Մոսկվայում կայացել է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i47776-Մոսկվայում_կայացել_է_Իրանի_Ռուսաստանի_և_Թուրքիայի_ԱԳ_նախարարների_եռակողմ_հանդիպումը
Մոսկվայում կայացած հանդիպմանը Իրանի իսլամական հանրապետության, Ռուսաստանի դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներն ընդունել են համատեղ հռչակագիր: Երեք երկրներն ընդգծել են որպես բազմակրոն, բազմաէթնիկ և ժողովրդավարական կառուցվածք  ունեցող երկիր` Սիրիայի ինքնիշխանության,անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2016 15:48 Asia/Tehran
  • Մոսկվայում կայացել է Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը

Մոսկվայում կայացած հանդիպմանը Իրանի իսլամական հանրապետության, Ռուսաստանի դաշնության և Թուրքիայի արտգործնախարարներն ընդունել են համատեղ հռչակագիր: Երեք երկրներն ընդգծել են որպես բազմակրոն, բազմաէթնիկ և ժողովրդավարական կառուցվածք  ունեցող երկիր` Սիրիայի ինքնիշխանության,անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության անհրաժեշտությունը:

Իրանի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարներ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, Սերգեյ Լավրովը և Մևլութ Չավուշօղլուն Մոսկովյան հանդիպման ավարտին ընդունած հռչակագրում հստակեցրել են.«Երեք երկրները համակարծիք են այն հարցում, որ Սիրիայի հակամարտությունը ռազմական լուծում չունի : Նրանք կարևորում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2254 բանաձևի շրջանակում Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված այդ միջազգային կառույցի դերակատարությունը»:

Երեք երկրները պատրաստակամություն են հայտնել երաշխավորելու Սիրիայի կառավարության և ընդդիմադիրների միջև առաջիկայում կնքվելիք համաձայնագրի իրագործումը: Նրանք նաև հռչակագրում  ընդգծել են ԻԼԻՊ, «Ալ Նուսրա ճակատ»  խմբավորումների դեմ պայքարի և նրանց ու ընդդիմադիր խմբերի տարանջատման անհրաժեշտությունը:

Հռչակագիրը վկայում է Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը նպաստելու վերաբերյալ ձեռք բերված սկզբունքային պայմանավորվածության մասին: Այնուամենայնիվ  տարածաշրջանի  և  արևմտյան որոշ երկրների կողմից Սիրիայում գտնվող ահաբեկիչներին ցուցաբերվող աջակցությունը դարձել է լուրջ մարտահրավեր  այդ երկրում անվտանգության հաստատման ճանապարհին: Ուստի, քանի դեռ բոլոր երկրները թափանցիկ համագործակցություն չեն ծավալել ահաբեկչության վերացման ուղղությամբ, այդ ճգնաժամը չի կարգավորվելու: Այդ ջանքերն անտարակույս մեծ ծախսեր են պարտադրելու տարածաշրջանային ու միջազգային դերակատարներին: Թուրքիայում վերջերս իրականացված ահաբեկչական ակտը, այդ երկրում ՌԴ դեսպանի սպանությունը ցույց են տալիս, որ կան շրջանակներ, որոնք իրենց ողջ հնարավորություններն ի գործ են դրել Սիրիայում իրավիճակը փոխելու  և ռազմավարական Հալեպ քաղաքի ազատագրմանը նախորդող շրջանի իրավիճակը վերականգնելու համար: Սակայն այժմ Սիրիայում ոչնչացվել է ԻԼԻՊ-ին և ահաբեկչական մյուս խմբավորումներին իրար կապող հիմնական օղակներից մեկը:

Ներկայումս Սիրիայի ճգնաժամի համար առաջնային հարցերն են՝ նախ երկրում համատարած հրադադարի հաստատումը և մյուս՝ հումանիտար օգնությունների տրամադրումը: Ընդ որում, հրադադարը չպետք է դառնա առիթ ահաբեկիչներին վերազինելու համար: Մոսկովյան հռչակագրում ասված է.«Երեք երկրներն ընդգծում են Սիրիայի խաղաղության գործընթացի վերականգման անհրաժեշտությունը  և պաշտպանում  այդ երկրում համատարած հրադադարի հաստատումը»:

Այնուամենայնիվ պետք է տեսնել, թե Մոսկովյան նիստում ընդունված որոշումները որքանով են կարող նպաստել Սիրիայի ճգնաժամի կարգավորմանը, քանի որ դեռ առկա են Թուրքիայի դիրքորոշման հետ կապված  մտահոգություններ: Սիրիայում սանձազերված պատերազմի սկզբից Թուրքիայի միջամտողական քայլերը հակադրվել են տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատմանը,իսկ այսօր ահաբեկչության ու ճգնաժամի տարածումը Անկարային բերել է բանակցության սեղանի շուրջ:

Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով Մոսկովյան նիստում  ընդունված որոշումների պաշտպանությունը բխում է այդ երկրի և տարածաշրջանի ժողովուրդների շահերից: Անտարակույս Սիրիայի ճգնաժամը միայն երեք երկրի ներկայությամբ չի կարող կարգավորվել: Տարածաշրջանի մյուս երկրներն , ԵՄ-ը և ԱՄՆ-ն ևս պետք է թափանցիկ դերակատարությամբ հանդես գան այս հարցում , և այդ դեպքում Մոսկովյան հռչակագիրը կարող է լինել նախադրյալ հաջորդ քայլերի համար: