Իրանի զինված ուժերի զորավարժությունը ՝ մարտունակության ցուցադրում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i48436-Իրանի_զինված_ուժերի_զորավարժությունը_մարտունակության_ցուցադրում
Իրանի հարավում , հարավ-արևելյան և հարավ արևմտյան շրջաններում մեկնարկել է բանակի և Իսլամական հեղափոխության պահակազորի «Վելայաթ 7 երկնքի պաշտպաններ» համատեղ զորավարժությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 26, 2016 14:21 Asia/Tehran
  • Իրանի զինված ուժերի զորավարժությունը ՝ մարտունակության ցուցադրում

Իրանի հարավում , հարավ-արևելյան և հարավ արևմտյան շրջաններում մեկնարկել է բանակի և Իսլամական հեղափոխության պահակազորի «Վելայաթ 7 երկնքի պաշտպաններ» համատեղ զորավարժությունը:

Տարածաշրջանի  և Իրանի դեմ ուղղված սպառնալիքների ներկա պայմաններում, նման զորավարժության անցկացումը մեծ նշանակություն ունի : Անտարակույս ներքին մասշտաբով անվտանգության ապահովումը, նաև երկրի օդային, ջրային ու ցամաքային սահմանների ամենաբարձր մակարդակում պաշտպանությունը գտնվում է  երկրի պետայրերի ուշադրության կենտրոնում: Սակայն ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ պաշտպանական հարցն ունի տարբեր շերտեր, քանզի և՛ ներքին բեմերում, և՛ միջազգային մասշտաբով , տարբեր են պատերազմի տեսակները ՝ փափուկ, կիբեր, էլեկտրոնային ու այլ տեսակի պատերազմներ: Ոսւտի անվտանգությունն ավելի մեծ սահմանում է ստացել: Սպառնալիքների հաղթահարումը և երկրների մարտունակությունը գնահատվում է գիտական կարողություններով և մարդուժի մասնագիտական կարողություններով:

Հաշվի առնելով այդ սպառնալիքները, Իրանի պաշտպանական դոկտրինայի գլխավոր բաղադրիչն է համարվում ծրագրակազմային ու սարքակազմային ոլորտներում սպառնալիքների դեմ պայքարում  մարտունակության բարձրացումը : Անվտանգությունն ընդհանուր առմամբ, երկու գլխավոր մասեր ունի: Առաջինը ՝ պաշտպանական ինդուստրիայի տեղայնացումը և սովորական պաշտպանական ունակությունների մեծացումն է: Անվտանգության և ռազմական հարցերի փորձագետները տարածաշրջանում ԱՄՆ-ի , իսկ վերջերս Բրիտանիայի զորակայանների առկայությունն են համարում  Իրանում անապահովություն տարածելու նպատակով  տարածաշրջանի որոշ երկրների և ԱՄՆ-ի ու Բրիտանիայի երկարատև մարտավարության մասը: Վերջին տասնամյակին, իրանաֆոբիա տարածելով, ԱՄՆ-ը միլիարդավոր դոլարների զենքեր ու կործանիչներ է վաճառել պարսիցծոցյան արաբական երկրներին: Այս գործընթացի տևակայումն ապացուցում է , որ իմպերիալիստական երկրները նպատակ ունեն անվտանգության ոլորտում ձեռնոց նետել Իրանին:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝  Այաթոլլահ Խամենեին վերջերս Իրանի ռազմական ինդուստրիայի գիտահետազոտական  ոլորտի դիտարկման ժամնակ ընդգծել է պաշտպանունակության բարձրացման անհրաժեշտությունը: «Աշխարհում , որտեղ իշխում են բռնատեր ուժերը , որոնք ոչինչ չեն խնայում երկրների տարածքային ամբողջականությունը խախտելու և մարդկանց սպանելու համար, մարտական կարողությունների ամրապնդումը բնական երևույթ է համարվում: Հակառակ դեպքում հնարավոր չի լինելու ապահովել երկրների անվտանգությունը»:

Այդպիսով, Իրանի ռազմական դոկտրինան ձևավորվել է կանխարգելման և պաշտպանական երկու գլխավոր առանցքների վրա: Իրանը մարտական առումով կարևոր դիրք է զբաղեցնում տարածաշրջանի անվտանգության հարցում: Իրանը իհարկե երբեք չի եղել պատերազմը սկսող կողմը, սակայն գործնականում ցույց է տվել, որ սպառնալիքների դեմ պայքարում երբեք չի հանձնվել ոտնձգիչներին և իր մարտունակությանն ապավինելով, կարող է դեմ գնալ  տարածաշրջանում անապահովություն տարածողներին: