2017 թվականը և առջևում ծառացած մարտահրավերները
2017 թվականի առաջին օրը Ստամբուլում ահաբեկչական արյունալի հարձակումներ են կատարվել: Այս միջադեպը ցույց է տալիս, որ նոր տարին կարող է ավելի անհանդարտ ու արյունալի լինել:
Աշխարհում տարածվել է ահաբեկչությունը և 2017 թվականին այս հրեշն ավելի մեծ թվով մարդկանց կյանքեր կաևող է խլել: Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի ձախողումների պատճառով, ահաբեկիչներն իրենց երկրներ են վերադարձել, որտեղ էլ կարող են մեծ վնասներ պատճառել: Իհարկե ահաբեչությունը չի լինելու 2017 թվականին մարդկության համար միակ սպառնալիքը: Միջազգային մասշտաբով տարբեր երկրների միջև քաղաքական տարաձայնությունները կարող են բացասաբար ազդել միլիոնավոր մարդկանց կյանքի վրա, ինչպես օրինակ փարիզյան կլիմայական դաշինքի հարցում եվրոպական երկրների և Թրամփի միջև տարաձայնությունը: Եթե Թրամփը որոշի, որ ԱՄՆ-ն դուրս է գալու փարիզյան դաշինքից, ապա աշխարհը կհայտնվի կենսոլորտային լուրջ խնդրի առջև:
Մյուս կողմից ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը մտահոգիչ հեռանկար է ուրվագծում աշխարհի տնտեսական մեծ ուժերի առևտրական մրցակցության դաշտում: Եթե ԱՄՆ-ը և Չինաստանն առևտրական հարցերում սեղմ մրցակցության անցնեն, ապա համաշխարհային առանց այդ էլ վատ տնտեսությունն ավելի է թուլանալու: Դա այն դեպքում, երբ Եվրամիությունից դուրս գալու Բրիտանիայի որոշման իրականացումը մեծացրել է ֆինասական խնդիրների հետ կապված դժվարությունները: Եթե 2017 թվականին Ֆրանսիայում սպասվող նախագահական ընտրություններում հաղթի Բրեքսիթին կողմ հոսանքը, ապա 2017 թվականը կարող է լինել Եվրոպայում ինտեգրմանը վերջ դնելու տարի: 2017 թվականի սկզբում, սիրիական պատերազմին վերջ դնելուն ուղղված ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևերի ընդունումն ի հարկե հուսադրող էր, ինչը վկայում է այն մասին, որ միջազգային համագործակցության շնորհիվ, հնարավոր կլինի կարգավորել մեծ ու փոքր ճգնաժամերը: Սիրիայի հարցերին արաբական ու արևմտյան երկրների միջամտությունների պատճառով , սկսվեցին ահաբեկիչների ագրեսիաներին ցուցաբերվող աջակցությունները: Աշխարհին խաղաղությունն ու անվտանգության վերադարձնելը համարվում է միջազգային հանրության առջև ծառացած մարտահրավերներից մեկը, ինչպես որ պաղեստինյան տարածքներում սիոնիստների կառուցապատման քաղաքականության դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի աննախադեպ ընդունման ձեռքբերման պահպանումը համարվում է 2017 թվականին աշխարհի տարբեր երկլրների բնակչության գլխավոր մտահոգությունը: Թեև 2017 թվականը սկսվեց Ստամբուլի հարձակումներով, սակայն եթե միջազգային հանրությունը միասնաբար պայքարի ահաբեկչության տարածման , նաև քաղաքական ու տնտեսական անկայունության դեմ, ապա չի բացառվում, որ 2017 թվականին մարդկությունն ականատես է լինելու հուսալի իրադարձությունների: