Անկարայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը և այդ քայլի համաշխարհային հետևանքները
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը վկայում է այն մասին, թե թաքֆիրական ու ահաբեկչական շարժումները որքան են զայրացած Հալեպում Սիրիայի բանակի արձանագրած հաջողություններից:
Անկարայում ՌԴ դեսպան՝ Անդրեյ Կարլովի սպանությունը կարելի է քննարկել տարբեր կողմերից: Դեպքն ապացուցեց, թե Թուրքիայի կառավարությունը որքան խոցելի է այլ երկրների դեսպանների ու դիվանագետների անվտանգության ապահովման հարցում:
Թուրքիայի անցյալում կատարած քայլերի պատճառով, Ռուսաստանը վատ է տրամադրված այդ երկրի նկատմամբ: 2016 թվականին Թուրքիայի բանակի կողմից ռուսական ինքնաթիռի խփվելը և ռուս օդաչուի սպանությունը մտահոգություն առաջացրեց այն մասին, թե Թուրքիայում Ռուսաստանի շահերը հնարավոր է մեկ անգամ ևս վտանգվեն:
Այս անգամ Թուրքիայի կառավարությանը չհաջողվեց ապահովել իր երկրում Ռուսաստանի դիվանագիտական պատվիրակության գերագույն անդամի անվտանգությունը: Հարց, որը կարող է քաղաքական հետևանքներ ունենալ Թուրքիայի համար:
Հալեպի ազատագրումից մի քանի օր անց Անկարայում ՌԴ դեսպանի սպանությունը վկայում է տարածաշրջանում ահաբեկչական և թաքֆիրական շարժումների զայրույթի և մտահոգության մասին:Վերջին հինգ տարիների ընթացքում այդ շարժումները հնարավոր ցաանկացած քայլի դիմել են Սիրիայի համակարգը կործանելու համար և այսօր, Հալեպի ազատագրմամբ, նրանց երազանքներն անկատար են մնում: Այդ իսկ պատճառով, ՌԴ նախագահ՝ Վլադիմիր Պուտինից վրեժ լուծելու համար, սպանեցին Անկարայում նրա դեսպանին:
Այդ շարժումները հույսով են, որ այդ քայլով ռուսները կնահանջեն Սիրիայի հարցում: Ամեն դեպքում, Թուրքիայում Ռուսաստանի կործանիչի դեմ հարձակման դեպքից հետո, Կրեմլն ավելի վճռակամ դարձավ ահաբեկիչների ու թաքֆիրականների դեմ պայքարում:
Ի դեպ, Թուրքիայում Ռուսաստանի դեսպանին սպանելու պատճառներից մեկը Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված դիվանագիտական ջանքերի ձախողումն է եղել: Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների նիստի սեմին:
Տարածաշրջանում հակասիրիական շարժումները խիստ մտահոգված են այս երեք երկրների գործակցությունների, հատկապես Անկարայի ու Մոսկվայի միջև լարվածության վերանալու կապակցությամբ:
Այս բոլորն այն դեպքում, երբ ԱՄՆ-ին ու Եվրոպային չի հաջողվել իրագործել իրենց ծրագրերը Սիրիայի նախագահ՝ Բաշշար Ասադին կործանելու համար:
Այսօր Սիրիայի թշնամիները հույսով են Անկարա-Մոսկվա հարաբերություններում լարվածություն առաջանալով կկարողանան խափանել դիվանագիտական բանակցությունների ընթացքը և Արևմուտքին խրախուսել հովանավորել Սիրիայի այսպես կոչված չափավոր ընդդիմությանը:
Ամեն դեպքում, Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությանը հաջորդած դեպքերը վկայում են, որ Սիրիայի հարցում չի խափանվել Անկարա-Մոսկվա միակարծությունը: