Ադրբեջանցի պաշտոնյաները շարունակում են քննադատել Մինսկի խմբին
Ադրբեջանի Հանրապետության պաշտոնատարները շարունակում են քննադատել ԵԱՀԿ Մինսկի խմբին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում անկարողության կապակցությամբ:
Ադրբեջանի Խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Սամադ Սեյեդովն ասել է.-«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հաղորդագրությունը ոչ մի տարբերություն չունի անցյալում հրապարակած հաղորդագրություններից և տարածաշրջան կատարած նրանց այցը ապարդյուն է անցել»:
Սա առաջին անգամ չէ, որ Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնատարները նման հայտարարությամբ են հանդես գալիս և քննադատում են Մինսկի խմբի գործուներությունը: Ավելի վաղ Բաքվի պաշտոնատարները որոշակի քննադատություններ էին հնչեցրել Մինսկի խմբի հասցեին:
Վերջին անգամ Արդբեջանի վարչապետի տեղակալ Ալի Ահմեդովն ասել էր.-«Նրանց այցը Լեռնայաին Ղարաբաղի հակամարտության գոտի սրանով չի ավարտվում, իսկ ԵԱՀԿ-ի միջնորդական առաքելությունը հակամարտության կարգավորման խնդիրն է»:
Ադրբեջանցի այդ պաշտոնյան հստակեցրել է.-«Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը ապարդյուն է անցել և դա վկայում է այդ խմբի թուլության մասին»:
Անդրադառնալով Մինսկի խմբի կողմից հրապարակված հերթական հաղորդագրություններին Ահմեդովն ընդգծել է.-«Այդ հաղորդագրությունները չեն կարողացել մինչ այժմ օգնել Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների կարգավորմանը և Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման հարցում առաջընթաց չի արձանագրվել»:
Չնայած նման քննադատությունների հնչեցմանը հարց է առաջանում թէ ինչու են Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները ցանկանում շարունակել համագործակցությունը Մինսկի խմբի համանախագահների հետ: Իրականում Բաքվի կառավարության պաշտոնյաները հովանավորում են ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ Մինսկի խմբի միջնորդական գործունեությունը:
Փորձագետների կարծիքով Բաքվի կառավարության երկակի դիրքորոշումը բնութագրվում է այդ կառավարության կախվածությունն օտար պետություններից:
Սամադ Սեյեդովն ընդգծել է.-«ԵԱՀԿ ներկայացուցիչները գիտեն իրականությունը, սակայն խուսափում են այն հայտարարել և հարցի կարգավորման ուղղությամբ երկակի քաղականություն են վարում»:
Սեյեդովի հայտարարությունները վկայում են այն մասին, որ արևմտյան երկրների պաշտոնատարները Հայաստանին օգնելու նպատակով փորձում են երկարաձգել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:
Չնայած Բաքվի կառավարության կողմից Մինսկի խմբի դեմ հնչեցրած քննադատություններին հարց է առաջանում թէ ինչու Իլհամ Ալիևի կառավարության պաշտոնյաները այդ երկրի պահանջները իրականացնելու նպատակով դեռ շարունակում են համագործակցել Մինսկի խմբի համանախագահների հետ: