ԱՄՆ-ի նոր դավադրությունները Իրաքում
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i66358-ԱՄՆ_ի_նոր_դավադրությունները_Իրաքում
Այն պայմաններում երբ ԻԼԻՊ-ը մեծ պարտություն է կրել Իրաքի Մոսուլ քաղաքում, այդ երկրի քաղաքական շրջանակների ուշադրությունը կենտրոնացել է ԱՄՆ-ի կողմից նյութվող նոր դավադրությունների վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 04, 2017 13:38 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի նոր դավադրությունները Իրաքում

Այն պայմաններում երբ ԻԼԻՊ-ը մեծ պարտություն է կրել Իրաքի Մոսուլ քաղաքում, այդ երկրի քաղաքական շրջանակների ուշադրությունը կենտրոնացել է ԱՄՆ-ի կողմից նյութվող նոր դավադրությունների վրա:

ԱՄՆ-ի քաղաքական շրջանակների և պաշտոնատարների կողմից հայտարարություններ են հնչում,  թե ԻԼԻՊ-ի դեմ պայքարի նպատակով կազմավորված կոալիցիայի ուժերի շրջանակում  Վաշինգտոնը մտադիր է շարունակել իր ռազմական ներկայությունը Իրաքում: 

Նման պայմաններում իրաքցիները հակազդեցություն են ցուցաբերել ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող նման դավադրություններին: 

Իրաքի իսլամական  գերագույն  խորհրդի ղեկավար Ամար Ալ-Հաքիմն ընդգծել է, որ ԻԼԻՊ-ի վերջնական պարտությամբ  չպետք է ոչ մի արտասահմանցի զորային կամ ռազմակայան մնա Իրաքում: 

2017 թ.-ի հունիսի 29-ին Իրաքի զինված ուժերը ազատագրեցին Մոսուլ քաղաքը: 

Անկասկած Իրաքի բանակի և ժողովրդական (Հաշդ ալ-Շաաբի) ուժերը մեծ դերակատարություն են ունեցել ահաբեկիչներին պարտության մատնելու ռազմական գործողություններում և իրականում Իրաքը հենվելով ներքին ուժերի վրա կարողացել է ոչնչացնել ահաբեկիչներին այդ երկրում: 

Սա այն դեպքում երբ ամերիկացի պաշտոնատարները ասել էին, որ ԻԼԻՊ-ին Իրաքից հեռացնելու ռազմական գործողություններն երկար գործընթաց է պահանջում: Նման հայտարարությունները և ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ուղղությամբ ամերիկացի պաշտոնատարների կողմից հարուցած խոչընդոտները  վկայում են  ամերիկացիների իսկական միտումների մասին, ովքեր չեն ցանկանում վերջնականապես ոչնչացնել ԻԼԻՊ-ին: 

Նման պայմաններում երբ ԱՄՆ-ը կորցրել է իր շահերը Իրաքում փորձում է այդ երկրում ԻԼԻՊ-Ի պարտությունից հետո շարունակել իր ռազմական ներկայությունը և նոր դավադրություններ նյութել այդ երկրում: 

Սա այն պայմաններում, երբ ԱՄՆ-ի կողմից Իրաքի վրա իրականցրած հարձակման և այդ երկրի ներքին հարցերին միջամտելու արդյունքում ավերվել է այդ երկիրը, զոհվել են հազարավոր բնակիչներ, տարածվել է ահաբեկչությունն ու անապահովությունը: 

ԻԼԻՊ-ի դեմ պայքարի պատրվակով ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի արյունալի քայլերի հետևանքով հարյուրավոր խաղաղ բնակիչներ զոհվել են Իրաքում և ավերվել է երկրի հինակառույցները: 

Իրաքի հանդեպ ԱՄՆ-ի վերցրած քայլերը վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը շարունակում է իր դավադրությունները Իրաքի դեմ, որպեսզի կարողանա իր տիրապետությունն հաստատել այդ երկրի նավթային պաշարների վրա: 

Նման դավադրական գործողությունների շրջանակում էր, որ 2003 թ.-ին ԱՄՆ հարձակում իրականացրեց  Իրաքի վրա, սակայն ի վերջո 2011 թ.-ին ստիպված եղավ հեռանալ այդ երկրից: 

Սակայն ներկայումս ԱՄՆ-ը փորձում է կրկին միջամտել Իրաքի ներքին հարցերում:

Նկատի առնելով ԱՄՆ-ի միտումնավոր քայլերը, Իրաքի ժողովուրդը և ընդհանրապես տարածաշրջանի հանրային կարծիքը  չի վստահում ԱՄՆ-ին և Վաշինգտոնի ռազմական գործողությունները տարածաշրջանում արժանանում է հակազդեցության: