Զարիֆ-Մոալլեմ բանակցությունների առանցքը
Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մոալլեմը և ազգային անվտանգության կառույցի նախագահ Ալի Մամլուքը Թեհրան են ժամանել սիրիական իրադարձությունների շուրջ Իրանի Իսլամական Հանրապետության պետայրերի հետ բանակցելու նպատակով:
Իրանի և Ռուսաստանի շարունակական բանակցությունների արդյունքում Սիրիայի իրադարձությունները նոր ընթացք են ստացել: Ուրբաթ օրը Սիրիայի զինված ընդդիմադիրների (բացի ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման և «Ալ-Նոսրա» ճակատի) և բանակային ուժերի միջև հրադադարի ռեժիմ է հաստատվել: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը «Մեծ հաջողություն» է գնահատել Սիրիայում հրադադարի ռեժիմի հաստատումը, նշելով, որ պետք է այս հնարավորությունից օգտվել ահաբեկչությունն արմատախիլ անելու համար: Սա վկայում է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարին ուղղված բոլոր ջանքերի կենտրոնացման համար Իրանի վճռակամության մասին:
Սիրիայում անցնող իրադարձությունները նոր պայմաններ են ստեղծել, որոնք օգնելու են լուծումներ գտնել քաղաքական բանակցություններ ձևավորելու համար: Իրանի և Ռուսաստանի համատեղ ջանքերին ՄԱԿ-ի ցուցաբերած աջակցության և Սիրիայի իրադարձությունների դրական ընթացքի մասին Դի Միստուրայի արտահայտությունների արդյունքում, մեծացել են ջանքերի արդյունավորման հետ կապված հույսերը: Սակայն դեռևս ոմանք շարժվում են հոսանքին հակառակ: Թեև Հալեպի վերջին մարտերում Թուրքիան դադարեցրել է սատարել այդ խմբավորումներին, սակայն սիրիական բանակցություններին մասնակցելու համար Ռիադին հրավիրելու կապակցությամբ Թուրքիայի որոշ պետայրերի կողմից արված հայտարարությունները կարող են ստվերել այդ գործընթացը: Սիրիայի քաղաքական բանակցությունները հավանաբար կայանալու են հունվարին Աստանայում: Տարբեր երկրներ ողջունել են այդ որոշումը, ինչը կարող է լինել սիրիական բանակցություններում ավելի համապարփակ ներկայության նախաբան: Լրատվական ու քաղաքական որոշ շրջանակներ փորձում են պատասխան գտնել այդ իրադարձություններում ԱՄՆ-ի դերի համար: Սա հարց է, որին պետք է պատասխանի ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը: Այսօր ՌԴ-ը, Իրանը և Թուրքիան ՝ մոսկովյան համաձայնության շրջանակում, ապացուցել են Սիրիայում համապարփակ հրադադարի հաստատման և քաղաքական բանակցությունների վերսկսման համար և ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շարունակման , նաև ահաբեկիչներից Հալեպն ազատագրելու համար իրենց ազդեցիկ դերակատարությունը: Սիրիայի ԱԳ նախարար ՝ Վալիդ Մոալլեմի և ազգային անվտանգույան կառույցի նախագահ Ալի Մամլուքի Թեհրան կատարած այցը գնահատվում է նույն շրջանակում: Այնուամենայնիվ, պետք է նկատել, որ բանակցություններում լինելու են նաև ճնշումներ, որպեսզի Սիրիայի կառավարությունը բանակցության նստի ընդդիմադիր բոլոր խմբերի հետ: Ամեն դեպքում, Սիրիայում բախումների դադարեցումը կարող է մեղմել ժողովրդի ցավերը, ինչը դրական քայլ է համարվում, սակայն Սիրիայում պատերազմի դադարեցումը պայմանավորված է ահաբեկչության դեմ պայքարին ուղղված Սիրիայի կառավարության հետ միջազգային մասշտաբով համադրությամբ և այդ կապակցությամբ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի իրագործմամբ: