Իսրայելն այլընտրանքային հայրենիք է որոնում պաղեստինցիների համար
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i55102-Իսրայելն_այլընտրանքային_հայրենիք_է_որոնում_պաղեստինցիների_համար
Եգիպտոսի նախագահի խոսնակը մերժելով Սինայի որոշ բաժինը Պաղեստինին հանձնելու մասին շրջանառված լուրերը, հայտարարել է, որ նման բան հնարավոր չէ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2017 12:38 Asia/Tehran
  • Իսրայելն այլընտրանքային հայրենիք է որոնում պաղեստինցիների համար

Եգիպտոսի նախագահի խոսնակը մերժելով Սինայի որոշ բաժինը Պաղեստինին հանձնելու մասին շրջանառված լուրերը, հայտարարել է, որ նման բան հնարավոր չէ:

Եգիպտոսի նախագահի խոսնակ Ալըա Յուսեֆը փետրվարի 23-ին Կահիրեում Եգիպտոսի նախագահ Աբդոլֆաթահ Ալ-Սիսիի հետ Եգիպտոսի բանակի ու ոստիկանության ուժերի հրամանատարների հանդիպումից հետո, մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Եգիպտոսի Սինայի որոշ բաժինը պաղեստինցիներին հանձնվելու շուրջ որևէ բանակցություն տեղի չի ունեցել և Սինայի մի բաժինը հանձնելու մասին առաջարկությունն անիրատեսական է ու անընդունելի :

Հյուսիսային Սինայի որոշ հատվածը պաղեստինցիներին հատկացվելու կապակցությամբ շշուկի տարածումը մի քանի հարցերի տեղիք է տալիս: Որտեղի՞ց են տարածվում նման լուրեը,  ի՞նչ նպատակ են հետապնդում և ինչո՞ւ են հիմա արծարծվում:

Հյուսիսային Սինայի մի բաժինը պաղեստինցիներին հատկացվելու մասին լուրերը տարածել է Սիոնիստական ռեժիմի պաշտոնատարներից  Այուբ Քարան: Այդ լուրերը շրջանառվում են Սիոնիստական ռեժիմի ռազմավարության գլխավոր կետերից մեկի շրջագծում, որը պաղեստինցիների համար այլընտրանքային հայրենիքի որոնումն է: Անկասկած Սիոնիստական ռեժիմի ամենամեծ խնդիրը հայրենիք չունենալն է: Այդ պատճառով էլ Սիոնիստական ռեժիմը բռնազավթել է Պաղեստինի տարածքի մեծ բաժինը և այդ բռնազավթումն այսօր էլ շարունակվում է քաղաքավանների կառուցման և զավթված տարածքներից պաղեստինցի բնակիչների արտաքսման միջոցով: Պաղեստինցիների համար այլընտրանքային հայրենիք որոնելը նշանակում է, որ Սիոնիստական ռեժիմը չի ընդունում նույնիսկ զավթված տարածքներում երկու պետության ստեղծումը և առավել թափ է հաղորդում բռնազավթմանը:

Սա առաջին անգամ չէ, որ Սիոնիստական ռեժիմի կողմից նման լուրեր են տարածվում: Ավելի վաղ, այլ երկրներում պաղեստինյան պետություն ստեղծելու հարցը բազմիցս  արծարծվել է իսրայելցի պաշտոնատարների կողմից: Մինչ այսօր Հորդանանը համարվում էր պաղեստինցիների համար այլընտրանքային հայրենիքի դեր կատարող գլխավոր երկիրը, սակայն Հորդանանի իշխանությունները երբևե չեն համաձայնել իրենց տարածքի մի բաժինը Պաղեստինի պետության ստեղծմանը հատկացնելու առաջարկին և կտրուկ կերպով ընդդիմացել են պաղեստինցիների համար այլընտրանքային հայրենիք ստեղծելու նախագծին: Միևնույն ժամանակ սա առաջին անգամը չէ, որ Եգիպտոսի Սինայի որոշ հատվածը նկատի է առնվում Պաղեստինի պետության ձևավորման համար: Սիոնիստական ռեժիմի աղբյուրները 2016 թվականի ապրիլին հայտարարեցին, որ Եգիպտոսի նախագահ Աբդոլֆաթահ Ալ-Սիսին Սինայի թերակղզում պաղեստինյան պետություն ձևավորելու առաջարկ է ներկայացրել Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասին:

Թեև պաղեստինցիների համար այլընտրանքային հայրենիքի նախագիծը համարվում է Իսրայելի ռազմավարության սկզբունքներից մեկը, սակայն այս անգամ դա արծարծվել է այն պատճառով, որ Սիրիայում, Եմենում, Իրաքում ու Լիբիայում ճգնաժամերի պատճառով, Պաղեստինի հարցը դուրս է եկել աշխարհի հասարակական կարծիքի ու ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնից ու լուսանցք է մղվել: Սիոնիստական ռեժիմն էլ այդ առիթը չարաշահել է պաղեստինցիների համար այլընտրանքային հայրենիքի նախագիծը կրկին մեջտեղ քաշելու համար: Այս միջոցին կարևորշն այն է, որ պաղեստինցիների համար այլընտրանքային հայրենիքի նախագիծը ոչ միայն մերժվել է Հորդանանի, Եգիպտոսի ու շատ այլ երկրների պաշտոնատարների կողմից, այլև պաղեստինցիներն էլ երբևէ իրենց համաձայնությունը չեն տվել դրան: