Արաբիայում իրականացված փափուկ հեղաշրջումը ոգևորել է ԱՄՆ-ին ու Իսրայելին
Սաուդյան Արաբիայի ներքին իրադարձությունները գտնվում են փափուկ հեղաշրջման հակակշռի տակ: Փափուկ հեղաշրջումն իրականացել է Արաբիայի թագավորի կողմից: Միապետը նպատակ ունի ամբողջությամբ տիրանալ իշխանությանը: Ներքին հակազդեցությունները վկայում են այդ երկրի քաղաքական դաշտում առկա աճող լարվածության մասին: Այս շրջանակում է գնահատվում նոր գահաժառանգ արքայազնի հետ ուխտակցության արարողության ընթացքում առաջացած լարվածությունը:
Սաուդյան Արաբիայի ներքին իրադարձությունների կապակցությամբ արտերկրյա արձագանքները վկայում են ԱՄՆ-ի ու Իսրայելի ոգևորվածության մասին: Վերջիններս շատ գոհ են իրականացված փոփոխություններից, ինչը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն և Իսրայելը կանգնած են Արաբիայի իրադարձությունների հետևում:Նրանք մտադիր են տարածաշրջանում Արաբիային ուղղորդել դեպի միլիտարիստական ու աղանդավորական նպատակներ:
Նման միջավայրում Մալեք Սալմանը արագ ձեռնարկեց Արաբիայի նոր գահաժառանգ արքայազնի հետ ուխտակցության արարողությունը ,որպեսզի նպաստի այդ երկրի քաղաքական դաշտում իրականացրած փոփոխությունների կայունացմանը: Եվ իհարկե այդպիսով լռեցնի ցանկացած անհամաձայնություն: Մալեք Սալմանի այդ հապճեպ քայլը վկայում է իր մոնոպոլիզացված որոշումների պատճառով ներքին անհամաձայնությունների կապակցությամբ նրա մտահոգության մասին: Արաբիայի թագավորի այդ քայլը փաստորեն հանգեցրել է քաղաքական դաշտում առկա լարվածությունների սրմանը:
Այս շրջանակում Արաբիայի նոր գահաժառանգ արքայազն՝ Մոհամմեդ Բեն Սալմանի հետ ուխտակցության արարողությունը բողոքի ալիք է բարձրացրել սաուդյան արքայազների մոտ: Չորեքշաբթի երեկոյան Ալ-Արաբիա և Ալ-Ախբարիա հեռուստակայանները ուղիղ եթեր տվեցին այդ արարողությունը,որի ընթացքում սաուդյան արքայազներից մեկը երբ կանգնեց նոր գահաժառանգ՝ Մոհամմեդ Բեն Սալմանի առջև խստորեն բողոքեց նրա դեմ: Մոհամմեդ Բեն Սալմանի թիկնապահները անմիջապես ուժով բողոքող արքայազնին հեռացրին այդ վայրից:
ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների կողմից Արաբիայի իրադարձություններին ցուցաբերվող ընդառաջումը վկայում է այն մասին ,որ այդ փոփոխություններն իրականացել են նրանց ընչաքաղցությունների ու նկրտումների շրջանակում: Այն ինչ պարզ է, ամերիկացի պաշտոնյաները մտահոգ են Արաբիայի հետ կնքած տնտեսական խոշոր գործարքի համար ,ուստի եթե Մալեք Սալմանի գերդաստանից մեկը ապագայում ղեկավարի երկիրը ,նրանց մտահոգությունն էլ կփարատվի, քանի որ այդպիսով կպաշտպանվի Մալեք Սալմանի հետ կնքած ԱՄՆ-ի պայմանագիրը:
Դա այն դեպքում ,երբ Մալեք Սալմանը փորձում է իր որդու գահաժառանգ դառնալը ,որպես ԱՄՆ-ի հետ կնքած պայմանագրի երաշխիք ներկայացնել և ԱՄՆ-ի համաձայնությունը շահել Արաբիայում իրականացված փափուկ հեղաշրջման նկատմամբ:
Անցած տարիների ընթացքում Արաբիայի ու Սիոնիստական ռեժիմի միջև գաղտնի կապերը և դրանց ընդլայնվելը մասնավորապես Մալեք Սալմանի օրոք, պատճառ են դարձել ,որ Իսրայելի պաշտոնյաները ևս Արաբիայում իրականացված փոփոխություններն իրենց շահերի շրջանակում գնահատեն: Սիոնիստական ռեժիմի հետախուզության նախարար Իսրայել Կացը Արաբիայի թագավորից ուզել է,որ Նեթանյահուին հրավիրի այցելել Ռիադ: Դա ցույց է տալիս,որ Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաները Արաբիայի վերջին իրադարձությունները լիովին իրենց օգտին են գնահատում ,ինչի համար նրանք պարտական են ԱՄՆ-ի պաշտոնյաներին,քանի որ վերջիններս են նման մթնոլորտ ստեղծել: