Ի՞նչ նպատակներ ունի Հայաստանը Իրաքի Քուրդստանում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i64968-Ի_նչ_նպատակներ_ունի_Հայաստանը_Իրաքի_Քուրդստանում
Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է՝ Իրաքի Քուրդստանի շրջանի Արբիլում հյուպատոսություն հիմնելու և հարաբերությունների ընդլայնման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2017 14:22 Asia/Tehran
  • Ի՞նչ նպատակներ ունի Հայաստանը Իրաքի Քուրդստանում

Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է՝ Իրաքի Քուրդստանի շրջանի Արբիլում հյուպատոսություն հիմնելու և հարաբերությունների ընդլայնման մասին:

ՀՀ ԱԳՆ-ի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանն ասել է .«Հաշվի առնելով տարածաշրջանի զարգացումները, հույժ նշանակալի է Արբիլում Հայաստանի հյուպատոսություն բացելու նախաձեռնությունը»:

«Իրաքի Քուրդստանի ինքնավար վարչակազմը Հայաստանին դիտում է որպես տարածաշրջանային գործընկեր և հյուպատոսարանի բացումը նշանակալի է նաև տնտեսական առումով».ասել է Վահրամ Պետրոսյանը:

«Կողմերը նաև հետաքրքրված են ուսումնական ու գյուղատնտեսական ոլորտներում համագործակցություններով, իսկ քրդերը ցանկանում են ուսանել Հայաստանում»․ հավելել է նա:

Չնայած ավելի վաղ, տարածաշրջանի ԶԼՄ-ները բազմաթիվ անգամներ տեղեկացրել են, որ Երևանի կառավարությունը քրդերին հատկապես Թուրքիայի քրդերին բնակեցնում է Լեռնային Ղարաբաղի տարածքում, սակայն փորձագետների կարծիքով Երևանի կառավարության կողմից  Արբիլում Հայաստանի հյուպատոսարան բացելու նախաձեռնությունը հապճեպ քայլ են համարում: 

Չնայած Հայաստանի կառավարության զգուշավոր քայլերին, Արբիլում Հայաստանի հյուպատոսարան բացելու նախաձեռնությունը մտածելու տեղիք է տալիս: Հատկապես, երբ նկատի առնենք, որ Իրաքի Քուրդստանի անկախության մասին անցկացվող հանրաքվեի շեմին Հայաստանի և Իրաքի Քուրդստանի քաղաքական և դիվանագիտական հարաբերությունների ընդլայնման մասին արված հայտարարությունը կարող է հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Իրականում Հայաստանը Բաղդադի կառավարության հետ հարաբերություն ունենալու փոխարեն փորձում է Իրաքի Քուրդստանի ինքնավար վարչակազմի հետ համագործակցել:

Փորձագետների կարծիքով Արբիլում հյուպատոսարան բացելու  Հայաստանի նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ Երևանի կառավարությունը փորձում է ավելի մեծ դերակատարություն ունենալ Իրաքի Քուրդստանի տարածքում: 

Իրականում այդ դերակատարությունը ավելի կմեծանա այն բանից հետո, երբ սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրտստանում տեղի կունենա անկախության հանրաքվեն: Անկասկած Իրաքի Քուրդստանի հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ Հայաստանի կողմից որդեգրված քաղաքականությունը մի կողմից համընկնում է Երևանի կառավարության տարածաշրջանային քաղաքականություններին, իսկ մյուս կողմից հակասում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին:  

Չնայած ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ ողջունում են Իրաքի Քուրդստանի անկախացումը, սակայն այդ քայլի դեմ են Թուրքիան և Ադրբեջանը: Հաշվի առնելով Թուրքիայի բանակի և այդ երկրի քրդերի միջև ընթացող պատերազմը և այդ երկրում բնակվող 26 միլիոն քրդերին, Թուրքիան տարածաշրջանի առաջին երկիրն է, որին սպառնում է մասնատման վտանգը: 

Հետևաբար Իրաքի Քուրդստանի ինքնավար վարչակազմի հարաբերությունների ընդլայնումն այլ երկրների և հատկապես Հայաստանի հետ խիստ մտահոգում է Թուրքիային, որը խիստ դեմ է Իրաքի Քուրդստանի  անկախ գոյությանն իր սահմանների մոտ: 

Ամփոփելով նշենք, որ  Արբիլում Հայաստանի հյուպատոսություն բացելու նախաձեռնությունը առաջիկա օրերին կարժանանա տարածաշրջանի երկրների և հատկապես Թուրքիայի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների խիստ հակազդեցությանը: