Մեկնարկել են BREXIT-ի շուրջ բանակցությունները
Երկուշաբթի օրը՝ հունիսի 19-ին Բրյուսելում մեկնարկել են ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունները: Առաջիկա երկու տարիներին բանակցություններ են ընթանալու Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեի և Բրիտանիայում ԵՄ հարցերով նախարար Դեյվիդ Դեյվիսի միջև:
Եվրամիության գլխավոր բանագնաց Միշել Բառնիեն ասել է․«Գլխավոր նպատակն է վերջ դնել ԵՄ-ի կազմից Բրիտանիայի դուրս գալու հետևանքով ստեղծված անկայունությանը»: Բանակցությունները մեկնարկում են այնպիսի հանգամանքներում, երբ հունիսի 8-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, պարտվել է վարչապետ Թերեզա Մեյի գլխավորած կուսակցությունը: Սոցհարցումների արդյունքում Լեյբորիստական ընդդիմադիր և Պահպանողական կուսակցության միջև կրկնակի անջրպետի առկայության պատճառով էր, որ Բրիտանիայի պահպանողական վարչապետը համաձայնեց վաղաժամկետ ընտրություններ անցկացնել ՝ BREXIT-ի բանակցությունների գործընթացում իր և իր կառավարության դիրքերն ամրապնդելու նպատակով: Մեյը հունիսի 8-ի ընտրությունները վերածեց ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու եղանակի շուրջ հանրաքվեի: Պահպանողականները կողմ են միությունից կոշտ միջոցներով հեռացմանը: Այդպիսով, նրանք խիստ դիրքորոշում են ընդունում Եվրամիության նկատմամբ և պահանջում են միաժամանակ բանակցություններ անցկացնել ԵՄ-ի հետ BREXIT-ի գործընթացն ավարտվելուց հետո: Հաշվի առնելով միությունից Բրիտանիայի արտոնություն կորզելու նկատմամբ ԵՄ-ի խիստ դիրքորոշումը, BREXIT-ն անորոշ հեռանկար էր խոստանում:
Մինչև 2019 թվականի մարտ ամիսը պետք է ավարտվեն BREXIT-ի բանակցությունները: Խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անակնկալի բերեցին վարչապետ Մեյին: Պահպանողական կուսակցությունը ոչ միայն չկարողացավ ավելի մեծ թվով տեղեր գրավել 2012 թվականի ընտրությունների համեմատությամբ, այլև զրկվեց կուսակցության 12 աթոռներից: Թեև կուսակցությունը շահեց մեծամասնական ձայները, սակայն չկարողացավ պահպանել կառավարության ձևավորման համար անհրաժեշտ տեղերի թվաքանակը:
Բրիտանիայի վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների մեջ պարտվողը վարչապետ Թերեզա Մեյն էր: Նա այդ կարևոր խաղում պարտվեց Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերմի Քուրբինին, ում հաջողվեց երիտասարդներին ընտրատեղամասեր բերելով, խորհրդարանում կուսակցությանը բաժին հասնող աթոռների թիվը բարձրացնել՝ հասցնելով 30-ի: Մյուս կողմից, Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդը զրկվեց ժողովրդականությունից ու կուսակցությունում իր զբաղեցրած դիրքից:
Մեյը հունիսի 8-ի ընտրությունները վերածեց ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու եղանակի շուրջ հանրաքվեի, իսկ դա ՝ մեծ ռիսկ էր նրա համար: Բրիտանիայի ժողովուրդը Պահպանողական կուսակցությունից երես թեքելով, դեմ քվեարկեց Եվրամիությունից կոշտ միջոցներով դուրս գալու եղանակին: Թեև Մեյը շարունակելու է աշխատել այդ պաշտոնում, սակայն ինչպես իր կուսակից և երկրի ֆինանսների նախկին նախարար Ջորջ Ազբորնն է ասել, նա «քայլող դիակ» է, որին ուղղված են բազմաթիվ մարտահրավերներ:
Եվրամիության օրենքների համաձայն՝ BREXIT-ի բանակցությունների առաջին փուլում, որը տևելու է մինչև ընթացիկ տարվա ավարտը, միայն քննարկվելու է Եվրամիությունից դուրս գալու հարցը: Օրակարգում չկա Լոնդոն-Բրյուսել առաջիկա հարաբերությունների մասին բրիտանացիների պահանջների քննարկումը:
Բանակցություններում արծարծվելու է նաև ներկայումս Բրիտանիայում ապրող ու աշխատող Եվրամիության շուրջ երեք միլիոն քաղաքացիների, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրներում բնակվող շուրջ մեկ միլիոն բրիտանացիների իրավունքների հարցը: BREXIT-ի բանակցությունների նախնական հարցերից մեկն է Եվրամիությանը Բրիտանիայի կողմից վճարվող պարտքը: BREXIT-ի բանակցությունները բարդ, դժվարին ու խնդիրներով լի մրցավազքի մեկնակետն է: