Իսրայելի ոճրագործություններին ի պատասխան, կարևորվում է մուսուլմանների միասնականությունն ու համերաշխությունը
Հաղորդումները վկայում են, որ Սիոնիստական ռեժիմը սաստկացրել է պաղեստինցիների դեմ ոճրագորոծությունները: Հետևաբար ավելի է զգացվում սիոնիստների այդ քայլերը կանխելու և պաղեստինցիներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ միջազգային հանրության, հատկապես մուսուլմանների կողմից լուրջ քայլերի անհապաղ ձեռնարկման անհրաժեշտությունը:
Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակի շնորհիվ, միջազգային հարաբերությունների ոլորտում քաղաքական նոր գրականություն է ձևավորվել զավթողականությունը մերժելու և բռնապետերից իրավազրկվածներին հովանավորելու առանցքայնությամբ:
Սիոնիստներն ու նրանց հովանավորները Պաղեստինում իրենց զավթողական քաղաքականությունների առաջ մղման համար մտադիր են ուշադրությունը շեղել Պաղեստինի հարցից, որն իսլամ աշխարհի կարևորագույն հարցն է համարվում:
Իրենց նպատակների առաջ մղելու համար, սիոնիստները հարձակումներ են իրականացնում պաղեստինցիների դեմ: Հինգշաբթի օրը, սիոնիստ բանակայինները գրոհել են Շաաֆաթ ճամբարի վրա, որտեղ բախում է տեղի ունեցել պաղեստինցիների և սիոնիստ բանակայինների միջև:
Երուսաղեմի Ինթիֆադաի նոր փուլում նահատակվել են 268 պաղեստինցիներ: Նկատի առնելով նման վտանգները, Իսլամական հեղափոխության մեծահարգ առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին բազմիցս կարևորել է Պաղեստինի հարցը և նրանց իրավունքների վերականգնումը:
Մեծարգո Այաթոլլահ Խամենեին նշել է, որ պաղեստինցիների և մյուս մուսուլմանների միասնությամբ և համատեղ պայքարով, 25 տարի հետո Սիոնիստական ռեժիմն այլևս գոյություն չի ունենա :
Ուշագրավ է, որ Պաղեստինի ժողովրդի իրավունքների վերականգնման և սրբազան Երուսաղեմի փրկության միակ ճանապարհը պայքարն ու դիմադրությունն է:
Նման պայմաններում մուսուլմանների և աշխարհի ազատատենչների օրակարգում պիտի լինի Պաղեստինի ժողովրդի պայքարի բազմակողմանի հովանավորությունը: Նաև պետք է պայքարել թաքֆիրական խմբավորումների, այդ թվում` ԻԼԻՊ-ի դեմ:
Վերջին տարիների ընթացքում, Սիոնիստական ռեժիմը և նրա տարածաշրջանային ու վերտարածաշրջանային դաշնակիցները փորձել են Իսլամ աշխարհում բախումներ տարածելով մոռացության մատնել Պաղեստինի հարցը: Այդպիսով առավել քան երբևէ ակնհայտ է դարձել սիոնիստների և թաքֆիրականների կողմից Միջին Արևելքի առջև ծառացած լուրջ վտանգները:
Նման պայմաններում իսլամ աշխարհը հետևում է սիոնիստների և թաքֆիրական խմբավորումների տեղաշարժերին, որոնց նպատակն է իրենց տիրակալությունը հաստատել տարածաշրջանում:
Տարածաշրջանում տիրող զգայուն պայմաններից ելնելով, Պաղեստինի հարցը պետք է լինի իսլամ աշխարհի և միջազգային հանրության առաջնային հարցը: Հատկապես որ վերջին տարիներին, սիոնիստների նպատակները քողազերծվելով, միջազգային շրջանակները նույնպես դատապարտում են տարածաշրջանը և աշխարհը վտանգած Իսրայելի դավադրությունները: