։ Մեծ մարգարեի գործադրած ջանքերը և իսլամական աշխարհի կայունության համար մղած պայքարը մինչ այսօր մնացել և մշտապես կմնան աշխարհի մեկ ու կես միլիոն մուսուլմանների սրտերում։ Կարևոր է նշել, որ այսօր մուսուլմաններից շատերը շեղվել են Մուհամմեդ մարգարեի նախանշած ճշմարտության ճանապարհից, քանի որ այժմ մուսուլմանների շրջանում խաղաղության և միասնության գաղափարը չի գործում։ Ներկայումս շատ կարևոր է զգոն լինել, քանի որ Իսլամի թշնամիները կրկնապատկել են իրենց ուժերը իսլամական միասնության գաղափարը ոչնչացնելու համար։ Իսլամի թշնամիները այնքան են վախենում եղբայրական ժողովուրդների միասնությունից, որ պայքարում են միասնության ցանկացած դրսևորման դեմ։ Մուհամմեդ մարգարեի անձի ճանաչումը և վերադարձը նրա գաղափարախոսության սկզբունքներին միակ ելքն է ստեղծված երկպառակությունները վերացնելու և կրկին միասնություն հաստատելու համար։
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խոսքերով․ «Իսլամական աշխարհում ընդհանրությունները գերակշռում են․ տարբերությունները քիչ են, ուստի հաշվի առնելով ներկայումս աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, պետք է միասնական լինենք և հավատարիմ մնալով Մուհամմեդ մարգարեի գաղափարներին եղբայրություն, միասնություն ու բարեկամություն տարածենք ողջ իսլամական աշխարհում։ Սա շատ կարևոր է․ այդ բարեկամությունը պետք է օրեցօր ավելացնել ու ամրապնդել։ Պետք է բոլոր մուսուլմանների հոգևոր արժեհամակարգը առավել զարգանա և այդժամ միասնություն կտիրի ամբողջ իսլամական աշխարհում»։
Հաղորդումը կավարտենք Հազրաթ Ալիի գեղեցիկ խոսքերով։ Եղբայրության պայրամագրի կնքման օրը մարգարեն Ալի էմիրապետին իր եղբայրն է կոչում։ Ալին Էմիրապետն ասում է․«Արդարների և բարիների սրտերը մշտապես նրա հետ են։ Բոլոր հավատացյալների աչքերը նրան են հետևում։ Մենք բոլորս շնորհակալ ենք Բարձրյալին, որ նրա միջոցով ջերմացնում է մեր սրտերը։ Ես նրա կյանքի համար չեն խնայի իմ սեփականը, քանի որ նրա միջից է, որ լույսի պես ճառագում է ճշմարիտ Աստծո խոսքը»։