Հալեպի ազատագրումը համարվում է ընդդիմադիրների լրատվական ու քաղաքական պատերազմի պարտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i48010-Հալեպի_ազատագրումը_համարվում_է_ընդդիմադիրների_լրատվական_ու_քաղաքական_պատերազմի_պարտությունը
Չնայած Հալեպի ամբողջական մաքրագործումը կանխելու Սիրիայի իշխանությունների ընդդիմադիրների ջանքերին, ավելի քան չորս տարի պաշարումից հետո, քաղաքն ազատագրվել է ահաբեկիչների ձեռքից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2016 13:51 Asia/Tehran
  • Հալեպի ազատագրումը համարվում է ընդդիմադիրների լրատվական ու քաղաքական պատերազմի պարտությունը

Չնայած Հալեպի ամբողջական մաքրագործումը կանխելու Սիրիայի իշխանությունների ընդդիմադիրների ջանքերին, ավելի քան չորս տարի պաշարումից հետո, քաղաքն ազատագրվել է ահաբեկիչների ձեռքից:

Սիրիայի բանակի և զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ ահաբեկիչների վերահսկողությունից քաղաքի ամբողջական ազատագրման մասին, այն որակելով ստրատեգիական մեծ նվաճում: Սիրիայի բանակի հայտարարությամբ, այդ հաղթանակը դարձակետային է համարվում ահաբեկչության դեմ մղվող պայքարում և ծանր հաված` ուղղված ահաբեկիչներն ու նրանց աջակիցներին : 2012 թվականի հուլիսից հալեպը եղել է պաշարման մեջ: Անցյալ ամռանը մեկնարկել է քաղաքի ազատագրման օպերացիան: Այլ խոսքերով, ահաբեկիչներից քաղաքի ազատագրումը տևել է շուրջ վեց ամիս : Տարածաշրջանային ուժերի հավասարակշռության և  համաշխարհային մասշտաբով քաղաքական մրցակցություններում Սիրիայի իրադարձություններում Հալեպի հաղթանակի նշանակությունից ելնելով, Սիրիայի ընդդիմադիրները ոչ մի ջանք չեն խնայել այդ մեծ հաղթանակը կասեցնելու համար: Հրադադարի հաստատումը մեկն էր այդ քայլերից: Երբ անցյալ սեպտեմբերին Սիրիայի բանակը և դաշնակիցներն ազատագրեցին Կաստելլոյի ստրատեգիական ճանապարհը և փակեցին ահաբեկիչների և նրանց աջակիցներին կապող ճանապարհը, ԱՄՆ-ն հումանիտար տարբեր պատճառաբանություններով փորձեց հրադադար հաստատել, որին համաձայնեց նաև Ռուսաստանը: Մեկշաբաթյա հրադադարն իր ավարտին էր մոտենում, երբ ամերիկյան կործանիչները հարձակվեցին Սիրիայի բանակային ուժերի վրա, սպանեցին տասնյակ զինծառայողների: Դա արվեց, որպեսզի պարզվեր, թե հրադադարի հաստատումը մարդասիրական օգնություն չէր, այլև Հալեպում Սիրիայի բանակի հաղթանակների գործընթացը դադարեցնելու փորձ: ԱՄՆ-ն և նրա արաբական ու արևմտյան դաշնակիցները դեկտեմբերի 13-ին Հալեպ քաղաքի 99 տոկոսի ազատագրման մասին տեղեկությունները հայտարավելուց հետո, հումանիտար պատճառաբանություններով փորձեցին հրադադար հաստատել : Նպատակ, որին հասնելու համար օգտվեցին լրատվական միջոցներից: ԶԼՄ-ներն իրենց ողջ կարողությամբ ծաչռայում էին Սիրիայի ընդդիմադիրներին, այդ թվում` ԱՄՆ-ին: Սիրիայի ընդդիմադիրներին մոտ կանգնած լրատվամիջոցներն առանց Հալեպի ազատագրման  մասին տեղեկություններ հաղորդելու, ահաբեկիչների մասին էին տեղեկություններ հաղորդում ՝ փորձելով հարցը ներկայացնել այնպես, թե Սիրիայում մարդկային աղետ է տեղի ունենում:

ՄԱԿ-ի ԱԽ-ից օգտվելը նաև մյուս քայլն էր, որին դիմեցին ընդդիմադիրները և ԱՄՆ-ն: Նույնիսկ Պան Գի Մունը  մասնակից դարձավ այդ լրատվական ներկայացմանը: Այնուամենայնիվ, այդ միջոցներից ոչ մեկը չկարողացավ խոչընդոտել Հալեպի ազատագրումը և Սիրիայի բանակի հաղթանակը: Ինչպես ասվել է Սիրիայի բանակի և զինված ուժերի գլխավոր հրամանատարության տարածած հաղորդագրությունում, այդ հաղթանակը մեկ անգամ ևս շեշտում է Սիրիայի բանակի տարած հաղթանակը և ահաբեկչական խմբերի դեմ պայքարի նշանկությունը, որտեղից էլ մեկնարկում է Սիրիայում ահաբեկիչների պարտության նոր փուլը: