Սենատի հակաիրանական քայլը ՝ տարածաշրջանում ԱՄՆ ավերիչ քաղաքականությունը կոծկելու փորձ
ԱՄՆ Սենատը վավերացրել է ԻԻՀ-ի դեմ շրջափակումների համապարփակ օրինագիծը: «Իրանի ապակայունացնող քայլերի դեմ պայքարի մասին օրենք-2017» օրինագիծն ընդունվել է 98 թեր և երկու դեմ ձայներով:
ԱՄՆ Սենատի օրինագիծն ունի երեք գլխավոր առանցք ՝ բալիստիկ հրթիռների շրջափակումը, ահաբեկչությանն առնչվող շրջափակումները և սպառազինական շրջափակումների իրագործումը: Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Աբբաս Էրաղչին շեշտել էր, որ ՀԳՀԾ-ի 26-ից 29-րդ հոդվածների համաձայն, ԱՄՆ-ը պարտավոր է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն իրականացնել կառուցողական պայմաններում և խուսափել ՀԳՀԾ-ի հաջող իրականացումը հակակշռի տակ տանող ցանկացած քայլից:
ԻԻՀ-ի նախագահին տված իր հանձնարարարություններից մեկում, իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը կարևորել էր ՀԳՀԾ-ի իրականացումը , նշելով, որ ծրագրի իրագործվելուց հետո, բանակցություններին մասնակից երկրներից մեկի կողմից ահաբեկչության ու մարդու իրավունքների վերաբերյալ կրկնվող հարցերի և այլ պատճառաբանությամբ ծրագրի խոչընդոտումը, խախտում է համարվելու: Այդ շրջանակում, ԱՄՆ Սենատի քայլին զուգահեռ, Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովը , տարբեր ոլորտներում համարժեք քայլ է դրել օրակարգում, որոնք մոտ ապագայում վավերացվելու են խորհրդարանի դռնաբց նիստերում:
Ավելի վաղ, ԻԻՀ ԱԳ նախարարությունը ևս հակադարձելով հակաիրականական շրջափակումներին, ընդհանուր հաշվով ամերիկացի 23 ֆիզիկական անձանց ու ընկերությունները զետեղել էր ԱՄՆ-ի դեմ Իրանի շրջափակումների ցուցակում: Հիշյալ անձինք ու ընկերությունները դեր են ունեցել տարածաշրջանում ու աշխարհում ահաբեկչության տարածման, նաև օկուպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները սատարելու գործում:
ՀԳՀԾ-ի հարցում, թեև ԱՄՆ-ը թղթի վրա ընդունել է միջուկային համաձայնությունը, սակայն գործնականում խախտել է այն: ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունն ու պատասխանատվությունը , նեղ դրության մեջ դրել ԱՄՆ-ին , իսկ Թրամփի կառավարությունը հարկադրաբար երկարաձգեց հակաիրանական տնտեսական շրջափակումների կասեցումը: Ամեն դեպքում, Թրամփի կառավարությունը և նրա հետ քայլ պահող այլ կառույցները, ՀԳՀԾ-ն հակակշռի տակ առնելու նպատակով, սկսեցին հակաիրանական տրամադրություն տարածել : Այդ շրջանակում իրականացվեց նաև Սենատում հակաիրանական շրջափակումների համապարփակ նախագծի ընդունումը:
Սենատի նախագծի շրջանակում այսպես կոչված ահաբեկչությանը հովանավորելու անվան ներքո ՝ Իրանի իսլամական հեղափոխության Պահակազորին թիրախավորումը , վկայում է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամական քաղաքականության մասին: Իրանն այն դեպքում է մեղադրվում ահաբեկչությանն աջակցելու մեջ, երբ ինքը համարվում է ԱՄՆ-ի, Իսրայելի և Արաբիայի կողմից հովանավորվող այդ նենգ երևույթի զոհերից մեկը: Իրանի ապակայունացնող քայլերի դեմ պայքարի մասին օրենքն այն դեպքում է ընդունվում ԱՄՆ Սենատում, երբ ԻԼԻՊ-ի նման ահաբեկչական խմբերը հենց ԱՄՆ-ի կանաչ լույսով են ստեղծվել և բռնապետական ռեժիմներին ու ահաբեկչությանն աջակցելու ԱՄՆ-ի քաղաքականությունն է տարածաշրջանն ապակայունացնող գլխավոր գործոնը : Արաբիան ունենալով ԱՄՆ-օ պաշտպանության զենքն , ամեն օր տասնյակ ամնեց եմենցիների զոհվելու պատճառ է դառնում: Բացի դրանից, տարածաշրջանում և աշխարհում ահաբեկչության տարածման գլխավոր գործոընը ՝ վահաբիականության գաղափարախոսությունն է: