Սիոնիստական ռեժիմի և եվրոպական երկրների միջև լարվածությունը սրվել է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i48505-Սիոնիստական_ռեժիմի_և_եվրոպական_երկրների_միջև_լարվածությունը_սրվել_է
Ի հետևանս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հրապարակման, այդ բանաձևին կողմ քվեարկած եվրոպական երկրների և Սիոնիստական ռեժիմի հարաբերություններում լարվածություն է առաջացել : Բանաձևը դատապարտում է Պաղեստինի բռնագրավյալ տարածքներում քաղաքատիպ ավանների կառուցումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 27, 2016 08:41 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմի և եվրոպական երկրների միջև լարվածությունը սրվել է

Ի հետևանս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հրապարակման, այդ բանաձևին կողմ քվեարկած եվրոպական երկրների և Սիոնիստական ռեժիմի հարաբերություններում լարվածություն է առաջացել : Բանաձևը դատապարտում է Պաղեստինի բռնագրավյալ տարածքներում քաղաքատիպ ավանների կառուցումը:

Բանաձևի վավերացումից հետո, բանաձևը Լոնդոնի կողմից հովանավորվելու պատճառով, Իսրայելի վարչապետ՝ Բենիամին Նեթանյահուն չեղյալ է հայտարարել իր հանդիպումը Բրիտանիայի վարչապետ՝ Թերեզա Մեյի հետ: Այդ քայլը քննադատվել է Բրիտանիայի կառավարության կողմից:

Երկուշաբթի օրը, Ուկրաինայի արտգործնախարարությունը կանչել է Կիևում Իսրայելի դեսպանին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բենիամին Նեթանյահում չեղարկել է իր հանդիպումը Ուկրաինայի վարչապետ՝ Վլադիմիր Գրոյսմենի հետ: Իսրայելը սահմանափակել է դիվանագիտական հարաբերությունները Անվտանգության խորհրդի բանաձևը հովանավորած ևս 13 երկրների հետ: 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի հրապարակման նկատմամբ Իսրայելի պասիվ դիրքորոշումը և այդ բանաձևին կողմ քվեարկած եվրոպական երկրների նկատմամբ դրսևորած վերաբերմունքը վկայում է Սիոնիստական ռեժիմի ղեկավարների զայրույթի մասին: Այդ քայլերն ապացուցում են այն իրողությունը, որ քաղաքատիպ ավաններ կառուցելու Իսրայելի ռեժիմի քաղաքականությունն անօրինական ու անմարդկային է և զուրկ է տրամաբանական հիմքից, այնպես որ այդ ռեժիմի արևմուտքցի դաշնակիցներին նույնպես միջազգային հանրության հետ քայլ պահելուց բացի այլ ելք չի մնում:

Անցյալ ուրբաթ օրը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 14 պետություններ կողմ են քվեարկել հիշյալ բանաձևին: Անգամ ԱՄՆ-ը հարկադրված ձեռնպահ է մնացել:

Բանաձևը Սիոնիստական ռեժիմին պարտավորեցնում է Արևելյան Երուսաղեմում և Պաղեստինի բռնագրավյալ տարածքներում աանհապաղ դադարեցնել քաղաքատիպ ավանների կառուցման բոլոր աշխատանքները:

Ուշագրավ է երկրների ներքին հակազդեցությունը Իսրայելի վրեժխնդրական քայլերի նկատմամբ: Ուկրաինայում տարբեր տեսակետներ կան այդ մասին: Ուկրաինայի կառավարության ընդդիմադիրները հայտարարել են, որ բանաձևին Կիևի կողմ քվեարկությունը կարող է վտանգել Իսրայելի հետ Ուկրաինայի առևտրական պայմանագրերը:

Իսկ Ուկրաինայի արտգործնախարարությունը պնդում է, որ հիշյալ բանաձևը հովանավորելով Կիևը հարգում է միջազգային կանոնները:

Ինչ պատճառով էլ, որ Ուկրաինան կողմ քվեարկած լինի այս բանաձևին, կարելի է կանխատեսել, որ այդ հարցը բացասաբար է ազդելու Իսրայելի ռեժիմի հետ հարաբերությունների վրա:

ԱՄՆ-ում ևս քննադատում են բանաձևին ձեռնպահ քվերակությունը: Նախքան քվեարկություն, ԱՄՆ-ն ցանկանում էր վետո դնել այն և տխուր էր բնութագրել ՄԱԿ-ի վիճակը: Իհարկե նման կարծիքն այնքան էլ զարմանալի չէ, որովհետև ամերիկացի պաշտոնատարները ցանկանում են ՄԱԿ-ը քայլի իրենց ցանկությունների ու նպատակների ուղղությամբ և անգամ չեն հանդուրժում պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի բռնությունների դեմ թույլ բանաձևի հրապարակումը: