Իրանի ՊՆ.«Արևմտյան երկրների հակաահաբեկչական կոալիցան կեղծ է»
Տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի նպատակով արևմտյան երկրների կոալիցիայի ստեղծումը խաբեբայական քայլ է:
«Ռոսիա Ալյոմ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, Բրիգադային գեներալ՝ Հոսեյն Դեհղանն ասել է.«Արևմտյան երկրները վճռակամ չեն Իրաքում և Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հարցում»:
Նախարարի խոսքով այսօր տարածաշրջանի համար մեծ նշանակություն ունի խաղաղության ու կայունության հաստատումը և արևմուտքի կողմից ահաբեկիչներին լավ ու վատ խմբերի չբաժանելը: Նշելով ,որ ԻԼԻՊ-ը և «Ֆաթհ Ալ Շամ» (Ալ Նուսրա ճակատ) խմբավորումները չեն կարող Սիրիայում հրադադարի ռեժիմի մաս կազմել, Գեներալ Դեհղանը հավելել է.«Ահաբեկչության դեմ պայքարի համար բոլորը պետք է դադարեցնեն ահաբեկիչներին ուղղված քաղաքական, ֆինանսական ու ռազմական աջակցությունները:
Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը մտել է զգայուն փուլ, հատկապես որ արդեն պարզվել է Հալեպի իրավիճակը և ազատագրվել է այս կարևոր ու ռազմավարական քաղաքը: Այս հաղթանակը ունի ռազմավարական նշանակություն: Այդ պատճառով, ահաբեկիչներից Հալեպի ազատագրման ընթացքին ուշադրությամբ հետևում են լրատվամիջոցները:
Այս հաջողությունը ճանապարհ է հարթել Սիրիայի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերի համար: Ուստի զարմանալի չէ ,որ որոշ լրատվամիջոցներ փորձում են այս ձեռքբերումը թերարժևորել և նպատակաուղղված վերլուծություններ ներկայացնել Հալեպի ազատագրման վերաբերյալ:
Տարածաշրջանի զարգացումների ընթացքը ցույց է տալիս, որ տարածաշրջանում, մասնավորապես` Իրաքում ու Սիրիայում կայունությունն ու անվտանգությունը պետք է հիմնված լինի երկրների համագործակցության վրա: Անտարակույս տարածաշրջանի երկրների հայեցակետերը նույնը չեն,բայց եթե տարածաշրջանի կարևոր երկրները ելնելով իրենց շահերից լինեն իրար կողքի, ապա Իրաքի ու Սիրիայի հարցը կարող է լուծվել առանց օտարերկյա միջամտության:
Այն ինչ պարզ է, Իրաքի և Սիրիայի հարցերի նկատմամբ տարածաշրջանի երկրների իրավունքներին համապատասխան գործակցության շրջանակում Իրանը շարունակում է իր ջանքերը և համոզված է,որ ահաբեկչության դեմ պայքարի գործընթացը պետք է շարունակել իր իրական իմաստով: Իրանի պաշտպանության նախարարի արտահայտությունները վկայում են այն մասին ,որ պետք է արմատախիլ անել բոլոր ահաբեկչական խմբավորումներին՝ անկախ նրանց լավ ու վատ կամ չափավոր պիտակավորումներից և ոչ մի արդարացում չի կարող լինել ահաբեկչական խմբավորումների նկատմամբ հանդուրժողականությունը: