Չինաստանի ԱԳ նախարարի զգուշացումը ԱՄՆ-ին
Չինաստանը դեմ է Վաշինգտոնի կողմից Հյուսիսայի Կորեայի դեմ ցանկացած ռազմական քայլ ձեռնարկելուն։
Հյուսիսային Կորեայի հարցով ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստի շրջանակներում Վանգ Յին շեշտել է.«Ըստ Չինաստանի կողմից սահմանված կարմիր գծերի՝ Պեկինը ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային թույլ չի տալիս Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմ շղթայազերծել»:
Վանգ Յին հավելել է.«Տարածաշրջանի ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ է Պեկինում անհապաղ վեցկողմ բանակցություններ սկսել»: Մի հաղորդագրությամբ Չինաստանի ԱԳ նախարարությունը կողմերին կոչ է արել ինքնազսպվածություն դրսևորել:
Կորեական թերակղզու հարցով մի կողմից ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի և մյուս կողմից Փխենյանի հակամարտության հարցով Չինաստանի ԱԳ նախարարի սուր դիրքորոշումը աննախադեպ երևույթ է:
Չինաստանի կողմից նախազգուշացումը արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի մի խումբ պաշտոնատարներ հայտարարել են, որ Կորեական թերակղզու միջուկային հակամարտության կարգավորման համար դիվանագիտական լուծում գտնելը դժվար է:
Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմ շղթայազերծելու կապակցությամբ Չինաստանի հստակ դիրքորոշումը ԱՄՆ-ին ու Հարավային Կորեային փոխանցում է, որ պատերազմի ժամանակ Չինաստանը կաջակցի է Փխենյանին:
ԱՄՆ-ում Դոնադ Թրամփի իշխանության գալուց ի վեր, Սպիտակ տունը փորձել է ամեն կերպ մերժել Չինաստանի պահանջը: Չինաստանը պահանջում է խաղաղ ճանապարհով կարգավորել Կորեական թերակղզում ծայր առած ճգնաժամը:
Որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ի բանակը արդիական զինտեխնիկաներով օժտված նավախումբ է գործուղել այդ տարածաշրջան, ինչը խոսում է հարցի կապակցությամբ ԱՄՆ-ի արկածախնդրական մոտեցման մասին: Բացի այդ ԱՄՆ-ն նախատեսել է համատեղ զորավարժություն անցկացնել Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ:
Վանգ Յիի այս դիրքորոշումը պարզեց, որ Հյուսիսային Կորեային միջուկային ու հրթիռային խնդրի և Կորեական թերակղզում ԱՄՆ-ի կողմից գործադրվող հրարիչ քաղաքականության համատեքստում ՉԻնաստանը չի ցանկանում ճանաչվել որպես պասիվ դերակատար ու միայն դիտել ԱՄՆ-ի կործանարար քայլերը, որոնք վտանգում են Ասիայի արևելյան ու հարակից շրջանների անվտանգությունը:
Վանգ Յիի նախազգուշացումը խոսում է այն մասին, որ Կորեական թերակղզում զարգացումների մեջ Չինաստանը ակտիվ դերակատար է և ռազմավարական նկատառումներից ելնելով հակադրվելու է ԱՄՆ-ի ու Հարավային Կորեայի ռազմատնչությանը: Չինաստանը Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի կողմից Հյուսիսային Կորեայի դեմ ցանկացած հավանական պատերազմը իր ազգային շահերին դեմ է համարում: Իր հնչեցրած նախազգուշացմամբ Չինաստանը փորձում է ԱՄՆ-ին պարտադրել հետ կանգնել Կորեական թերակղզում սադրիչ ծրագրերի գործադրումից:
Միջուկային ու հրթիռային գործունեության դադարեցման հարցով Պեկինի պաշտոնատարները բազմիցս հորդորել են Հյուսիսային Կորեային: Չինաստանը ԱՄՆ-ին քննադատում է տարածաշրջանում պատերազմ հրահրելու մեջ:
Չինաստանը հուսով է, որ պաշտոնական Վաշինգտոնին և Սեուլին իր հստակ դիրքորոշումը հայտարարելուց հետո, Հյուսիսային Կորեայի հետ հակամարտությունը կարգավորելու համար որպես լավագույն տարբերակ վերջիններս կընտրեն վեցկողմ բանակցությունների վերականգնման տարբերակը: