Մեծ պայքարող եպիսկոպոս Կապուչին եղել է Պաղեստինի ժողովրդի հովանավորը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i49507-Մեծ_պայքարող_եպիսկոպոս_Կապուչին_եղել_է_Պաղեստինի_ժողովրդի_հովանավորը
Լիբանանի Հեզբոլլահը  ցավակցական ուղերձ է հղել  եպիսկոպոս Հիլարիոն Կապուչիի մահվան կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2017 15:31 Asia/Tehran
  • Մեծ պայքարող եպիսկոպոս Կապուչին եղել է Պաղեստինի ժողովրդի հովանավորը

Լիբանանի Հեզբոլլահը  ցավակցական ուղերձ է հղել  եպիսկոպոս Հիլարիոն Կապուչիի մահվան կապակցությամբ:

 

 

Լիբանանի Հեզբոլլահն իր ուղերձում  նշել է.«Մեծ պայքարող եպիսկոպոս Կապուչին եղել է Պաղեստինի ժողովրդի իրավունքների և Դիմադրության պաշտպանը: Նրա կորուստը անփոխարինելի է: Երկուշաբթի երեկոյան Իտալիայի մայրաքաղաք՝ Հռոմում գտնվող հիվանդանոցներից մեկում 94 տարեկան հասակում մահացել է եպիսկոպոս Հիլարիոն Կապուչին: Նա ծնվել էր Սիրիայի Հալեպ քաղաքում:1965 թվականին Կաթոլիկ եկեղեցու կողմից որպես եպիսկոպոս գործուղվում է Երուսաղեմ: Նա հայտնի էր Պաղեստինը բռնազավթող ռեժիմի դեմ իր դիրքորոշումներով: 1974 թվականին Կապուչին ձերբակալվել է Սիոնիստական ռեժիմի կողմից և ռազմական դատարանում դատապարտվել  12 տարվա ազատազրկման: Բանտում չորս տարի անցկացնելուց հետո եպիսկոպոս Կապուչին ազատ է արձակվում և 1978 թվականին աքսորվում է Հռոմ: Նա  մինչև իր մահն ապրում է Իտալիայի Հռոմ քաղաքում: Եպիսկոպոս Կապուչին երբեք չի դադարել պաշտպանել Պաղեստինի ժողովրդին: Նա 2009 թվականի փետրվարին մասնակցեց օկուպանտ ուժերի կողմից շրջափակված Գազայի բնակիչներին նավով օգնություն  մատակարարելու նախաձեռնությանը: Սակայն նավը բռնազավթվեց օկուպանտ ուժերի կողմից: 2010 թվականին ևս Կապուչին ներկա էր Գազայի համար հումանիտար օգնություններ փոխադրող Մարմարա նավում: 1979 թվականին Կապուչին  այցելեց Իրան: Նա ոչ միայն որպես քրիստոնյա հոգևորական, այլև  որպես  պատասխանատու անձ, կարողացավ չեզոքացնել թշնամիների սադրանքների մի մասը, ովքեր փորձում էին աղավաղել իսլամական հեղափոխության դիմագիծը: Հոգելույս Իմամ Խոմեյնին եպիսկոպոս Կապուչիի Իրան այցի մասին ասել է.«Թշնամիները փորձում էին Իրանի հեղափոխությունը լարվածության, մոլեռանդության և արյունահեղության հեղափոխություն ներկայացնել: Դա այն դեպքում երբ Իսլամը որպես Իրանի պաշտոնական կրոն՝ բարության կրոն է: Ես որպեսզի այդ ստերը հերքեմ, եպիսկոպոս Կապուչիին հրավիրեցի Իրան»:

Եպիսկոպոս Կապուչիի գաղափարները կարելի է Դիմադրության ճանապարհի  լուսատու ճրագը համարել: Քանզի նա միշտ ու միշտ ընդգծում էր ազգամիջյան ու միջկրոնական բախումներից խուսափելու անհրաժեշտությունը: Նրա գլխավոր մտահոգությունը եղել է թշնամին: Ներկայումս սիոնիստ թշնամին թիրախ է դարձրել աստվածային կրոնների իսկությունն ու արժեքները: Նա որպես քրիստոնյա հոգևորական իր ողջ կյանքում ծառայել է մուսուլմաններին ու քրիստոնյաներին: