Ադրբեջանի և Իսրայելի շինծու բարեկամությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i47401-Ադրբեջանի_և_Իսրայելի_շինծու_բարեկամությունը
Ադրբեջանի պաշտոնական լրատվական գործակալություն «Ազերթաջ»-ը հաղորդել է Բաքվի մամուլի միջազգային կենտրոնում Ադրբեջան-Իսրայել այսպես կոչված բարեկամության տեսանյութի շնորհադեսի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2016 14:50 Asia/Tehran
  • Ադրբեջանի և Իսրայելի շինծու բարեկամությունը

Ադրբեջանի պաշտոնական լրատվական գործակալություն «Ազերթաջ»-ը հաղորդել է Բաքվի մամուլի միջազգային կենտրոնում Ադրբեջան-Իսրայել այսպես կոչված բարեկամության տեսանյութի շնորհադեսի մասին:

Տեսանյութում ցուցադրվում են Խոջալուի և Հոլոքոստի աղետների ընթացքում մարդկանց զանգվածային սպանության մասին կադրեր: Ընդհանուր հարցի քննարկումը ցույց է տալիս, որ կողմերից յուրաքանչյուրն իր սեփական շահերն է հետապնդում: Իլհամ Ալիևի կառավարությունը փորձում է համաշխարհայնացնել Խոջալուի դեպքը, իսկ Իսրայելի ռասիստ ռեժիմը նպատակ ունի մուսուլմանների ՝ հատկապես Ադրբեջանի բնակչության մոտ կեղծ տպավորություններ ստեղծել Հոլոքոստի մասին: Հարց է առաջանում թե ինչո՞ւ են նման միջադեպեր տեղի ունենում: Թեև Իսրայելի ռեժիմի հիմնադրման օրվանից ի վեր, ռեժիմի պետայրերն իրենց ձեռքերը շաղախել են օկուպացված տարածքներում մուսուլման կանանց, տղամարդկանց ու երեխաների արյամբ, միջազգային հանրությունը պաշտպանում է Հոլոքոստ կոչված դեպքի զոհերին: Թեև ավելի քան 70 տարի է  անցել այդ օրվանից, սակայն Իսրայելի ռեժիմը միջազգային սիոնիզմի օգնությամբ փորձում է դա ծառայեցնել այլ նպատակների համար:

Իսրայելի ցեղապաշտ ռեժիմն Իլհամ Ալիևի կառավարությանը ծառայեցնում է իրն նպատակներին: Հարցեր, որոնք ընդհանուր առմամբ հնարավոր չէ մեկտեղել, քանզի Իսրայելի ռեժիմի կողմից Պաղեստինի մուսուլման ժողովրդի տարածքների օկուպացումը վկայում է այդ երկրի ու ժողովրդի դեմ պատմական աննախադեպ չարիքի մասին: Իսրայելի ռեժիմը և Իլհամ Ալիևի կառավարությունը ջանում են սխալ հարցեր առաջ քաշելով, ապակողմնորոշել Ադրբեջանի մուսուլմաններին: Իրողությունն այն է , որ Իսրայելի ռեժիմը միտում է ներթափանցել Բաքվի լրատվամիջոցներ և պետական կառույցներ: Իսրայելի պետայրերի և ռեժիմի փորձագետների կարծիքները ցույց են տալիս, որ Իսրայելի ղեկավարները չեն վստահում նույնիսկ ադրբեջանցի պետայրերին և մտադիր են Ադրբեջանի ժողովրդի հետ չմիջնորդված զրույցի նստել: Դա այն դեպքում, երբ ներկա պայմաններում, Ադրբեջանում Իսրայելի ներթափանցումը վնասելու է Ադրբեջանի ազգային շահերին: Հարավկովկասյան այդ երկիրը Հայաստանի հետ բախումների պատճառով, բախվում է տնտեսական ու տարաբնույթ բարդությունների, որոնց հետևանքով երկիրը դարձել է խոցելի , իսկ Իսրայելի ռեժիմը փորձում է այդ իրավիճակից օգտվել իր նպատակներն իրականացնելու համար: Ավելի վաղ, Ինդոնեզիայում , Սուդանում և եվրոպական որոշ երկրներում Իսրայելի ներթափանցումը հանգեցրել է այդ երկրների մասնատմանը: Բաքվի պետայրերը պետք է հրաժարվեն ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի լոբբիից օգտվելու երազանքից: Նամանավանդ, որ չնայած արված մեծ ծախսերին, ԱՄՆ Կոնգրեսում սիոնիստների լոբբին նույնիսկ մեկ դրական քայլ չի արել Ադրբեջանի մուսուլման ժողովրդի շահերի պաշտպանման ուղղությամբ: