Երուսաղեմի համաշխարհային օրվան նվիրված քայլարշավին միլիոնանոց մասնակցության փոխանցած բազմակողմանի պատգամը
Այս տարի ողջ Իրանի տարբեր քաղաքներում Երուսաղեմի համաշխարհային օրվան նվիրված քայլարշավն իրականացվել է Ասիայի արևմտյան իրադարձությունների զգայուն իրավիճակում: Քայլարշավին միլիոնավոր իրանցիների սխրալի ու շքեղ մասնակցությունը բազմակողմանի պատգամ է փոխանցում:
Իսլամական Իրանի ծոմապահ ժողովուրդն ուրբաթ օրը մասնակցել է Երուսաղեմի համաշխարհային օրվան նվիրված քայլարշավին ՝ ի պաշտպանություն Պաղեստինի բռնաճնշված ժողովրդի և մուսուլմանների առաջին աղոթավայր ՝ Ալ-Աղսա մզկիթի: Քայլարշավի մասնակիցների շարքերը տարբեր առումներով մի քանի պարզ պատգամ են փոխանցում: Պաղեստինյան տարածքներն օկուպացնող սիոնիստներն իրանցիներ մոտ մշտապես եղել են ատելի ու նողկալի : Վերջին 70 տարիներին ՝ Իսրայելի կեղծ ռեժիմի հիմնադրման օրվանից ի վեր, պաղեստինցիներին և Դիմադրությանն անթաքույց աջակցությունն ու պաշտպանությունը, եղել են ԻԻՀ կառավարության ու ժողովրդի օրակարգում: Թեհրանում , Երուսաղեմի համաշխարհային օրվան նվիրված քայլարշավին առընթեր, ժողովրդի շքեղ մասնակցության փոխանցող պատգամի մասին, Իրանի իսլամական հանրապետության նախագահ ՝ Հասան Ռոհանին ասել է.«Այս օրը ժողովուրդը փոխանցում է Սիոնիստական բռնազավթիչ ռեժիմի նկատմամբ ատելության պատգամը ՝ միաժամանակ պաշտպանելով պատմության մի մեծ ժողովրդի, որը շուրջ յոթ տասնամյակ բռնության է ենթարկվել»:
Պաղեստինի ժողովրդին Իրանի կաչավարության ու ժողովրդի սկզբունքային պաշտպանությունը, թև ու քիկունք է հանդիսացել պաղեստինյան Դիմադրության համար, որը դրսևորվում է Իսրայելի ռեժիմի դեմ Ինթիֆադայի տեսքով: Սիոնիստական ռեժիմի քաղաքականության ու էության բացահայտման հարցում Իրանի որդեգրած քաղաքականությունը, ի չիք է դարձնում տիրակալների ու նրանց արաբ աջակիցների քարոզչությունը, որոնք փորձում են խլել պաղեստինցիների հայրենիքը: Պաղեստինի հարցի կարևորումը համարվում է ԻԻՀ-ի արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունքը:
Երուսաղեմի համաշխարհային օրվա քայլարշավին մասնակցությունը վկայությունն է ԻԻՀ-ի համակարգի հետ ժողովրդի միասնության: Քայլարշավի ընթացքում ցուցադրվել են իրանական մի քանի հրթիռներ, որոնք ժողովրդի կողմից մեծ ընդունլության են արժանացել Հրթիռների վրա գրություններ թողնելով, ժողովուրդը ցույց է տալիս հրթիռային արդյունաբերության օրինականացումը: Հրթիռների ցուցադրումն ունի երկու գլխավոր ասելիք: Առաջինն այն, որ ահաբեկչական սպառնալիքներին պատասխանելու Իրանի հզորությունը ժողովրդական պահանջ է և կարող է ավերիչ լինել: Իսկ երկրորդ պատգամն այն է, որ ժողովրդից բացի, այլոք ԻԻՀ-ի համակարգի համար որոշումներ չի ընդունում:
Ո՞րն է ամերիկացիների համար Իրանի ժողովրդի փոխանցած պատգամը: Դա ՝ Իրանի գործերին ԱՄՆ պետքարտուղարի միջամտողական դիրքորոշմանը տված հստակ պատասխանն էր: Միջազգային օրենքներին հակասող , դատապարտելի ու անընդունելի հայտարարություններում, Ռեքս Թիլերսոնն ասել է.«ԱՄՆ-ը սատարելու է խաղաղ իշխանափոխության գործում Վաշինգտոնին օգնող և Իրանում գտնվող ներքին ուժերին»: ԱՄՆ-ում տարբեր կառավարություններ ունեցել են ԻԻՀ-ի համակարգը կործանելու ընդհանուր նպատակ: Այդ կապակցությամբ, օրեր առաջ , սրբավայրերի պաշտպան և սահմանապահ նահատակների հարազատների հետ հանդիպման ժամանակ, հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին ասել է.«Հեղափոխության հաղթանակից ի վեր, ամերիկացի պետայրերը մշտապես փորձել են փոխել Իրանի իսլամական համակարգը, սակայն նրանք չեն կարող ապտակել Իրանի ժողովրդին: Նրանք ապտակ են ստանալու Իրանի ժողովրդից»:
Երուսաղեմի համաշխարհային օրվան նվիրված քայլարշավին, իսլամական Իրանի ժողովրդի միլիոնանոց մասնակցությունը, ԱՄՆ-ի կառավարության դեմքին Իրանի ժողովրդի ապտակն էր: Վերջին չորս տասնամյակներին նման ապտակների օրինակները բազմաթիվ են եղել: