Իրանում մարդու իրավունքների հարցերով նոր դիտորդ է նշանակվել
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i49282-Իրանում_մարդու_իրավունքների_հարցերով_նոր_դիտորդ_է_նշանակվել
ԻԻՀ-ը Իրանի մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նոր դիտորդի նշանակումը երկակի քայլ է բնութագրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2017 15:12 Asia/Tehran
  • Իրանում մարդու իրավունքների հարցերով նոր դիտորդ է նշանակվել

ԻԻՀ-ը Իրանի մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նոր դիտորդի նշանակումը երկակի քայլ է բնութագրել:

Քննադատելով Իրանում մարդու իրավունքների հարցերով նոր դիտորդի նշանակման ՄԱԿ-ի քայլը՝ Իրանի մարդու իրավունքների խորհրդի քարտուղար Մոհամմեդ Ջավադ Լարիջանին ասել է.«Հարկավոր է մարդու իրավունքների պաշտպանության հավակնություն ունեցող պետությունների համար մարդու իրավունքների հարցերով հատուկ պատասխանատու նշանակել»:

Մարդու իրավունքների հարցով նոր զեկուցաբերի նշանակումը կատարվել է այն երկրների կողմից, որոնք մարդու իրավունքների ամենամեծ խախտողներն են և նրանց միակ նպատակն է քաղաքական ճնշում գործադրել Իրանի նկատմամբ:

Արևմուտքը մարդու իրավունքների պաշտպանության հարցն օգտագործում են անկախ պետություններին ճնշելու համար: Անկասկած այդ քայլերով նրանք նաև իրանաֆոբիա են տարածում: 2011 թվականին, Իրանի հարցերով ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ ներկայացուցիչ նշանակվելով Ահմեդ Շեհիդը բազմիցս անիրական զեկույցներ է հրապարակել Իրանում մարդու իրավունքների ոտնահարման մասին: Ակնհայտ է, որ Իրանի համար մարդու իրավունքների նոր դիտորդ նշանակելով նաև այլ նպատակներ են հետապնդում: Այդ ինչպե՞ս է, որ մարդու իրավունքների պաշտպան միջազգային կառույցները դիտորդ չեն նշանակում եվրոպական երկրներում մուսուլմանների կրոնական համոզմունքների դեմ ոտնձգությունների համար կամ Եմենում ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Կանադայի նվիրած ռումբերով հազարավոր երեխաների սպանության ու նրանց դեմ վայրագ վերաբերմունքի համար և իրենց աչքը փակում են Պաղեստինի իրավազրկված ժողովրդի դեմ Իսրայելի ոճրագործությունների վրա և անգամ հովանավորում են նրանց: 

Կանադայի նման երկրներում բացահայտորեն ոտնահարվում են բնիկների իրավունքները: ԱՄՆ-ում խտրական վերաբերմունք են ցուցաբերում սևամորթների ու կարմրամորթների նկատմամբ: Սակայն Իրանում հանցագործներին, մարդասպաներին ու  ահաբեկիչներին պատժելը մարդու իրավունքների ոտնահարում է համարվում և այդ հարցով դիտորդ են նշանակում:

Մարդու իրավունքների հարցը հույժ նշանակալի է, սակայն Արևմուտքը չպետք է երկակի վերաբերմունք ցուցաբերի այդ հարցում: Ներկայումս ԱՄՆ-ում, Եվրոպայում և Կանադայում միլիոնավոր մարդկանց նկատմամբ խտրականություն է կիրառվում և հենց այդ պատճառով ահաբեկչական խմբավորումներ են ձևավորվել այդ հասարակություններում: Նկատի ունենալով այս իրողությունները, Իրանի մարդու իրավունքների շտաբի քարտուղար Մոհամմեդ Ջավադ Լարիջանին անընդունելի է համարել Իրանի համար հատուկ դիտորդի  նշանակումը և այդ քայլը մարդու իրավունքների հարցով մեծ պետությունների միջամտությունների և քաղաքական նկրտումների հետևանք է համարել: