Հայաստանում մեծ բարեփոխումներ իրականացնելու նախագիծը կներկայացվի խորհրդարանին
Հայաստանի վարչապետի գրասենյակը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ երկրում մեծ բարեփոխումներ անցկացնելու նախագիծը շուտով կներկայացվի խորհրդարանին:
Նախագիծը նպատակ ունի 2017-2022 թթ.-ին Հայաստանում տնտեսական մեծ բարեփոխումներ իրականացնել: Այն հունիսի 19-ին վավերացվել է ՀՀ կառավարության կաբինետի կողմից: Նախագիծը բաղկացած է չորս մասից, որոնք են՝ բարեփոխումների անցկացումը վարչակառավարական և իրավական, արտաքին քաղաքականության և պաշտպանական, տնտեսական և հասարակական ոլորտներում :
Հայաստանում մեծ բարեփոխումներ իրականացնելու նախագիծը պատրաստվել է վերջին 9 ամիսների ընթացքում տնտեսական դժվարությունների մասին անցկացված հետազոտությունների հիման վրա և դրա նպատակն է զարգացնել երկրի տնտեսությունը:
Նկատի առնելով Հայաստանում ՀՆԱ-ի ցածր մակարդակը և տնտեսական դանդաղ աճը, այդ նախագիծը պատրաստվել է վերոնշյալ խնդիրները կարգավորելու նպատակով: Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը 2013-1015 թթ. շուրջ 3 տոկոս է եղել և 2013 թվականից մինչև 2017 թ.-ը ՀՆԱ-ն 23 միլիարդ դոլարից բարձրացել է 25 միլիարդ դոլարի:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ասել է.-«Մինչև 2040 թ.-ը այդ երկրի տնտեսական աճը պետք է հասնի 5 տոկոսի»:
Հայաստանի խորհրդարանը մեկ այլ, հնգամյա նախագիծ է ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարի, հարկերի բարեկարգման և աշխատատեղեր ստեղծելու նպատակով:
Ավելի վաղ, Հայաստանի վարաչապետ Կարեն Կարապետյանն ընդգծել էր, որ նախագիծը պատրաստվել է տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, աշխատավարձերի ավելացման, արտածումների և ներմուծումների ավելացման և հարկային օրենքների կարգավորման նպատակով:
Արժույթի միջազգային հիմնադարամը ողջունել է Հայաստանում անցկացվող բարեփոխումների ծրագիրը և հայտարարել է , որ կառավարությունը քայլում է տնտեսական զարգացման հասանելիության ծրագրի ուղղությամբ:
Արժույթի միջազգային հիմնադարամի պաշտոնատար Հոսեյն Սամիին ասել է.-«Մենք ողջունում ենք տնտեսական զարգացման և նոր աշխատատեղեր ստեղծելու և ներդրումներ ներգրավելու ուղղությամբ Հայաստանի կառավարության ջանքերը»:
Հայաստանի տնտեսությունը փոքր է և վերջին տարիների ընթացքում այդ երկրիը միայն 3 միլիարդ դոլար արժողությամբ ներմուծում և 1 միլիարդ դոլար արտահանում է արձանագրել: Նկատի առնելով որ Հայաստանն ունի ոչ նավթային տնտեսություն, հետևաբար աշխատատեղեր ստեղծելու և հարկային համակարգի ոլորտում անցկացվող բարեփոխումները կարող են օգնել Հայաստանի տնտեսության զարգացմանը:
Հայստանը նույնպես պետք է փորձի Լեռնայաին Ղարաբաղի հակամարտությունը կարգավորել Ադրբեջանի հետ որպեսզի կարողանա արտասահմանյան ներդրումներ ներգրավելու համար անվտանգ պայմաններ ստեղծել երկրում:
Հայ պաշտոնյաների տեսակետից, տնտեսական 5 տոկոս աճի հասնելու հեռանկարը ցույց է տալիս, որ նրանք իրատեսական և գործնական ծրագիր են մշակել այդ երկրում բարեփոխումներ անցկացնելու ուղղությամբ: Այս նպատակի իրագործումը նաև կարող է օգնել տարածաշրջանում համագործակցությունների ավելացմանն ու սահմանային լարվածությունների կրճատմանը: