ՄԱԿ-ում ընդունված հակաիրանական բանաձևը քաղաքականացված մոտեցում է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i47572-ՄԱԿ_ում_ընդունված_հակաիրանական_բանաձևը_քաղաքականացված_մոտեցում_է
Դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մարդու իրավունքների հարցով նիստում, քաղաքական լոբբիստական խմբերի  ազդեցության տակ, Իրանում մարդու իրավունքների վիճակի դեմ բանաձև ընդունվեց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2016 15:21 Asia/Tehran

Դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մարդու իրավունքների հարցով նիստում, քաղաքական լոբբիստական խմբերի  ազդեցության տակ, Իրանում մարդու իրավունքների վիճակի դեմ բանաձև ընդունվեց:

Դատապարտելով հակաիրանական բանաձևը, ՄԱԿ-ում ԻԻՀ դեսպան և մշտական ներկայացուցչի տեղակալ՝ Ղոլամհոսեյն  Դեհղանին ընդգծել է.«Սարսափելի է, երբ հակաիրանական բանաձևին աջակցում է մի երկիր, որը համարվում է  մարդու իրավունքները խախտող խոշոր երկրներից մեկը»:

Բանաձևի միակ նպատակն է՝ Իրանի նկատմամբ քաղաքական ճնշում գործադրել, ուրիշ ոչինչ: Նման բանաձևերի հեղինակները՝ Կանադայի, ԱՄՆ-ի ու Բրիտանիայի նման երկրները, փաստորեն չարաշահում են մարդու իրավունքների հարցը: Այդ երկրները նման պատճառաբանությամբ փորձում են քողարկել  իրականացվող ոճրագործություններն ու մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը:

ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ընդգծել է մարդու իրավունքների հարգման անհրաժեշտությունը: «Որոշ գերտերություններ հարգում են ժողովրդի ընտրած տարբերակներն այնքան ժամանակ ,քանի դեռ իրենց շահերը չեն վտանգվել: Այն ժողովուրդը, որ այլ տարբերակներ է ընտրում, արևմուտքի տեսանկյունից արժանի է պատժի: Իսկ երբ հերթը հասնում է իրենց դաշնակիցներին ,ապա ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները դառնում են ընտրովի: Նրանք սկսում են պաշտպանել իրենց դաշնակիցներին»,ասել է Ղոլամհոսեյն  Դեհղանին:

Կասկած չկա,որ բանաձևի կուլիսներում շարունակվում է իրանաֆոբիայի քաղաքականությունը,որը կիրառվել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից հետո:

Հայացք նետելով մարդու իրավունքների պաշտպանության ջատագովի դերում հանդես եկող երկրներին կտեսնենք,որ այդ նույն երկրներում, ինչպես Կանադայում ոտնահարվում են տեղացի բնակիչների իրավունքները: Ներկայումս արևմուտքի մարդու իրավունքների երկակի չափանիշների ներքո միլիոնավոր մարդիկ հայտնվել են  սոցիալական անարդարությունների , խտրականությունների , զրկվածությունների և ռասիստական դրսևորումների ու ահաբեկչական ակտերի թիրախում: Բացեիբաց խախտվում են նրանց քաղաքացիական իրավունքները: Սակայն մարդու իրավունքների այսպես կոչված պաշտպան կառույցներն ու ՄԱԿ-ը բոլորովին չեն խոսում այդ մասին ու չեն դատապարտում այդ երկրներում  մարդու իրավունքների խախտման դեպքերը:

Ամեն դեպքում, նման բանաձևերի ընդունման շրջանակում մարդու իրավունքներից վեր նպատակներ են թաքնված: Ինչու մարդու իրավունքների միջազգային կառույցները ոչ մի հակազդեցություն չեն ցուցաբերում եվրոպական երկրներում մուսուլմանների կրոնական համոզմունքների դեմ իրականացվող  քայլերի նկատմամբ,իսկ ահաբեկչական ակտերի  ու սպանությունների հեղինակներին կամ  թմրանյութերի մաքսանենգներին պատժելու նման դեպքերը համարում են մարդու իրավունքների խախտում:

Կասկած չկա, որ մարդու իրավունքների կատեգորիան համաշխարհային նշանակություն ունի, բայց ժամանակակից աշխարհում մարդու իրավունքների ոլորտում ճշմարտությունները, այդ թվում Գազայում ու Եմենում ԱՄՆ-ի ,Կանադայի ու Բրիտանիայի կողմից մանկասպան ռեժիմներին , ներառյալ Սաուդյան Արաբիային ու Իսրայելին նվիրված արգելված զենքերով  երեխաների ու կանանց սպանությունը այնքան է սևացրել մարդու իրավունքների կեղծ պաշտպանների վկայականը,որոնք նույնիսկ այլ երկրներում մարդու իրավունքների վերաբերյալ կարծիք հայտնելու իրավունք չունեն: