Ի՞նչ նպատակներ ունի Հայաստանը Իրաքի Քուրդստանում
Հայաստանի կառավարությունը տեղեկացրել է՝ Իրաքի Քուրդստանի շրջանի Արբիլում հյուպատոսություն հիմնելու և հարաբերությունների ընդլայնման մասին:
ՀՀ ԱԳՆ-ի հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանն ասել է .«Հաշվի առնելով տարածաշրջանի զարգացումները, հույժ նշանակալի է Արբիլում Հայաստանի հյուպատոսություն բացելու նախաձեռնությունը»:
«Իրաքի Քուրդստանի ինքնավար վարչակազմը Հայաստանին դիտում է որպես տարածաշրջանային գործընկեր և հյուպատոսարանի բացումը նշանակալի է նաև տնտեսական առումով».ասել է Վահրամ Պետրոսյանը:
«Կողմերը նաև հետաքրքրված են ուսումնական ու գյուղատնտեսական ոլորտներում համագործակցություններով, իսկ քրդերը ցանկանում են ուսանել Հայաստանում»․ հավելել է նա:
Չնայած ավելի վաղ, տարածաշրջանի ԶԼՄ-ները բազմաթիվ անգամներ տեղեկացրել են, որ Երևանի կառավարությունը քրդերին հատկապես Թուրքիայի քրդերին բնակեցնում է Լեռնային Ղարաբաղի տարածքում, սակայն փորձագետների կարծիքով Երևանի կառավարության կողմից Արբիլում Հայաստանի հյուպատոսարան բացելու նախաձեռնությունը հապճեպ քայլ են համարում:
Չնայած Հայաստանի կառավարության զգուշավոր քայլերին, Արբիլում Հայաստանի հյուպատոսարան բացելու նախաձեռնությունը մտածելու տեղիք է տալիս: Հատկապես, երբ նկատի առնենք, որ Իրաքի Քուրդստանի անկախության մասին անցկացվող հանրաքվեի շեմին Հայաստանի և Իրաքի Քուրդստանի քաղաքական և դիվանագիտական հարաբերությունների ընդլայնման մասին արված հայտարարությունը կարող է հետևանքներ ունենալ Հայաստանի համար: Իրականում Հայաստանը Բաղդադի կառավարության հետ հարաբերություն ունենալու փոխարեն փորձում է Իրաքի Քուրդստանի ինքնավար վարչակազմի հետ համագործակցել:
Փորձագետների կարծիքով Արբիլում հյուպատոսարան բացելու Հայաստանի նախաձեռնությունը վկայում է այն մասին, որ Երևանի կառավարությունը փորձում է ավելի մեծ դերակատարություն ունենալ Իրաքի Քուրդստանի տարածքում:
Իրականում այդ դերակատարությունը ավելի կմեծանա այն բանից հետո, երբ սեպտեմբերի 25-ին Իրաքի Քուրտստանում տեղի կունենա անկախության հանրաքվեն: Անկասկած Իրաքի Քուրդստանի հետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ Հայաստանի կողմից որդեգրված քաղաքականությունը մի կողմից համընկնում է Երևանի կառավարության տարածաշրջանային քաղաքականություններին, իսկ մյուս կողմից հակասում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերին:
Չնայած ԱՄՆ-ը և եվրոպական որոշ երկրներ ողջունում են Իրաքի Քուրդստանի անկախացումը, սակայն այդ քայլի դեմ են Թուրքիան և Ադրբեջանը: Հաշվի առնելով Թուրքիայի բանակի և այդ երկրի քրդերի միջև ընթացող պատերազմը և այդ երկրում բնակվող 26 միլիոն քրդերին, Թուրքիան տարածաշրջանի առաջին երկիրն է, որին սպառնում է մասնատման վտանգը:
Հետևաբար Իրաքի Քուրդստանի ինքնավար վարչակազմի հարաբերությունների ընդլայնումն այլ երկրների և հատկապես Հայաստանի հետ խիստ մտահոգում է Թուրքիային, որը խիստ դեմ է Իրաքի Քուրդստանի անկախ գոյությանն իր սահմանների մոտ:
Ամփոփելով նշենք, որ Արբիլում Հայաստանի հյուպատոսություն բացելու նախաձեռնությունը առաջիկա օրերին կարժանանա տարածաշրջանի երկրների և հատկապես Թուրքիայի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների խիստ հակազդեցությանը: