Թրամփը փորձում է բարեկամանալ ՌԴ-ի հետ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i47836-Թրամփը_փորձում_է_բարեկամանալ_ՌԴ_ի_հետ
Մոսկվա-Վաշինգտոն լարված հարաբերությունների թոհուբոհում, ԱՄՆ-ի գալիք նախագահը ջանքեր է գործադրում` ՌԴ-ի անունը ԱՄՆ-ին սպառնացող երկրների ցուցակից հանելու հմար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 22, 2016 08:47 Asia/Tehran
  • Թրամփը փորձում է բարեկամանալ ՌԴ-ի հետ

Մոսկվա-Վաշինգտոն լարված հարաբերությունների թոհուբոհում, ԱՄՆ-ի գալիք նախագահը ջանքեր է գործադրում` ՌԴ-ի անունը ԱՄՆ-ին սպառնացող երկրների ցուցակից հանելու հմար:

ՌԴ լրատվամիջոցներում հայտնվել է մի փաստաթուղթ, որն ինչպես նշվում է, ձևակերպվել է Դոնալդ Թրմափի աշխատանքային խմբի կողմից: Փաստաթղթի մեջ, որտեղ խոսվում է ԱՄՆ-ի սպառնալիքների մասին, ՌԴ անունը չկա և որպես անմիջական սպառնալիք է ներկայացվել ԱՄՆ-ի ռազմական բյուջեի դեֆիցիտը և ԻԼԻՊ ահաբեկչական խումբը:

Ներկա դրությամբ ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները լարված վիճակում են տարբեր խնդիրների այդ թվում՝ Սիրիայի և Ուկրաինայի ճգնաժամերի ու Եվրոպայի արևելքում հակահրթիռային պաշտպանական համակարգ տեղակայելու պատճառով: Ռուս պաշտոնյաները հայտարարել են, որ երկու երկրների միջև խոր տարաձայնությունների պատճառով, ԱՄՆ-ՌԴ հարաբերությունները խախտվել են: Բարաք Օբաման նախազգուշացրել է. «ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ՌԴ կողմից կատարվող միջամտությունները կարող են հանգեցնել պատերազմի»:

Չնայած նման նախազգուշացումերին, նկատելի է, որ ԱՄՆ նոր նախագահը  փորձում է  փոխել այդ երկրի դիրքորոշումները ՌԴ-ի նկատմամբ : Նախընտրական պայքարի ընթացքում Թրամփը բազմիցս կարևորել է ՌԴ-ի հետ համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը: Վլադիմիր Պուտինի հետ բարեկամական հարաբերություններ ունեցող Ռեքս Թիլերսոնին որպես գալիք կառավարության պետքարտուղար ներկայացնելը հզորացնում է Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների բարելավման հույսերը: Թրամփը շեշտում է, որ առանց ՌԴ հովանավորության ու մասնակցության, անհնար կլինի կարգավորել համաշխարհային գլխավոր խնդիրները, այդ թվում` ԻԼԻՊ-ի և Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը»:

Ամեն դեպքում, Թրամփի մյուս  հայտարարություններն ու դիրքորոշումները ինչպես՝ հակառուսական դիրքորոշում ունեցող թոշակառու գեներալ Ջեյմս Մաթիսին պաշտպանության նախարարի պաշտոնում ներկայացնելը, նվազեցրել է ՌԴ նկատմամբ Թրամփի դիրքորոշման փոփոխութայն հավաականությունը: Եթե Թրամփը կամենա գործադրել «Կրկին Զորացնենք ԱՄՆ-ն» կարգախոսը, խնդիրներ կունենա միջազգային մասշտաբով այլ դերակատարների, այդ թվում` ՌԴ հետ: Թրամփը շեշտում է, որ ԱՄՆ-ն պիտի գործադրի այն, ինչը կնպաստի իր շահերին: Նման միակողմանի դիրքորոշումներ որդեգրելու դեպքում, համաշխարհային մյուս ուժերը հակադարձ քայի կդիմեն :

Սակայն քանի դեռ ԱՄՆ նոր կառավարությունը չի սկսել իր գործունեությունը և ՌԴ-ի հետ լարվածությունները վերացնելու ուղղությամբ գործնական քայլեր չի ձեռնարկել, հնարավոր չէ կանխատեսել Վաշինգտոն-Մոսկվա հարաբերությունների ապագան: Հատկապես, երբ վերջին ամիսների ընթացքում ԱՄՆ-ի նորընտիր նախագահը բազմիցս հակասական դիրքորոշումներ է ունեցել տարբեր խնդիրների կապակցությամբ: Դրա հետևանքով էլ միջազգային հանրության մոտ ԱՄՆ-ի գալիք կառավարության նկատմամբ անվստահությունն աճել է :