ԱՄՆ սպառնալի է ներկայացնում Իրանի տարածաշրջանային դերակատարությունը
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության պետ ՝ Մայք Փոմփեոն ասել է, որ Իրանը սպառնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը: Փոմփեոն նաև Իրանին ներկայացրել է որպես աշխարհում ահաբեկչության ամենամեծ աջակից երկիրը:
Մինչև իսլամական հեղափոխության հաղթանակն, ԱՄՆ-ն Իրանի հետ ոչ մի խնդիր չուներ, սակայն Իրանում հեղափոխության հաղթանակին հաջորդող տարիներին, փոխվեցին ԱՄՆ-ի տարածաշրջանային հաշվարկումներն ու հավասարությունները:
ԱՄՆ-ին երկու կարևոր գործոն էին մտահոգում: Առաջինն այն էր, որ ԻԻՀ-ի համակարգը ձեռնոց էր նետում իր միջամտողական քաղաքականությանը: Երկրորդ մտահոգիչ հարցը կայանում էր նրանում, որ Իրանն օրինակ էր ծառայում հեղափոխական ժողովուրդների համար և այդպիսով վտանգվում էին տարածաշրջանում բռնապետ իշխանությունները:
ԱՄՆ պետայրերն այսօր փորձում են խոչընդոտել տարածաշրջանում քաղաքական նոր համակարգի ձևավորումը կամ նվազագույնը ՝ տարածաշրջանում ուժերի հավասարության ցանկացած փոփոխություն հաստատվի ԱՄՆ-ի կողմից : Դրա մեկնարկը տրվեց Թրամփի Արաբիա կատարած այցի ժամանակ և հակաիրանական կոալիցիայի քաղաքականության շրջանակում: Արաբիայի տարածաշրջանային վերջին տեղաշարժը ՝ ներքին փոփոխությունների իրականացումը և գահաժառանգի պաշտոնում Մոհամմեդ Բին Նայիֆի փոխարեն Մոհամմեդ Բին Սալմանի նշանակում էր : Կատարի և Արաբիայի միջև տարաձայնությունները, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամների միջև անհամաձայնությունը և սպառնալիքների դիմագրավման գործում Իրանի հզորությունը , բոլորը համարվում են ԱՄՆ-ի և Արաբիայի համար խնդրահարույց ու լուրջ հարցեր:
Ամերիկացի տեսաբան ու քաղաքագետ ՝ Նուամ Չամսկին վերջերս ասել էր.«Ամերիկայի այս քայլը տարիներ շարունակվել է : Այս ընթացքում, Օբամայի օրոք ևս Իրանը համաշխարհային անվտանգության դեմ ուղղված գլխավոր սպառնալիքն էր համարվում : Սա կրկրնվել է բազմաթիվ անգամներ»: Չամսկին նաև հարցրրել է.«Ո՞վ կարող է մտահոգվել կանխարգելիչ քաղաքականությամբ»:
Տարածաշրջանի զարգացումներում հակաիրանական կոալիցիայի ձևավորման ուղղությամբ, ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի և Արաբիայի միջև աշխատանքային բաժանում և համագործակցություն կա: ԱՄՆ-ի հետ 110 միլիարդ դոլարի սպառազինական համաձայնագիր կնքելով, Արաբիան փորձել է մարտահրավեր նետել Իրանի կանխարգելիչ ուժը: Այնուամենայնիվ, Թրամփի օրոք, Սիոնիստական ռեժիմը հետևում է իսլամական Դիմադրության ճակատին թուլացնելու քաղաքականությանը, իսկ ԱՄՆ-ը համարվում է այս հաշվարկված ծրագրի ղեկավար երկիրը:
Այդ կապակցությամբ, ծայրահեղական դեմքեր, ինչպիսիք են ԱՄՆ ԿՀՎ պետ ՝ Մայք Փոմփեոն, Պետքարտուղար ՝ Ռեքս Թիլերսոնը և պաշտպանության նախարար ՝ Ջեյմզ Մաթիսը ջանում են Իրանին սպառնալիք երկիր ներկայացնելով, տարածաշրջանում ճգնաժամ հարուցել: Այս նպատական իրականացնելու համար, ԱՄՆ-ը դիմել է տարբեր քայլերի ՝ Իրանում իշխանափոխության մասին Թիլերսոնի վերջին հայտարարություններից սկսածծ , մինչև Արաբիայի գումարները պարսից ծոցի անվտանգության կառուցվածքը փոխելու փորձերը: «Իրանը սպառնում է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը» ԿՀՎ պետ ՝ Մայք Փոմփեոյի արտահայտությունները կատարվել են հենց այդ նույն շրջանակում :