Կառուցողական փոխգործակցությունը Իրանի և Արևմուտքի միջուկային համաձայնության հաջողության երաշխիքն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i65448-Կառուցողական_փոխգործակցությունը_Իրանի_և_Արևմուտքի_միջուկային_համաձայնության_հաջողության_երաշխիքն_է
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին «Գարդիան» օրաթերթում հրապարակած հոդվածում գրել է.-«Իրանի և Արևմուտքի միջև կայացած միջուկային համաձայնության հաջողության երաշխիքը կառուցողական համագործակցությունն է, ոչ թէ որոշ երկրների կողմից որդեգրված ապակառուցողական քաղաքանությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2017 08:54 Asia/Tehran
  • Կառուցողական փոխգործակցությունը Իրանի և Արևմուտքի միջուկային համաձայնության հաջողության երաշխիքն է

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին «Գարդիան» օրաթերթում հրապարակած հոդվածում գրել է.-«Իրանի և Արևմուտքի միջև կայացած միջուկային համաձայնության հաջողության երաշխիքը կառուցողական համագործակցությունն է, ոչ թէ որոշ երկրների կողմից որդեգրված ապակառուցողական քաղաքանությունները»:

Սակայն ներկայումս հարց է առաջանում թէ ինչպես կարելի է պահպանել միջուկային համաձայնությունը: 

Սալեհին իր հոդվածում գրել է.-«Ես համոզված եմ որ դժվարությամբ կայացած այդ համաձայնության  վերջնական քննարկումը և խակատագիրը կապված է Արևմուտքի կողմից համաձայնության հանդեպ հավատարմության  ու կառուցողական համագործակցության հետ և որևէ թերացում այդ հարցում  կարող է ամեն ինչը վերադարձնել նախկին վիճակին»:

Անկասկած Իրանը կարևոր քայլեր է ձեռնարկել ՀԳՀԾ-ի շրջագծում Արևմուտքի հետ համագործակցության ուղղությամբ, սակայն ՀԳՀԾ-ից հետո ԱՄՆ-ը նոր խոչընդոտներ է հարուցել ՀԳՀԾ-ի գործադրման շուրջ: 

Զարիֆն ասել է.-«Եթէ մենք հասնենք այն կետին, որ համաձայնությունը որևէ ձեռքբերում չի ունեցել մեզ համար, ապա կարող ենք վերադառնալ միջուկային ծրագրի նախկին կարգավիճակին»:

Զաիֆի համոզմամբ այդ քայլը Իրանի համար ակնթարթային է, սակայն մյուս կողմի համար հետդարձը (snapback) այնքան էլ դյուրին չէ և երկար գործընթաց է պահանջում: 

Զարիֆն ընդգծել է.-«Հետդարձը  չի նշանակում, որ կողմերից յուրաքանչյուրը կարող է չեղարկել ՀԳՀԾ-ը: Պետք է ուշադրություն դարձնել որ snapback-ը մի տեսակ երաշխիք է, որ հնարավորություն է տալիս շարունակել ՀԳՀԾ-ը»:

Սակայն փաստերը վկայում են, որ ԱՄՆ-ը շարունակում է անվստահության մթնոլորտ ստեղծել և խոչընդոտներ է հարուցում ՀԳՀԾ-ի շուրջ:ԱՄՆ-և փորձում է ծրագրավորված ձևով ավելի խստացնել ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքը: Վաշինգտոնը սակայն փորձում է աշխարհին համոզել որ հավատարիմ է ՀԳՀԾ-ին: Ոչ միայն ՀԳՀԾ-ի այլև բոլոր հարցերի շուրջ ԱՄՆ-ը պատրաստ չէ համագործակցության: Վաշինգտոնը փորձում է իր միակողմանի քաղաքականությունը պարտադրել ուրիշներին:  Այդ կապակցությամբ կարող ենք նշել բազում օրինակներ այդ թվում՝ կլիմայական համաձայնությունից ԱՄՆ-ի դուրս գալը մինչը Միջին Արևելքի տարածաշրջանում Իսրայելի միջուկային զենքերի ապասպառազինության դեմ ուղղված քայլերին հակառակվելը:

Աշխարհի շատ երկրներ ԱՄՆ-ի հետ ունեցած հարաբերության համար վնասվել են ԱՄՆ-ի կողմից այլ երկրների դեմ սահմանված շրջափակումներից:

ԱՄՆ-ի կոնգրեսի հանրապետական և դեմոկրատական որոծ ներկայացուցիչներ ՀԳՀԾ-ի համաձայնությունից հետո տասնյակ օրինագծեր են ներկայացրել համաձայնության գործադրման նպատակով: Ամերիկացի օրենսդիրները  փորձում են այնպես մթնոլորտ ստեղծել թե իբր Իրանի հետ հարաբերություններ ստեղծելը կարող է վնասակար լինել ԱՄՆ-ի համար:

Ալի Աքբար Սալեհիի մեկնաբանությամբ.«ՀԳՀԾ-ի հաջողությունը երաշխավորված է կառուցողական համագործակցությամբ և ոչ թէ ապակայունացնող քաղաքականությունների որդեգրմամբ»: