Սիոնիստական ռեժիմի զավթողականությանը դիմակայելը․ Լիբանանի կառավարության աշխատանքային հաղորդագրությունը
Վավերացվել է Լիբանանի կառավարության աշխատանքային հաղորդագրությունը, որտեղ ընդգծվել է Սիոնիստական ռեժիմին Լիբանանի դիմադրելու իրավունքը:
Լիբանանի կառավարության նախարարական հայտարարության մեջ կարևորվել է նաև Սիոնիստական ռեժիմի ոտնձգություններին հակադարձելը և Լիբանանի գրավված տարածքները ազատագրելը: Նորակազմ կառավարությունները մշտապես հայտարարում են իրենց դիրքորոշումների, կողմնորոշումների ու ծրագրերի մասին: Հետևաբար Լիբանանի նախարարական հայտարարությունը ճշտում է այդ երկրի կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունների շրջանակը:
Լիբանանում ազգային միասնության կառավարության կազմավորումն առիթ է ընձեռել այդ երկրին Իսրայելի և ահաբեկչական խմբավորումների սպառնալիքներին դիմակայելու համար: Լիբանանի ժողովուրդը պահանջում է օրինականացնել իր երկրի հզորության ու պաշտպանական առանցքներից հանդիսացող հակասիոնիստական դիմադրությունը: Այդ պահանջն ընդգծվել է նաև Լիբանանի նախորդ կառավարությունների նախարարական հայտարարություններում:
Որոշ ժամանակ առաջ, Լիբանանի մամուլը սոցհարցում անցկացնելով հայտարարել էր, որ հարցվողների ավելի քան 70 տոկոսը հովանավորել է «Բանակ, ժողովուրդ, դիմադրություն» հավասարությունը:
Լիբանանի զարգացումները վկայում են այն մասին, որ Լիբանանի ժողովուրդն ու պաշտոնատարներն առավել քան երբևէ կարևորում են դիմադրության հարցը:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լիբանանը Սիոնիստական ռեժիմի սպառնալիքների թիրախում է գտնվում, Դիմադրության շարունակվելը Լիբանանի պաշտպանական գլխավոր առանցքներից է համարվում:
Պաշտպանական ու քաղաքական ոլորտներում Լիբանանի դիմադրության արձանագրած հաջողությունների շնորհիվ, այդ երկրի ժողովրդի տարբեր խավերը ցանկանում են ժողովրդական այդ շարժումն ավելի ակտիվ ներկայություն ունենա երկրի տարբեր ոլորտներում:
2000 թվականին Լիբանանի դիմադրությունը Սիոնիստական ռեժիմին նահանջ է պարտադրել երկրի հարավային շրջաններից, իսկ 2006 թվականին 33-օրյա պատերազմում պարտության է մատնել այդ ռեժիմին: Լիբանանի դիմադրությունը նաև միասնություն է առաջացրել երկրի քաղաքական ոլորտում:
Լիբանանի կառավարության նախարարական հայտարարության մեջ դիմադրությանն աջակցելու մասին կետի զետեղելը երկիրը ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի դավադրություններից պաշտպանելու լիբանանցի պաշտոնատարների ու ժողովրդի վճռակամության մասին է վկայում:
Լիբանանցիներն առավել քան երբևէ վճռակամ են սիոնիստ զավթիչներին լիբանանյան գրավված տարածքներից՝ Շաաբայից, Քաֆար Շուբայից և Ղեջերից հեռացնելու հարցում:
Այս հարցում Սիոնիստական ռեժիմի դիրքորոշումը վկայում է այն մասին, որ Լիբանանի նկատմամբ անվերջանալի են այդ ռեժիմի դավադրողական քայլերն ու ծավալապաշտական քաղաքականությունը: Հետևաբար առավել քան երբևէ կարևորում է հակասիոնիստական դիմադրության առանցքայնությամբ պաշտպանական քաղաքականության մշակումը և դիմադրության պահպանումն ու զարգացումը: