Մեծարգո առաջնորդի հայեցակետը. Իրաքում ամերիկացիների գոևրծելակերպը վստահելի չէ
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i65186-Մեծարգո_առաջնորդի_հայեցակետը._Իրաքում_ամերիկացիների_գոևրծելակերպը_վստահելի_չէ
Թեհրան կատարած այցի շրջանակում, Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին երեքշաբթի օրը հանդիպումներ է ունեցել հեղափոխության մեծահարգ առաջնորդի և ԻԻՀ նախագահի հետ: Հանդիպումներում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանի կարևոր իրադարձությունները և ահաբեկչության դեմ պայքարի հարցը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 21, 2017 08:16 Asia/Tehran
  • Մեծարգո առաջնորդի հայեցակետը. Իրաքում ամերիկացիների գոևրծելակերպը վստահելի չէ

Թեհրան կատարած այցի շրջանակում, Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին երեքշաբթի օրը հանդիպումներ է ունեցել հեղափոխության մեծահարգ առաջնորդի և ԻԻՀ նախագահի հետ: Հանդիպումներում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանի կարևոր իրադարձությունները և ահաբեկչության դեմ պայքարի հարցը:

Իրաքի վարչապետի հետ հանդիպմանը, Նորին Վսեմություն առաջնորդ ՝ Այաթոլլահ Խամենեին նշել է.«Ոչ մի դեպքում չվստահեք ամերիկացիներին, քանզի նրանք առիթ են փնտրում հարվածելու համար»:

2003 թվականին Իրաքի գրավումը , ապա այդ երկրի նկատմամբ ԱՄՆ-ի որդեգրած քաղաքականությունը, բերել են այն համոզման, որ Ամերիկան վստահելի երկիր չէ: Վաշինգտոնը բոլոր դեպքերում հետևում է իր իմպերիալիստական շահերին: Իրաքի տարածքային ամբողջականության հարցում ԱՄՆ-ի դիրքորոշումը, ահաբեկչության դեմ պայքարի հարցում Սպիտակ տան երկակի քաղաքականությունը, Իրաքի քաղաքական միասնությանը հարվածելու նպատակով այդ երկրում որոշակի խմբերին  աջակցումը, բոլորն ընդգրկվում են Իրաքի նկատմամբ ԱՄՆ-ի կիրառած քաղաքականություններում:

«Ալ-Հաշդ Ալ-Շաաբի» ժողովրդական ուժերին ԱՄՆ-ի ընդդիմությունը վկայում է Իրաքի հետ այդ երկրի թշնամության մասին:«Ալ-Հաշդ Ալ-Շաաբի»-ն ստեղծվեց 2014 թվականին, երբ ԻԼԻՊ-ականները մոտենում էին Բաղդադի դարպասներին և այսօր Իրաքի ժողովրդական ուժայինների որոշիչ դերակատարության , նաև իրաքցիների միասնության ու ինքնավստահության շնորհիվ, ԻԼԻՊ-ը Մոսուլի արևմուտքում արդեն շունչն է փչում:

Իրաքի ժողովրդական ուժերը, որն այսօր դարձել է պաշտոնական կառույց, իշխանության կարևոր բաղադրիչն է համարվում ՝ ամրապնդելով Իրաքի հզորությունը: Իրաքի բանակի կողքին, այդ ուժերը դերակատար են երկրի սահմաններում և Սիրիայում ԻԼԻՊ-ին լուրջ հարվածներ են հասցրել : Սա իհարկե ցանկալի չէ ամերիկացիների համար , ուստի նրանք մշտապես թշնամական դիրքորոշում են ունեցել Իրաքի ժողովրդական ուժերի նկատմամբ:

«Ալ-Հաշդ Ալ-Շաաբի» ուժերի դեմ ԱՄՆ-ի դիրքորոշումը վկայում է ամերիկացիների նենգության մասին, որոնք չեն հանդուրժում ԻԼԻՊ-ի դեմ պայքարի դաշտում ազդեցիկ ու արդյունավետ քայլերը: Այս քաղաքականությունը վկայում է ահաբեկչության հարցում ամերիկացիների որդեգրած երկստանդատ քաղաքականության մասին: Այդ շրջանակում, Իրաքի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, գերապատիվ առաջնորդը   նշել է, որ ԻԼԻՊ-ի դեմ ամերիկացիների դիրքորոշումն իրական բնույթ չի կրում: Մեծարգո առաջնորդն ասել է .«Ամերիկացիները և տարածաշրջանում նրանց հետևող որոշ երկրներ, չեն ձգտում ԻԼԻՊ-ի ոչնչացմանը, քանզի այդ խմբնավորումը ստեղծվել է նրաց ֆիանանսական աջակցությամբ: ԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրաքը մնա ԻԼԻՊ-ականների ձեռքում և իրենց հսկողության ներքո»:

«Ալ-Հաշդ Ալ-Շաաբի»-ն իրաքցիների էության թարգմանությունն է , որի մեջ ընդգրկվում են շիաները, սուննիները և այլ խմբեր: Այս պումբը գործում է Իրաքի անկախատեսնչության շրջանակում: «Ալ-Հաշդ Ալ-Շաաբի» խմբի փորձը ԻԼԻՊ-ի ոչնչացումից հետո Իրաքում «կայուն անվտանգության» երաշխիքն է  : Ամերիկացիները տարբեր պատճառաբանություններով փորձում են ԻԼԻՊ-ի կործանումից հետո ևս  շարունակել իրենց ներկայությունն Իրաքում: Այս հարցի նկատմամբ զգոնությունը նույնքան կարևոր է, որան ԻԼԻՊ-ի դեմ մղվող ներկա  պայքարը: Իսլամական հեղափոխության գերապատիվ առաջնորդի մեկնաբանությամբ, պետք է զգոն լինել ամերիկացիների հանդեպ և ոչ մի գնով չվստահել նրանց : Քանզի ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները դեմ են  Իրաքի անկախությանը, էությանն ու միասնականությանը: