Միասնության կինոն Իսլամական աշխարհում
Իսլամական աշխարհի այժմյան պայմաններում մուսուլման կրոնագետներն ու մտավորականները պետք է մեծ ջանքեր գործադրեն մուսուլմանների միջև միասնության հաստատման և տարաձայնությունների վերացման ուղղությամբ: Եվ այս նպատակի իրագործմանը կարող են նպաստել լրատվամիջոցները:
Իսլամական աշխարհի հարցերից մեկը մուսուլմանների միջև միասնությունն է: Ժամանակակից աշխարհում իսլամական ժողովուրդների՝ սուննիների ու շիաների միասնությունը և ծայրահեղական հոսանքների դեմ պայքարն անհրաժեշտություն է։
Որպես իսլամական աշխարհի ռազմավարական նշանակություն ունեցող հարց, կարևոր է իսլամական երկրների միասնության ամրապնդումը:

Միասնության վերաբերյալ Իսլամի մեծ մարգարեի շառավիղների կրոնական ուսուցումներն ու հորդորները պահանջում են կարևորությամբ մոտենալ իսլամական դավանանքների բազում ընդհանրություններին և աննշան տարաձայնությունները պատրվակ չդարձնել պառակտումների համար: Այնպես, ինչպես մեծ մարգարեի շառավիղները սուննիների հետ խաղաղ կյանք էին վարում :
Այս մեկնաբանությամբ, «Իսլամական միասնության միջազգային համաժողովի» քաղաքականություն մշակողների առաքելությունը կարող է ուրվագծել իսլամական ժողովուրդների միավորման և թաքֆիրական հոսանքների մեկուսացման ու ահաբեկիչների գլխավոր հովանավոր՝ «եբրայական-արաբական-արևմտյան» եռանկյունու թուլացման հեռանկարը:
Միասնականության իրականացման նպատակով թաքֆիրական հոսանքներին դիմակայելու անհրաժեշտության լուսաբանումը, իսլամական դավանանքների համատեղ ուսուցումների հիմամբ երկխոսությունը , կայսերապաշտ ուժերի ընչաքաղցությունների դիմաց իսլամական ժողովուրդների զարթոնքն ու դիմադրությունը եղել են Իսլամական միասնության 30-րդ միջազգային համաժողովի թեմաները: Համաժողովը կայացել է դեկտեմբերի 15-17-ը՝ Թեհրանում:
Իսլամական դավանանքների մերձեցման համաշխարհային ֆորումի գլխավոր քարտուղար՝ Այաթոլլահ Մոհսեն Արաքին իսլամական աշխարհի կրոնագետների միջև շփումները, իսլամական աշխարհում միասնության ու մերձեցման ուսուցումների տարածումը, իսլամական դավանանքների ներկայացուցիչների մասնակցությամբ սոցցանցների ստեղծումը, միասնության կոնֆերանսի կայացման կարևորագույն նպատակներից է համարել:
Միասնության համաժողովին զուգահեռ, առաջին անգամ կայացել է Միասնության կինոփառատոնը, որի ընթացքում ցուցադրվել են աշխարհի մուսուլման կինոգործիչների ստեղծագործությունները: Իսլամական միասնության առաջին միջազգային կիոնփառատոնի կարճամետրաժ, երկարամետրաժ և միջին տևողությամբ ֆիլմերի բաժիններում ցուցադրվել են վավերագրական, անիմացիոն և պատմական ֆիլմեր, որոնց թեմաներն են եղել՝ Մոհամմեդ մարգարեն, մուսուլմանների միասնությունը և Ղուրանը:
Իսլամական միասնության միջազգային կինոփառատոնի քարտուղարը նշել է.«Իսլամական միասնության թեմայով կինոփառատոնը մուսուլման կինոգործիչների մշակութային անհրաժեշտություններից է»: Իսլամական միասնության կինոփառատոնի կայացման անհրաժեշտությունը կարևորվել է Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի կողմից: Դա նշանակում է, որ Գերապատիվ առաջնորդը մեծ կարևորություն է տալիս շիաների ու սուննիների միասնությանը և նրանց միջև պառակտում սերմանող հոսանքների դեմ պայքարին: Ուստի այս փառատոնը ևս մեկ քայլ է՝ վերոնշյալ նպատակների իրագործման ուղղությամբ:
Իսլամական միասնության միջազգային կինոփառատոնը կանցկացվի նաև առաջիկա տարիներին: Այս թեմայով փառատոնի անցկացումը կարող է առիթ հանդիսանալ ողջ աշխարհում այն կինոգործիչների ներգրավման համար, որոնց գլխավոր նպատակն է իրական իսլամը ներկայացնելը:
Աշխարհի մուսուլմաններին միասնության կոչ անելը փառատոնի գլխավոր նպատակն էր: Ազգային ու միջազգային բաժիններում ստեղծագործություների առանցնքներն են եղել՝ մուսուլմանների միասնությունը, Ղուրանը և մեծ մարգարեն: Հաշվի առնելով կրոնների ու կրոնական տարբեր դավանանքների միջև պառակտում սերմանելու թշնամիների սադրանքները, փառատոնի հատուկ բաժինը նվիրվել է իսլաֆոբիայի թեմային:
Փառատոնը կայացել է ազգային ու միջազգային բաժիններում: Վավերագրական , պատմողական և անիմացիոն ֆիլմեր են ցուցադրվել Ղուրանի, մեծ մարգարեի գերդաստանի և իսլամաֆոբիայի ու իսլամի անվան տակ ահաբեկչական խմբավորումների վերաբերյալ: Փառատոնը կենտրոնանալով իսլամաֆոբիայի և մուսուլմանների բռնահարվածության փաստի վրա, արժեքավոր ու լուսաբանող ֆիլմեր է ցուցադրել այդ բաժիններում:
Աշխարհի հեռավոր կետերից 919 կինոֆործիչներ իրենց ստեղծագործություններն ուղարկել են Իրան, որոնցից 293 կարճամետրաժ ու երկարամետրաժ ֆիլմ անցել է մրցութային բաժին: 28 ստեղծագործություն ներկայացվել է ազգային բաժնում , 13-ը՝ միջազգային : Անիմացիոն ֆիլմերի բաժնում 28 ֆիլմերից 9-ը ընդունվել են միջազգային բաժնում: 6 տեսահոլովակներ ներգրավվեցին ազգային բաժնում ,իսկ չորսը միջազգային բաժնում: Միջազգային բաժնում իսլամաֆոբիայի թեմայով 15 ֆիլմերից 3-ն անցել են մրցութային բաժին: Փառատոնի միջազգային բաժին էին ուղարկվել 302 ֆիլմեր՝ Իրաքից, Սիրիայից, Մարոկկոյից, Թունիսից, Պաղեստինից, Լիբանանից, Եմենից, Եգիպտոսից, Թուրքիայից, Աֆղանստանից , Հնդկաստանից, Պակիստանից, Տաջիկստանից ,Մալայզիայից, Ավստրալիայից, Ադրբեջանից , Բոսնիայից, Բրիտանիայից , Արաբական միացյալ էմիրություններից, ՌԴ-ից , Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Սերբիայից, ընդ որում, իրաքցի և լիբանանցի կիոնգործիչներն ավելի մեծ բաժին ունեին:
Ազգային բաժնում ևս իրանցի հայտնի արվեստագետներ ու ռեժիսորներ ինչպես Փանահ Բար Խոդա Ռեզային, Սիավաշ Սարմադին , Ալի Շահ Հաթամին , Մոհամմեդ Ալի Ֆարսին , Շահրիաթ Բոհրանին,Մազիար Միրին , Մոհամմեդ Մահդի Ասգարփուրը, Մոհամմեդ Ռեզա Վարզին , Սիամաք Շայեղին ,Համիդ Բահմանին , Փարվիզ Շեյխ Թադին, Աբու Ալ Ղասեմ Թալեբին, Ֆերեշթե Թայերփուրը, Բեհրուզ Աֆխամին, Մոհամմեդ Ալի Նաջաֆին, Դարյուշ Յարին, Հասան Նաջաֆին և ուրիշներ ներկայացրել են իրենց ստեղծագործությունները:
Իսլամական միասնության առաջին միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացել է միջոցառում` նվիրված Իսլամական աշխարհի մեծ կրոնագետ, հայտնի հոգևորական՝ Այաթոլլահ Նիմր Բաղեր Ալ Նիմրի հիշատակին: Այս մեծ հոգևորականին սպանել են սաուդցիները: Իսլամական աշխարհի հանգուցյալ հոգևորականի հիշատակին նվիրված արարողությանը զուգահեռ փառատոնի լավագույն վավերագրական ֆիլմը պարգևատրվել է «Շեյխ Նիմր»-ի անվան մեծ մրցանակով: Փառատոնում նաև առանձին գնահատանքի է արժանացել Մոհամմեդ Ռեզա Էսլամլուն` մուսուլմանների միասնության թեմայով վավերագրական ֆիլմերի արտադրության ոլորտում հետևողական ջանքերի ու ներդրած ավանդի համար:
Փառատոնի ազգային մրցույթի բաժնի երկարամետրաժ և միջին տևողությամբ անմիացիոն, պատմողական ու վավերագրական ֆիլմերը պարգևատրվեցին լավագույն սցենարի , լավագույն ռեժիսորի , և լավագույն ֆիլմի անվանակարգերում։
Տեղական ու արտասահմանյան արվեստագետներից ու փորձագետներից կազմված իրավարար կազմը մրցանակներ շնորհեց լավագույններին։ Լավագույն տեսահոլովակ անվանակարգում և լավագույն պատմողական սցենար անվանակարգերում դրամական մրցանակներ ստացան Բրիտանիայից Ջեկ Մուլերը՝ «Նա միայնակ էր» տեսահոլովակի և Դիանա Քյամալեդդինը Սիրիայից «Անցավոր ու ջլատված» խորագրով ֆիլմի սցենարի համար։
Լավագույն ռեժիսորի անվանակարգում պարգևարտրվել է «3000 գիշեր» պատմողական ֆիլմը, որի ռեժիսորն է՝ Մեյ Ալ Մեսրին Լիբանանից։ Լավագույն ֆիլմ անվանակարգում դրամական մրցանակով պարգևատրվել է Նեջդեթ Էնզուրի «Անցավոր ու ջլատված» ֆիլմը։
Իսլամաֆոբիայի և վավերագրական ֆիլմերի բաժնում լավագույն հետազոտություն և ուսումնասիրություն անվանակարգում պարգևատրվել է «ԻԼԻՊ-ը՝ իսլամական ծայրահեղականները» ֆիլմի հեղինակ՝ Մոջթաբա Ալին` Բրիտանիայից։
Կարճամետրաժ և միջին տևողությամբ վավերագրական ֆիլմերի բաժնում լավագույն ռեժիսորի անվանակարգում պարգևատրվել է «Հեբրոնը իմ երկիրն է» ֆիլմի ռեժիսոր Ջուլիա Ամաթին` Իտալիայից։ Իսկ երկարամետրաժ վավերագրական ֆիլմերի բաժնում լավագույն ռեժիսորի անվանակարգում դրամական մրցանակով պարգևատրվել է «Հույսը շշի մեջ» ֆիլմի ռեժիսոր տիկին Հայչա Լադրուզը` Պաղեստինից։
Վավերագրական ֆիլմերի բաժնում լավագույն ֆիլմ անվանակարգում պարգևատրվել են «Իսլամաֆոբիան Եվրոպայում» ֆիլմի հեղինակ Ալիզադեն և «Ամպերը ճանապարհին են» ֆիլմի հեղինակ Մոհամմեդ Ալի Ֆարսին` Իրանի իսլամական հանրապետությունից։