Բահրեյնում տիրող իրավիճակը մտահոգում է ԵՄ-ին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i63040-Բահրեյնում_տիրող_իրավիճակը_մտահոգում_է_ԵՄ_ին
Տարածելով մի հաղորդագրություն ԵՄ-ը մտահոգություն է հայտնել վերջերս Բահրեյնում տեղի ունեցած իրադարձությունների ու բախումների կապակցությամբ և նախազգուշացրել է այդ երկրում տիրող ճգնաժամային իրադրության մասին: Հաղորդագրության մեջ, կարևորելով հաշտության և լարվածությունների հանդարտեցման համար երկխոսության հող պատրաստելու անհրաժեշտությունը, ԵՄ-ը նշել է, որ Բահրեյնի կառավարությունը պատասխանատու այդ երկրի ժողովրդի հարցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 27, 2017 15:06 Asia/Tehran
  • Բահրեյնում տիրող իրավիճակը մտահոգում է ԵՄ-ին

Տարածելով մի հաղորդագրություն ԵՄ-ը մտահոգություն է հայտնել վերջերս Բահրեյնում տեղի ունեցած իրադարձությունների ու բախումների կապակցությամբ և նախազգուշացրել է այդ երկրում տիրող ճգնաժամային իրադրության մասին: Հաղորդագրության մեջ, կարևորելով հաշտության և լարվածությունների հանդարտեցման համար երկխոսության հող պատրաստելու անհրաժեշտությունը, ԵՄ-ը նշել է, որ Բահրեյնի կառավարությունը պատասխանատու այդ երկրի ժողովրդի հարցում:

ԵՄ-ն իր հաղորդագրության մեջ հավաստել է, որ Շեյխ Իսա Ղասեմի բնակարանի գտնվելու վայրում՝ Ալ-Դերազ շրջանում անվտանգության ուժերի ու ժողովրդի միջև տեղի ունեցած բախումները մտահոգության պատճառ են դարձել:

Հատկանշական է, որ ԵՄ-ը այն պահին է մտահոգություն հայտնում Բահրեյնի ներքին իրավիճակի մասին, երբ Ալե Խալիֆայի ռեժիմը փաստորեն Արևմուտքի հովանավորությամբ է շարունակել Բահրեյնի ժողովրդին ճնշելու քաղաքականությունը: Իրադարձությունների զարգացումների պատճառով 2017թ. փետրվար ամսին ԵՄ-ը հանդես եկավ Բահրեյնի ռեժիմի դեմ մարդու իրավունքների ոլորտի ավելի խիստ օրենքների ընդունման կոչով:

Այդուհանդերձ ոչ միայն չի փոփոխվել Բահրեյնում տիրող իրադրությունը, այլև Բահրեյնի ժողովրդի դեմ գործադրվող ճնշումները և սպանությունները աննախադեպ աճ են արձանագրել: Չնայած որ այժմ ԵՄ-ը քննադատում է Ալե Խալիֆայի ռեժիմին, հարց է առաջանում, թե արևմուտքցիները՝ այդ թվում եվրոպացիներն ու ամերիկացիները ինչո՞ւ են դեռ շարունակում Ալե Խալիֆայի ռեժիմի հովանավորման քաղաքականությունը: Հատկապես Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի վերջերս Բահրեյն կատարած այցելությունը ցույց է տալիս, որ Լոնդոնը գործնականապես ռազմավարական հարաբերությունների մեջ է մտել Բահրեյնի հետ: ԱՄՆ-ն նույնպես, հաշվի առնելով իր ստրատեգիական շահերը, Ալե Խալիֆայի ռեժիմի ոճրագործությունների հարցով լռության քաղաքականություն է որդեգրել: Բահրեյնի ժողովրդի ճնշման հարցում արևմուտքի խորհրդավոր լռությունը փաստորեն անմարդկային քայլերը շարունակելու համար Բահրեյնի ռեժիմին տրված կանաչ ազդանշան է:

ԱՄՆ-ի ընկերակցությամբ՝ Բրիտանիայի, Գերմանիայի և այլոց նման մի շարք եվրոպական երկրներ շարունակելով Բահրեյնի ռեժիմին զենք ու զինամթերք վաճառելու քայլով ուղղակիորեն աջակցում են Բահրեյնի ռեժիմի հարատևմանը և ցուցարարների ու պայքարող ժողովրդի բռնաճնշմանը:

Սակայն, վերջերս ԵՄ-ի կողմից Բահրեյնի ժողովրդի մասին հրապարակված այդ հաղորդագրությունը նույնպես կարելի է համարել մարդու իրավունքների խախտման հարցում ԵՄ-ի կողմից որդեգրված երկստանդարդ քաղաքականությունների ու գործելակերպի նմուշներից մեկը: Մի կողմից ԵՄ-ը դատապարտում է Ալե Խալիֆայի ռեժիմի քայլերը, բայց մյուս կողմից շարունակվում են Բահրեյնի բռնաճնշող ռեժիմի և եվրոպական երկրների ջերմ հարաբերությունները: Փաստորեն, եվրոպական երկրները, երբ իրենց շահերը թելադրեն, աչք կփակեն իրենց դաշնակից երկրներում՝ մասնավորապես Բահրեյնում իրականացվող անմարդկային քայլերի վրա: Իրականում ոչ միայն Բահրեյնի հետ արևմուտքի հարաբերությունների սառեցման ականատեսը չենք լինում, այլև գործնական դաշտում տեսնում ենք, որ արևմուտքցիները առավել մեծ ջանքեր են գործադրում Ալե Խալիֆայի ռեժիմին մերձենալու և իրենց նոր զենքերը նրանց վաճառելու հարցում: