Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը կրկին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Իրանի դեմ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i64872-Սաուդյան_Արաբիայի_արտգործնախարարը_կրկին_անհիմն_մեղադրանքներ_է_հնչեցրել_Իրանի_դեմ
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը կրկին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Իրանի դեմ` ահաբեկչությանը հովանավորման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 17, 2017 13:14 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը կրկին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Իրանի դեմ

Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը կրկին անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Իրանի դեմ` ահաբեկչությանը հովանավորման կապակցությամբ:

Ուրբաթ օրը Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ Լոնդոնում ունեցած հանդիպումից հետո Ալ-Հադաս հեռուստակայանին տված հարցազրույցի  ժամանակ Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջոբայրն հայտարարել է.-«Իրանի քայլերը տարածաշրջանում միշտ էլ մտահոգում են Արաբիային»:

Այն պայմաններում երբ Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը խիստ զբաղված է ահաբեկչական գործողություններում  այդ երկրի պաշտոնատարների դերակատարությունը կոծկելու հարցով, այս անգամ Լոնդոնում փորձեց Իրանի դեմ հայտարարություններ անելով, միջազգային հանրային ուշադրությունը շեղել իրականությունից: Սակայն իրականությունն այն է, որ Սաուդյան Արաբիան աջակցում է ահաբեկիչներին և ահաբեկչության զոհ դարձած ժողովուրդները Ռիադին են ճանաչում 2001 թ. 11 սեպտեմբերյան ահաբեկչական դեպքերի պատասխանատու: 

Սաուդյան Արաբիայի պաշտոնատարները  Իրանի ներկայությունը և Իսլամական հեղափոխության պահակազորի դերակատարությունը տարածաշրջանում   որպես միջամտություն ներկայացնելու փոխարեն պետք է հետադարձ հայացք նետեն իրենց կողմից վերջին տասնամյակում իրականացրած ոճրագործություններին: Ռիադի իշխանությունները առերևույթ ձևացնում են, թե մտահոգված են տարածաշրջանի իրավիճակով, սակայն իրականում նրանց հայտարարությունները հակասում են իրականությանը: Տարածաշրջանի զարգացումները վկայում են, որ Արաբիան աջակցում է Ալ-Քաիդա և ԻԼԻՊ ահաբեկչական խմբերին: Ադել Ալ-Ջոբայրն իր  հայտարարություններով փորձում է խեղաթյուրել իրականությունը: Մյուս կողմից մի տեսակ նմանություն կա  Ադել Ալ-Ջոբայրի և Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաների հայտարարություններում: 

Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար Ավիգդոր Լիբերմանը որոշ ժամանակ առաջ Մյունխենի անվտանգության համագումարի ընթացքում Իրանին մեղադրել էր Միջին Արևելքի տարածաշրջանում լարվածություն առաջացնելու մեջ: Նա ասել էր.-«Իրանն աջակցում է ահաբեկիչներին աշխարհում»:

Իհարկե Իրանի միջուկային բանակցությունների ընթացքում և դրանից հետո Սաուդյան Արաբիայի պաշտոնյաների կողմից բարձրացրած սկանդալները համընկնում են Սիոնիստական ռեժիմի շահերի հետ:

Բացահայտված որոշ փաստաթղթեր ցույց են տալիս, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարները նույն ձևն են  կիրառում նաև Սիրիայի հարցով: 

Ադել-Ալջոբայրի  հայտարարությունները նույն անհիմն մեղադրանքների կրկնությունն են , որ օրերս Սպիտակ տան պաշտոնատարներն ու Դոնալդ Թրամփը փորձում են օգտագործել իրենց տարածաշրջանայաին սխալ քաղաքականությունները բացատրելու համար: Ռուսաստանի Միջազգային հարցերով փորձագետ Պիտեր Լեվովն ասել է.-«Արաբիան շուտով կհասկանա, որ ԱՄՆ-ից գնած միլիրդավոր դոլար արժողությամբ արդիական սպառազինությունը չի կարող Ռիադի օգնել` հասնելու հաղթանակի: Սաուդյան Արաբաիան մի պատերազմ է հրահրել, որում չկա ռազմական հաղթանակ, մինչդեռ նավթի գնի անկումը  մեծ ճնշում է ավելացնում այդ երկրի տնտեսության վրա , որի արդյունքում Ալե Սաուդի ռեժիմին մեծ պարտություն է  սպասվում»:

Ռուս քաղաքական փորձագետի կարծիքով, Եմենի պատերազմը վկայում է, որ Սաուդյան Արաբիան առանց ԱՄՆ-ի հովանավորության անկարող է դերակատարություն ունենալ Միջին Արևելքի տարածաշրջանում: 

Հետևաբար, քանի դեռ Ռիադը չփորձի փոփոխության ենթարկել Իրանի, Իրաքի, Սիրիայի և Եմենի նկատմամաբ որդեգրած իր արտաքին քաղաքականությունը, ոչ մի հաջողություն չի կարող արձանագրել միջազգային ասպարեզում: