Թուրքիան ԻԼԻՊ-ի հարձակումների նոր թիրախ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i49447-Թուրքիան_ԻԼԻՊ_ի_հարձակումների_նոր_թիրախ
ԻԼԻՊ թաքֆիրական-ահաբեկչական խմբավորումը սոցիալական ցանցերում լուսանկարներ հրապարակելով, հայտնել է իր հարձակումների հաջորդ թիրախների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2017 08:58 Asia/Tehran
  • Թուրքիան ԻԼԻՊ-ի հարձակումների նոր թիրախ

ԻԼԻՊ թաքֆիրական-ահաբեկչական խմբավորումը սոցիալական ցանցերում լուսանկարներ հրապարակելով, հայտնել է իր հարձակումների հաջորդ թիրախների մասին:

Այս բոլորն այն դեպքում, երբ ձերբակալվել են Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հեղինակի կինն ու երեխաները:

«Միլլիեթ» օրաթերթը գրել է, որ հարձակումն իրականացրել է մի ույգուր, ով 2016 թ. նոյեմբերին իր ընտանիքի հետ հաստատվել է Կոնիա քաղաքում: 

Սոցցանցերում Բոսֆորի նեղուցի և Ստամբուլի համալսարանի լուսանկարներ հրապարակելով, ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումն այդ վայրերն իր հարձակումների թիրախներն է ներկայացրել և մեծ մտահոգություն առաջացրել Թուրքիայում:

ԻԼԻՊ-ը Թուրքիային իր սև ցուցակում ներառել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ի ճնշումների, Սիրիայում ռուսական ուժերի ներկայության և փախստականների հարցերը տնօրինելու համար Եվրամիությունից ֆինանսական օգնություններ ստանալու պատճառով, հարկադրված մեղմեց իր քաղաքականությունները Բաշշար Ասադի կառավարության ընդդիմադիր ահաբեկչական խմբավորումների նկատմամբ, որի հետևանքը նկատելի է Թուրքիայում իրականացվող ահաբեկչական հարձակումներում:

Իր ամանորյա ուղերձում անդրադառնալով 2016 թվականի անախորժ դեպքերին, Էրդողանը հայտարարել է, որ ահաբեկչական քայլերը չեն կարող Թուրքիային շեղել իր նպատակներին հասնելու ճանապարհից:

Կարծես թե նոր տարվա միջոցառումների անվտանգությունն ապահովելու նպատակով Անկարայում և Ստամբուլում տեղակայված մեծ թվով անվտանգության ուժերը տարված են եղել Էրդողանի այս արտահայտություններով և չնայած ԻԼԻՊ-ի նախապես կատարած հայտարարություններին, չկարողացան կանխել նոր տարվա գիշեր տեղի ունեցած արյունալի դեպքը:

 Էրդողանը նշել է, որ Թուրքիայում ոչնչացնելու է ահաբեկչական կազմակերպություններին: Նա ասել էր, որ Թուրքիայում ակտիվ են ահաբեկչական կազմակերպություններ և Անկարայի կառավարությունն ընդդիմանալու է այդ խմբավորումներին:

Թուրքիայի պետական ոիժերը բազմիցս ձախողել են ներքին խմբավորումների և թաքֆիրական ահաբեկիչների դեմ մղած պայքարում: Եվ այդ անհաջողությունների պատճառն արմատավորված է Թուրքիայի ներքին ու արտաքին սխալ քաղաքականություններում:

Եթե մինչ այսօր Թուրքիայի պաշտոնյաներն ահաբեկչական հարձակումներն անհապաղ վերագրում էին ՔԲԿ-ին, այս օրերին զգուշավոր կերպով են ներկայացնում այդ հարձակումների հեղինակներին:

Նախքան ԻԼԻՊ-ը ստանձներ կիրակի երեկոյան Ստամբուլում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը, Թուրքիայի վարչապետն ասել էր, որ չի կարող հստակորեն ասել, թե ով է հարձակման պատասխանատուն, ինչը վկայում է Անկարայի պաշտոնատարների անորոշության մեջ հայտնվելու մասին:

Դա նկատելի է նաև տարածաշրջանային մասշտաբով Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ: Չնայած որ այսօր Անկարան Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորման ուղղությամբ է դիրքորշվել, սակայն Դամասկոսի կառավարության զինված ընդդիմադիրների նկատմամբ հովանավորությունը շարունակելու դեպքում, հնարավոր է Անկարայի դեմ կողմնորոշվեն նաև մյուս զինված խմբավորումները: Խմբավորումներ, որոնք հնարավոր է Սիրիայում իրենց անհաջողությունների դիմաց վրեժ լուծեն Թուրքիայից  և անապահովություն տարածեն այդ երկրում: