Ճապոնիան Ռուսաստանից խնդրել է օգնել Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորման հարցում
Այն պայմաններում, երբ Կորեական թերակղզում ԱՄՆ-ի ռազմական տեղաշարժերի նոր շրջանը սրել է լարվածություններն այդ տարածաշրջանում, Ճապոնիայի արտգործնախարարության խոսնակը Ռուսաստանից խնդրել է օգնել այդ թերակղզում տիրող ճգնաժամի կարգավորման հարցում:
Դանիա այցելած Նորիո Նարոյաման հայտարարել է, որ Ռուսաստանը կարևոր դերակատարություն ունի Կորեական թերակղզու զարգացումներում, և Տոկիոն Մոսկվային խրախուսում է ակտիվ դերակատարություն ունենալ այդ տարածքը միջուկային զենքի գոյությունից մաքրելու համար:
Այդ տարածաշրջանի զարգացումներում, Ճապոնիան ու Հարավային Կորեան կանգնած են ԱՄՆ-ի և Ռուսաստանի կողքին, իսկ Չինաստանը՝ Հյուսիսային Կորեայի: Իհարկե Չինաստանի համեմատությամբ Ռուսաստանն ավելի թույլ դերակատարություն ունի Հյուսիսային Կորեայի միջուկային ճգնաժամի կարգավորման գործընթացում: Սակայն վերջերս Ռուսաստանի պաշտոնատարները տեղեկացրել են, որ երկու գլխավոր սկզբունքների վրա հիմնված ուղեքարտեզ են մշակել այդ խնդրի կարգավորման ուղղությամբ: Նախ այն, որ Հյուսիսային Կորեայի միջուկային ճգնաժամը երկկողմ խնդիր է ԱՄՆ-ի և այդ երկրի միջև և իրենք պետք է բանակցեն այդ հարցի շուրջ: Երկրորդ հերթին նման կողմնորոշում դրսևորելու համար ԱՄՆ-ը պետք է դադարեցնի տարածաշրջանում իր զորավարժությունը, փոխադարձաբար Հյուսիսային Կորեան պետք է դադարեցնի իր հրթիռային փորձարկումները:
Սակայն իրողությունն այն է, որ ԱՄՆ-ը Կորեական թերակղզում տիրող ճգնաժամի կարգավորմանը չի ձգտում և դա միջոց է ծառայեցնում Կորեական թերակղզում ու Ճապոնիայում իր ռազմական ներկայությունը շարունակելու և Չինաստանի վրա ռազմական ու քաղաքական ճնշումներ բանեցնելու համար: Հենց այդ պատճառով, ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները չընդառաջեցին Ռուսաստանի ներկայացրած առաջարկությունը:
Ճապոնիան ու Հարավային Կորեան խիստ մտահոգված են Կորեական թերակղզում պատերազմի բռնկման հետևանքների կապակցությամբ, որովհետև սպառնալիք զգալու դեպքում, Հյուսիսային Կորեան թիրախ կդարձնի Ճապոնիայի ու Հարավային Կորեայի ռազմաբազաներում տեղակայված ամերիկացի զորայիններին և այդ երկրի բոլոր օբյեկտները:
Այդ իսկ պատճառով, Հարավային Կորեայի ու Ճապոնիայի պաշտոնատարներն անկարող են ազդել տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունների վրա և հարկադրվաած հետևում են այդ երկրին, այն հույսով, որ կկարողանան Ռուսաստանին ու Չինաստանին դրդել ավելի ակտիվ դերակատարություն ունենալ Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորման հարցում:
Ուկրաինայի և Ղրիմի հարցերով ԱՄՆ-ի ու Եվրոպայի կիրառած պատժամիջոցները դիմագրավող Ռուսաստանը փորձում է Չինաստանի տնտեսական ու տեխնոլոգիական օժանդակություններից օգտվելով, նվազեցնել այդ պատժամիջոցների պատճառած ճնշումները:
Կուրիլյան կղզիների հարցով տարաձայնություն գոյություն ունի Ճապոնիայի և Ռուսաստանի միջև: Այդ իսկ պաճառով Տոկիոն զգուշավոր կերպով է Ռուսաստանից օգնություն խնդրում Կորեական թերակղզու միջուկային ճգնաժամի կարգավորման հարցով և իր պահանջների մեծ մասը Չինաստանին է ներկայացնում:
Ճապոնիայի կառավարության տեսանկյունից, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ Ռուսաստանը Չինաստանի հետ լուրջ համագործակցություն ծավալելու դեպքում, կարող է ազդել Կորեական թերակղզու ճգնաժամի հարցով ԱՄՆ-ի քաղաքականությունների վրա, այն պայմանով, որ երկրները որոշումներ կայացնելիս հիմք ընդունեն տարածաշրջանի անվտանգությունն ու շահերը: