Իշխանափոխությունն՝ ամերիկյան ձախողած քաղաքականությունն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i66166-Իշխանափոխությունն_ամերիկյան_ձախողած_քաղաքականությունն_է
Վերջին շաբաթներին ԱՄՆ որոշ պետայրեր խոսել են Իրանում իշխանափոխության և իսլամական հանրապետության համակարգը փոխելու անհրաժեշտության մասին: Ամերիացի դիվանագետների խումբը Դոնալդ Թրամփից պահանջել է քայլեր անել ՝ Իրանում կործանարար հոսանքներն ուժեղացնելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 02, 2017 08:14 Asia/Tehran
  • Իշխանափոխությունն՝ ամերիկյան ձախողած քաղաքականությունն է

Վերջին շաբաթներին ԱՄՆ որոշ պետայրեր խոսել են Իրանում իշխանափոխության և իսլամական հանրապետության համակարգը փոխելու անհրաժեշտության մասին: Ամերիացի դիվանագետների խումբը Դոնալդ Թրամփից պահանջել է քայլեր անել ՝ Իրանում կործանարար հոսանքներն ուժեղացնելու համար:

ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը վերջերս ասել էր, որ Վաշինգտոնի քաղաքականությունն ՝ Իրանում խաղաղ իշխանափոխության աջակցումն է: Նրանից հետո, ամերիկացի մյուս քաղաքական գործիչներն օգտվելով Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման Փարիզում կայացած նիստի առիթից, հանդես եկան Իրանի քաղաքական համակարգը փոխելու պահանջով:

Իհարկե սա առաջին անգամը չէ, որ ամերիկացիները խոսում են Իրանում իշխանափոխության մասին: 40 տարի շարունակ, ԱՄՆ կառավարությունները տարբեր միջոցների դիմելով փորձել են իրականացնել այդ ծրագիրը: Այժմ հերթը Թրամփի կառավարությանն է: 

«Brookings » ինստիտուտի ավագ փորձագետ Սյ ուզան Մալունին խոստովանել է Իրանի նկատմամբ ռեժիմը փոխելու սխալ քաղաքականության կապակցությամբ, գրելով.«Պարզ է , որ անիրազեկության հիմքերի վրա ձևավորված Իրանի ռեժիմը փոխելու քաղաքականությունը սխալ է : Մենք ռեժիմը փոխելու լուրջ հնարավորություններ չունենք: Այս քաղաքականությունը ձախողման է դատապարտված: Ռեժիմը փոխելուն օջակցությունն ԱՄՆ շահերի համար ապակառուցողական քայլ է»:

Պետք չէ մոռանալ, որ նախընտրական օրերին, Թրամփը նախկին կառավարությունների կողմից ռեժիմը փոխելու քաղաքականությունը ձախողած էր որակել և հորդորել էր հրաժարվել այդ մտքից: Այնուամենայնիվ, այս հարցն էլ, ինչպես Թրամփի մյուս խոսքերը սեղանի վրա է դրվել ՝ Սպիտակ տուն նրա մտնելուց հետո: Այսօր ամերիկացի պետայրերը ոչ միայն Իրանի, այլև Սիրիայի նկատմամբ ևս նույն քաղաքականությունն են որդեգրում: Մինչդեռ Ասիայի արևմտյան շրջանը  ներկայումս  Իրաքում, Եմենում ու Լիբիայում իշխանափոխության ճգնաժամային իրավիճակի մեջ է : Իրաքը և այդ երկրի բռնապետ է Սադդամ Հոսեյնի կործանումն ամերիկացիների սխալ քաղաքականության վառ օրինակն է: Իրաքում զոհվեցին ավելի քան 4000 ամերիկացի զինծառայողներ : Իրաքում կառավարության ձևավորման գործընթացում և ռեժիմը փոխելու քաղաքականության պատճառով , զոհվեցին մի քանի  հարյուր հազար իրաքցիներ:

«National Interest» ինտերնետային կայքում լույս տեսած իր հոդվածում, Ամիթայ Էթազյունին գրել էր.«Ռեժիմի ձևական ու պարտադիր փոփոխումը, հաճախ մարդու իրավունքների և տնտեսական ոլորտներում մեծ վնասներ է պատճառում , սակայն փորձը ցույց  է տվել, որ ռեժիմը փոխվելուց հետո, նոր կառավարությունները լինում են ավելի անհաջող և անօրինական»:

Վերջին տասնամյակների միջազգային իրադարձությունները ցույց են տվել, որ ժողովուրդների իրազեկման և գերտերությունների ազդեցության թուլացման արդյունքում, գնալով ավելի բարդ ու ծախսատար է լինում իշխանափոխության գործընթացի իրականացումը: